Անդրե Անտուան
| Անդրե Անտուան ֆրանսերեն՝ André Antoine | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 31, 1858[1][2][3] |
| Ծննդավայր | Լիմոժ[3][2] |
| Մահացել է | հոկտեմբերի 19, 1943[1] (85 տարեկան) |
| Մահվան վայր | Լե Պուլիգեն[2] |
| Քաղաքացիություն | |
| Մայրենի լեզու | ֆրանսերեն |
| Կրթություն | Կոնդորսե լիցեյ |
| Ազդվել է | Հենրիկ Իբսեն և Էմիլ Զոլա |
| Մասնագիտություն | դերասան, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, թատրոնի տնօրեն, թատերական քննադատ, ռեժիսոր, լրագրող և գրող |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Երեխաներ | Անդրե-Պոլ Անտուան |
Անդրե Անտուան (ֆրանսերեն՝ André Antoine, հունվարի 31, 1858[1][2][3], Լիմոժ[3][2] - հոկտեմբերի 19, 1943[1], Լե Պուլիգեն[2]), ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, թատրոնի տեսաբան, «թատերական նատուրալիզմի» խոշորագույն ներկայացուցիչ, բազմաթիվ տաղանդավոր դերասանների դաստիարակ։ Ծնվել է հունվարի 31-ին, Լիմոժում։ 1887 թվականին կազմակերպել է «Ազատ թատրոնը», 1897 թվականին՝ «Անտուանի թատրոնը»։ 1906–14-ին եղել Է «Օդեոն» թատրոնի տնօրենը։ Այնուհետև աշխատել է կինոյում, զբաղվել գրական–քննադատական ստեղծագործությամբ։ Անտուանը դերասանական և ռեժիսորական արվեստում եղել է ռեֆորմատոր։ Նա առաջինն է ժամանակակից բովանդակություն հաղորդել ռեժիսորի մասնագիտությանը։ Հանդես է եկել մելոդրամայի, քաղքենիական թատերագրության դեմ։ Առաջին անգամ Ֆրանսիայում նա է բեմադրել Լ. Տոլստոյի «Խավարի իշխանությունը» (1888), Իբսենի «Ուրվականները» (1890), Հաուպտմանի «Ջուլհակները» (1893), Բ. Բյոռնսոնի «Սնանկացումը» (1893) ևն։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիսւյում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։ «Ազատ թատրոն»–ի օրինակով թատրոններ են ստեղծվել Ֆրանսիայում, Գերմանիայում, Անգլիայում, Բելգիայում։ Մահացել է հոկտ. 9-ին, Պուլիգենում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 4 5 6 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 https://theaterencyclopedie.nl/wiki/index.php?curid=7465
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրե Անտուան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 458)։ |