Էրմետե Նովելլի
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 5, 1851[1] |
Ծննդավայր | Լուկա, Տոսկանա, Իտալիա[1] |
Մահացել է | հունվարի 30, 1919[2][3] (67 տարեկան) կամ հունվարի 29, 1919[1] (67 տարեկան) |
Մահվան վայր | Բենևենտո, Կամպանիա, Իտալիա կամ Նեապոլ, Իտալիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան, դերասան, դրամատուրգ և կինոդերասան |
Ամուսին(ներ) | Olga Giannini Novelli? |
Անդամություն | Մասոնականություն |
Էրմետե Նովելլի (իտալ.՝ Ermete Novelli, մարտի 5, 1851[1], Լուկա, Տոսկանա, Իտալիա[1] - հունվարի 30, 1919[2][3] կամ հունվարի 29, 1919[1], Բենևենտո, Կամպանիա, Իտալիա և Նեապոլ, Իտալիա[1]), իտալացի թատերական և կինոդերասան, թատերագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է հուշարարի ընտանիքում։ Տասը տարեկանից թատրոնում աշխատել է զգեստարար, բուտաֆոր, եղել դերասան շրջիկ թատերախմբերում։
1884 թվականից ստեղծել է սեփական թատերախումբ, որը ղեկավարել է մինչև կյանքի վերջը։
1900 թվականին ֆրանսիական «Կոմեդի Ֆրանսեզի» նմանությամբ Հռոմում հիմնել է «Cosa di Goldoni» թատրոնը։ Բեմականացրել է Էմիլ Գաբորիոյի «Monsieur Lecoq» նորավեպը, ինչպես նաև գրել է, այդ թվում՝ համահեղինակությամբ, մի քանի կատակերգություն և մոնոներկայացումների մի ամբողջ շարք։
Սկզբնական շրջանում խաղացել է առավելապես կատակերգական դերեր Գոլդոնիի պիեսներում, հետագայում ստեղծել նաև դրամատիկական և խարակտերային կերպարներ՝ Կուզովկին (Ի. Տուրգենևի «Գիշերօթիկը»), Շայլոկ (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Ներոն (Պ. Կոսսայի «Ներոն»), Կորրադո (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը»), Քին (Ա. Դյումա–հոր «Հանճար և անառակություն»)։
Իր թատերախմբով ելույթներ է ունեցել Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում, ինչպես նաև Լատինական Ամերիկայում։

1902 թվականին վերադարձել է հարազատ բնակավայր և գրել «Foglietti sparsi narranti la mia vita» ինքնակենսագրականը։
Կյանքի վերջին տարիներին նկարահանվել է մի շարք համր ֆիլմերում[4]։ Մահացել է բեմի վրա՝ ներկայացման պահին։
Նովելլիի աշակերտն է եղել Վահրամ Փափազյանը։
2002 թվականին Իտալիայում հիմնվել է Էրմետե Նովելլիի անվան մրցանակ, որը շնորհվում է դերասանական նվաճումների համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ermete Novelli, Foglietti Sparsi Narranti la mia vita (a cura di Yambo), Arnoldo Mondadori, Roma, 1919.
- Giuseppe Pardieri, Ermete Novelli, Cappelli, Bologna, 1965.
- Paolo Emilio Persiani, Ermete Novelli sublime guitto, Edizioni Il Ponte Vecchio, Cesena, 2002.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրմետե Նովելլի» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 343)։ ![]() |