Օք Ռիջի ազգային լաբորատորիա
Արտաքին տեսք
Oak Ridge National Laboratory | |
---|---|
Հիմնադրվել է՝ | 1943 թվականին |
Տնօրեն՝ | Թոմ Մեյսոն |
Վայր՝ | Օք Րիջ, Թենեսի |
Բյուջե՝ | $1.4 բիլիոն |
Միսիա՝ | ՕՌԱԼ-ն ունի վեց հիմնական միսիայի դերեր՝ նեյտրոնի գիտություն, էներգիա, բարձրաներկայացում հաշվեցողություն, համակարգների կենսաբանություն, նյութերի գիտություն, և ազգային անվտանգություն |
Անձնակազմ՝ | 4,300 |
Տարածք՝ | ՕՌԱԼ-ն զբաղեցնում է մոտ 10,000 ակր Օք Րիջի ռեզերվացիայի 35,000 ակրերից |
Գործածվում է՝ | Թենեսիի Համալսարան և Բաթել ընկերություն |
Ցանցակայք | ornl.gov |
Օք Ռիջի ազգային լաբորատորիան (անգլերեն՝ Oak Ridge National Laboratory) ազգային գիտական կենտրոն է ԱՄՆ-ի Թենեսի նահանգում։ Կենտրոնը Մանհատան նախագծիի հիմնական վայրերից էր։
Տարեկան ավելի քան 1,06 միլիարդ դոլար բյուջե ունեցող[1], ամենափորձառու գիտական կազմակերպություններից է ԱՄՆ-ի պատմության մեջ[2]։
Լաբորատորիան գտնվում է Օք Ռիջ քաղաքում, որը Նակսվիլ քաղաքի մոտակայքում է, և որտեղ գտնվում է աշխարհի ամենամեծ նեյտրոնի աղբյուրը (սպալասիոն նեյտրոնի աղբյուրը)։
Լաբորատորիան կառավարում է Թենեսի Համալսարանը՝ Բաթել մասնավոր ընկերության աջակցությամբ։
Գիտահետազոտական ծրագիրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օաք Ռիջում վարվում են գիտահետազոտական ծրագրեր՝ գիտական լայն բնագավառնում։ Հիմնական գիտահետազոտական բնագավառները հետևյալն են՝
- Նեյտրոնի ցրվելը - ՕՌԱԼ-ն տունն է աշխարհի երկու ամենաառաջադեմ նեյտրոնի ցրվելու ձիրքերի՝ Սպալացիայի Նեյտրոնի Ակունքի (Spallation Neutron Source). Եվ Բարձր Հոսքի Իզոտոպի Ռեակտորի (High Flux Isotope Reactor)
- Բարձր-կատարմամբ հաշվում - ԱՄՆ-ի Հաշվողական Գիտությունների Ազգային Կենտրոնը (National Center for Computational Sciences) ապահովվում է աշխարհի ամենահզոր հաշվային ռեսուրսները՝ ազատ գիտահետազոտության համար։ Դա մի հետազոտական միջավայր է, որն աջակցում է ֆիզիկական աշխարհի գործունեության ինչպիսությունը հասկանալուն, և դրանց օգտվելուն ազգային և միջազգային կոնցեռնների դիմաց։ ՀԳԱԿ-ն հիմնադրվել է 1992 թվականին և վարվում է ԱՄՆ-ի Էներգիայի Նախարաության Առաջադեմ Գիտական Հաշվողական Հետազոտության (Advanced Scientific Computing Research) ծրագրի միջոցով։
- Նանոտեխնոլոգիա - Հիմնական նանոգիտության հետազոտությունը ՕՌԱԼ-ում կենտրոնանում է նոր նյութերի և ֆենոմենի հայտնագործման, և այն ֆիզիկական և քիմիական փոխազդեցությունների հասկացման, որոնք հնարավորություն կտան մյուս սերունդի պետքական նյութերի կազմը և հատկությունները կանխատեսելու։
- Կենսաբանական համակարգեր - ՕՌԱԼ-ի նախաձեռնությունը բարդ կենսաբանական համակարգերում հագնում է կենսաէներգիայի (դա ընդգրկում է լաբորատորիայի նոր ԿենսաԷներգիայի Գիտական Կենտրոնը (BioEnergy Science Center), նվիրված թաղանթանյութային էթանոլի հետազոտության), համեմատական գենոմիկայի, կառուցվածքային կենսաբանության, հաշվողական կենսաբանության և կենսաինֆորմատիկայի ծրագրերը։
- Էներգիա - ՕՌԱԼ-ը մեծ կենտրոն է էներգիայի արտադրման, բաշխման, և օգտագործման հետազոտության մասին, ինչպես նաև էներգիայի տեխնոլոգիայի և որոշումների ազդեցության՝ հասարակության վրա։ Էներգիայի մաքուր, արդյունավետ, ապահով արտադրությունն և էներգիայի օգտագործումը գիտահետազոտության նպատակներից են։
- Առաջադեմ նյութեր (Advanced materials) - ՕՌԱԼ-ի գիտնականները ներառված են տարբեր ուսումնասիրություններում՝ սկսած հիմնական ուսումնասիրությունից մինչև փաստացիորեն նյութերի ամբողջ դասի վերջին կիրառումները։
- Ազգային անվտանգություն - ՕՌԱԼ-ը ապահովվում է ֆեդերալ, նահանգային, և տեղական կառավարությունների գործակալություններին և բաժիններին աջակցում է ազգային և հայրենիքի անվտանգության կարիքներում։ Այս տեխնոլոգիան և վարպետությունը նաև կիսվում են արդյունաբերական բաժնի հետ՝ ԱՄՆ-ի տնտեսական մրցակցությունը աշխարհի շուկաներում ուժեղացնելու։
- Քիմիական գիտություններ - ՕՌԱԼ-ը վարում է թե հիմնական և լե կիրառական հետազոտություն քանի բաժիններում, որոնցից են՝ կատալիզ, մակերևույթի գիտություն, և միջդեմքի (interfacial) քիմիա. մոլեկուլային կերպարանափոխություն և վառելիքի քիմիա. ծանր տարրի քիմիա և ռադիոակտիվ նյութերի բնութագրում. ջրային լուծման քիմիա և գեոքիմիա. զանգվածասպեկտրաչափում (mass spectrometry) և լազերային լուսապատկերաչափություն (spectroscopy). անջատումների քիմիա. նյութերի քիմիա, որը ներառում է պոլիմերների և ուրիշ փափուկ նյութերի սինթեզ և բնութագրում. քիմիական կենսագիտություններ. և նեյտրոնի գիտություն։
- Էլեկտրոնային մանրադիտակություն - ՕՌԱԼ-ի մանրադիտակության ծրագիրը հետազոտում է խտացված նյութի, նյութերի, և քիմիական և նանոգիտությունների միջի հիմնական խնդիրները։
- Միջուկային բժշկություն - Լաբորատորիայի միջուկային բժշկության հետազոտությունը կենտրոնանում է ռեակտորի ավելի առաջացած արտադրման և պրոցեսաձին մեթոդներ առաջացնելու՝ բժշկական ռադիոիզոտոպներ, նոր ռադիոնուկլիդի գեներատոր համակարգեր ստեղծելու, և նոր ռադիոդեղագործականների նախագծումն ու որակավորումը միջուկային բժշկության և ուռուցքաբանության մեջ կիրառումների համար։
- Ֆիզիկա - Ֆիզիկայի հետազոտությունը ՕՌԱԼ-ում առաջնապես կենտրոնացած է նյութի հիմնական հատկանիշների ուսումնասիրման՝ ատոմական՛ միջուկային և ենթամիջուկային մակարդակներում, և փորձնական ձիրքերի առաջացման՝ այս ուսումնասիրություններին աջակցելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Նանոֆազ Նյութերի Գիտությունների Կենտրոն». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին. (անգլերեն)
- ↑ «Լաբորատորիայի գիտահետազոտական ամսագիր». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 2-ին.(անգլերեն)