Կլիֆորդ Շալլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կլիֆորդ Շալլ
Clifford Glenwood Shull
Wollan and Shull 1949 (cropped).jpg
Ծնվել էսեպտեմբերի 23, 1915(1915-09-23)[1][2][3]
Փիթսբուրգ, Փենսիլվանիա
Մահացել էմարտի 31, 2001(2001-03-31)[1][2][3] (85 տարեկանում)
Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, ակադեմիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտQ4316486?
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՆյու Յորքի համալսարան, Քարնեգի Մելոն համալսարան և Շենլի ավագ դպրոց
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ Ալեքսանդր ֆոն Հումբոլդտի կրթաթոշակ Gregori Aminoff Prize? Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ և Հումբոլդտի մրցանակ
Clifford Shull Վիքիպահեստում

Կլիֆորդ Շալլ (անգլ.՝ Clifford Glenwood Shull, սեպտեմբերի 23, 1915(1915-09-23)[1][2][3], Փիթսբուրգ, Փենսիլվանիա - մարտի 31, 2001(2001-03-31)[1][2][3], Մեդֆորդ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1994 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է «նեյտրոնային սպեկտրոգրաֆիայի» հայտնագործության համար, որը նա կատարել է Բերթրամ Բրոքհաուզի հետ համատեղ[6]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրությունը ծագել է Շալլի մոտ դպրոցի ավարտական դասարանում, որտեղ նրա ուսուցիչն էր Պոլ Դյուսարը: Դպրոցն ավարտելուց հետո Շալլը ընդունվում է Կարնեգիի տեխնոլոգիական ինստիտուտ (այժմ Կարնեգի Մելոն համալսարան), որտեղ նրա ֆիզիկայի դասախոսն էր Հարրի Հաուերը:

1934 թվականի հունվարին մահանում է Շալլի հայրը, և նրա ավագ եղբայրը ստիպված է լինում թողնել իր գեղարվեստի ուսուցումը և զբաղղվել հոր ընկերությամբ: Սա շարունակվում է մինչ Շալլի ուսման ավարտը 1937 թվականին:

Համալսարանի ավարտելուց հետո Շալլը հրավեր է ստանում Նյու Յորքի համալսարանի ֆիզիկայի հետազոտողների թիմերից մեկի կողմից, որը զբաղվում էր միջուկային ֆիզիկայով: Խմբի ղեկավարներն էին Ֆրենկ Մեյերսը և Ռոբերտ Հանտունը, որոնք այդ պահին զբաղվում էին Կոկրոֆտ-Ուոլտոնի գեներատորի ստեղծմամբ, որը նախատեսված պետք է լիներ 200 կԷՎ հզորությամբ դեյտրոնների արագացմամբ: Շալլը մասնակցել է այս արագացուցիչի առաջին փորձարկումներին:

Նյու-Յորքում գտնվելու առաջին տարվա ընթացքում Շալլը հանդիպում է Մարտա-Նուել Սամմերի հետ, ում հետ հոտագայում ընտանիք է կազմում:

Շալլի համալսարանում գտնվելու երրորդ տարվա ընթացքում որոշում է ընդունվում օժանդակել Վան դեր Գրաֆի գեներատորի ստեղծմանը, որը նախատեսված էր 400 կԷՎ հզորությամբ էլեկտրոնների արագացման համար: Այն ժամանակ արագացուցիչի ստեղծումը կարևորվում էր, քանի որ սպասվում էր, որ այն կապացուցի էլեկտրոնների մոտ սպինի գոյությունը: Շալլը մասնակցեց այս նախագծին Ֆրենկ Մայերսի օգնականի պաշտոնում, և աշխատանքի ընթացքում նաև օգտագործում է փորձերի արդյունքները իր դիսերտացիայի պատրաստման մեջ, որը նա պաշտպանում է 1941 թվականի հունիսին, ստանալով դոկտորի աստիճան:

Նույն թվականի հուլիսին, Շալլը ընտանիքի հետ տեղափոխվում է Նյու-Յորք նահանգի Բիկոն քաղաք, և մինչև 1946 թվականը այնտեղ աշխատում է «Տեխաս ընկերության» լաբորատորիայում: Այս ընկերությունում նա զբաղվում է կատալիզատորների միկրոկառուցվածքի հետազոտություններով օգտագործելով գազային ադսորբում, դիֆրակցիա ռենտգենային ճառագայթում և ցրում: ԱՄՆ-ի Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավվելու հետ այս հետազոտությունները ստանում են հատուկ նշանակություն, քանի որ այս կատալիզատորները օգտագործվում էին ինքնաթիռների վառելիքի արտադրությունում: Այդ նույն ժամանակ Շալլը սկսում է հետաքրքրվել Մանհեթենյան նախագծով, որտեղ աշխատում էին բազմաթիվ առաջավոր գիտնականներ: Այս նախագծին միանալ նրան թույլ չի տալիս Տեխաս ընկերությունը:

Պատերազմի ավարտից հետո Շալլը կրկին փորձում է միանալ Մանհետտենյան նախագծին, այս անգամ դա նրան հաջողվում է: 1946 թվականի հունիսիսն նա ընտանիքի հետ տեղափոխվում է Թենեսի, որտեղ սկսում է աշխատել Օք Ռիջի ազգային լաբորատորիայում: Այստեղ նա աշխատում է Էռնեստ Վոլանի հետ, ով նախագծել էր պարզ երկառանցք սպեկտրոմետր, բյուրեղների և այլ նյութերի նեյտրոնային դիֆրակցիոն պատկերների ստանալու համար: Նեյտրոնային դիֆրակցիայի ասպարեզում կատարած հետազոտությունների համար 1994 թվականին Կլիֆորդ Շալլը ստացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ: Վոլանը չկարողացավ ստանալ մրցանակ Շալլի և Բրոքհաուզի հետ, մահվան պատճառով (1984):

Օուք-Ռիջ ազգային լաբորատորիայում Շալլը ածխատել է մինչև 1955 թվականը, որից հետո տեղափոխվում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ: Այստեղ Շալլը դասախոսական գործունեությունից զատ զբաղվել է նաև հետազոտություններով: Մասնավորապես, MITR-I ռեակտորում ստացված նեյտրոնային ռադիացիայի վերլուծության հիման վրա նրա խումբը զբաղվում էր բյուրեղների մագնիսականություն, բևեռացված ճառագայթման ստացման տեխնոլոգիա, կատարյալ բյուրեղներում դինամի ցրում, ինտերֆերոմետրիա և նեյտրոնների հիմնարար հատկություններ:

1986 թվականին Շալլը դադարեց զբաղվել գիտությամբ և դասավանդմամբ: Նա մահացել է 2001 թվականի մարտի 31-ին, 85 տարեկան հասակում, արագընթաց հիվանդության պատճառով:

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյտրոնային դիֆրակցիայի մեթոդի ստեղծումից մինչև դրա համար Նոբելյան մրցանակի ստանալը ընկած ժամանակահատվածը ամենամեծն է Նոբելյան մրցանակի պատմության մեջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]