Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
| Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ | |||
|---|---|---|---|
|
| |||
| Երկիր | |||
| Տեսակ | physics award? և Նոբելյան մրցանակ | ||
| Պարգևատրող | Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա | ||
| Կարգավիճակ | Գործող | ||
| Վիճակագրություն | |||
| Հիմնադրման ամսաթիվ | 1901 | ||
| Հերթականություն | |||
| Կայք | nobelprize.org | ||
Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (շվեդ.՝ Nobelpriset i fysik), Շվեդական գիտությունների թագավորական ակադեմիայի կողմից տրվող ամենամյա մրցանակ։ Ըստ 1885 թվականին հաստատված Ալֆրեդ Նոբելի կտակի՝ տրվող հինգ մրցանակներից մեկը (քիմիայի, բժշկության կամ ֆիզիոլոգիայի, գրականության և խաղաղության մրցանակների հետ միասին), որը առաջին անգամ շնորհվել է 1901 թվականին՝ գերմանացի ֆիզիկոս Վիլհելմ Ռենտգենին «Ի նշան ուշագրավ ճառագայթների, որոնք հետագայում կոչվեցին իր անունով, հայտնաբերման գործում իր ունեցած բացառիկ ծառայության»։ Այս մրցանակը կառավարվում է Նոբելյան հիմնադրամի կողմից և տրվում է Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին Ստոքհոլմում կազմակերպվող ամենամյա հանդիսավոր արարողության ժամանակ։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Ալֆրեդ Նոբելի վերջին կտակի՝ իր կարողությունը պետք օգտագործվեր մրցանակների շարք ստեղծելու համար, որոնք պետք է տրվեն ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, ֆիզիոլոգիայի և խաղաղարարության բնագավառներում «մարդկությանը ամենամեծ օգուտ» տվածներին[1]։ Նոբելը իր կյանքի ընթացքում գրել է մի քանի կտակ, սակայն վերջինը նա գրել է իր մահից գրեթե մեկ տարի առաջ և ստորագրել 1895 թվականի նոյեմբերի 27-ին Փարիզում գտնվող Շվեդ-Նորվեգական ակումբում[2][3]։ Նոբելը իր ակտիվների 95%-ը, շուրջ 31 միլիոն Շվեդական կրոնա, հատկացրել է հինգ Նոբելյան մրցանակների ստեղծման համար[4]։
Դափնեկիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «History – Historic Figures: Alfred Nobel (1833–1896)». BBC. Վերցված է 2015 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Ragnar Sohlman: 1983, Page 7
- ↑ von Euler, U.S. (1981 թ․ հունիսի 6). «The Nobel Foundation and its Role for Modern Day Science». Die Naturwissenschaften. Springer-Verlag. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 24 փետրվար, 2015-ին.
- ↑ "The Will of Alfred Nobel", nobelprize.org. Retrieved 6 November 2007.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ կատեգորիայում։ |
- "All Nobel Laureates in Physics" - Դափնեկիրների ցանկը Նոբելյան հիմնադրամի պաշտոնական կայքում։ (անգլերեն)
| ||||||||||||||||||||||||||||||