Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1834)։ 1831 թվականի վերջից Մոսկվայի համալսարանում Ստանկևիչի շուրջը ստեղծվել է գրական փիլիսոփայական խմբակ։1837 թվականին թոքախտով հիվանդ Ստանկևիչը մեկնել է արտասահման՝ բուժվելու։ Ուսումնասիրել է Ֆ․ Շելինգի, Ի․ Կանտի և Յո․ Ֆիխտեի, հետագայում՝ նաև Գ․ Էնգելի և Լ․ Ֆոյերբախի փիլիսոփայությունը։ Ստանկևիչը փիլիսոփայության մեջ տեսնում էր ճշմարտությունը ճանաչելու և կյանքը կատարելագործելու միջոցը։ 1833 թվականից, Մոսկվայի համալսարանի ուսանողների հակակառավարական խմբի հետ կապի համար, Ստանկևիչը եղել է ոստիկանական հսկողության տակ։ Պատմական առաջադիմության գլխավոր ուժը տեսել է լուսավորության մեջ, ռուս մտավորականության հիմնական խնդիրը համարել է լուսավորական գաղափարներ, հումանիզմ պրոպագանդելը։ Ստանկևիչը պաշտպանել է իսկական ժողովըրդականության սկզբունքը, հանդես եկել գրականության և արվեստի մեջ կեղծիքի ու գռեհիկության դեմ, դրանց նշանակությունը տեսել է ժողովրդին ծառայելու մեջ։ Ստանկևիչի բանաստեղծական ժառանգությունը մեծ չէ։ Բանաստեղծություններում արտահայտել է ռուս առաջավոր մտավորականության համար բնորոշ մտքեր ու զգացմունքներ։ Ստանկևիչի նամակները 1930-ական թվականներից հոգևոր կյանքի ուսումնասիրման անգնահատելի աղբյուր են։ Ստանկևիչը մեծ ազդեցություն է գործել Վ․ Բելինսկու, Տ․ Գրանովսկու և Ի․ Տուրգենևի վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 105)։