Մաքս Բոռն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Մաքս Բոռն
գերմ.՝ Max Born
Max Born.jpg
Ծնվել է դեկտեմբերի 11, 1882(1882-12-11)[1][2][3][4][5]
Վրոցլավ, Silesia Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][6][7][8]
Մահացել է հունվարի 5, 1970(1970-01-05)[1][2][3][4][5][9] (87 տարեկանում)
Գյոթինգեն, Hildesheim Government Region, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][10][11][12]
Գերեզման Գյոտինգենի քաղաքի գերեզմանատուն
Բնակության վայր(եր) Գյոթինգեն, Էդինբուրգ, Վրոցլավ, Քեմբրիջ և Bad Pyrmont
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Flag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Ազգություն հրեա
Դավանանք հուդայականություն
Մասնագիտություն ֆիզիկոս, մաթեմատիկոս, ակադեմիկոս, համալսարանի պրոֆեսոր, ոչ գեղարվեստական գրող, ֆիզիկոս տեսաբան և գիտնական
Հաստատություն(ներ) Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան, Գյոթինգենի համալսարան և Հումբոլդտի համալսարան
Գործունեության ոլորտ Տեսական ֆիզիկա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Գյոթինգեն 18, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Էդինբուրգի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Գյոթինգենի համալսարան, Հայդելբերգի համալսարան, Վրոցլավի համալսարան, Ցյուրիխի համալսարան և Գոնվիլ և Քիիզ քոլեջ
Տիրապետում է լեզուներին գերմաներեն[2]
Գիտական ղեկավար Քարլ Ռունգե
Եղել է գիտական ղեկավար Ռոբերտ Օպենհեյմեր[13], Pascual Jordan[14], Klaus Zweiling[15], Մարիա Գյոպերտ-Մայեր[16], Ֆրիդրիխ Հունդ[17], Վիկտոր Վայսկոպֆ[18], Herbert S. Green[19] և Maurice Pryce[20]
Հայտնի աշակերտներ Կլաուս Ֆուքս և Վոլֆգանգ Պաուլի
Ինչով է հայտնի Բոռն-Հաբերի ցիկլ
Բոռնի կարծրություն
Բոռնի կոորդինատներ
Բոռնի մոտավորություն
Բոռնի հավանականություն
Բոռն-Օպենհայմերի մոտավորություն
Բոռնի օրենք
Պարգևներ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[21][22] Մաքս Պլանկի անվան մեդալ և Հյուզի մեդալ
Ստորագրություն
Max Born signature.svg
Max Born Վիքիպահեստում

Մաքս Բոռն (կամ Բորն) (գերմ.՝ Max Born, [bɔɐ̯n], դեկտեմբերի 11, 1882(1882-12-11)[1][2][3][4][5], Վրոցլավ, Silesia Province, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[1][6][7][8] - հունվարի 5, 1970(1970-01-05)[1][2][3][4][5][9], Գյոթինգեն, Hildesheim Government Region, Ստորին Սաքսոնիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[1][10][11][12]), գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս, ով աշխատել է քվանտային մեխանիկայի զարգացման բնագավառում։ Նա նաև ունեցել է ներդրումներ պինդ մարմնի ֆիզիկայում, օպտիկայում և 1920-1940- ական թվականներին ղեկավարել է բազմաթիվ հայտնի ֆիզիկոսների հետազոտությունները։ Բոռնը 1954 թվականին ստացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակ «քվանտային մեխանիկայում իր հիմնարար հետազոտությունների[23][24], հատկապես ալիքային ֆունկցիայի վիճակագրական հետազոտությունների համար»[25][26][27][28]։

1904 թ. ընդունվել է Գոթինգենի համալսարան, որտեղ նա ուսում է ստացել երեք հռչակավոր մաթեմատիկոսների՝ Ֆելիքս Կլայնի, Դավիթ Հիլբերտի և Հերման Մինկովսկիի մոտ։ «Հարթության և տարածության առաձգականության կայունություն» աշխատությունով դարձավ փիլիսոփայության դոկտոր և արժանացավ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի մրցանակին։ 1905 թ. նա Մինկոսկու հետ սկսեց հետազոտություններ կատարել հատուկ հարաբերականության վերաբերյալ, և հետագայում գրեց ատոմի Թոմսոնի մոդելի վերաբերյալ իր հագեցած թեզը։ 1918 թ. Բեռլինում Ֆրից Հաբերի հետ հանդիպումը հանգեցրեց հալոգեների և մետաղների ռեակցիայի ժամանակ իոնային կապի առաջացման ձևի քննարկմանը, որն այսօր հայտնի է որպես Բոռն-Հաբերի ցիկլ։

1921 թ. վերադառնում է Գյոթինգեն։ Բոռնի ղեկավարության տարիներին Գյոթինգենի համալսարանը դառնում է աշխարհի ամենագլխավոր ֆիզիկայի կենտրոններից մեկը։ 1925 թ. ելնելով Վերներ Հայզենբերգի չդիտվող մոծությունների գաղափարից Պասկալ Յորդանի հատ միասին մշակել է մատրիցային մեխանիկան, այնուհետև տվել է քվանտային մեխանիկայի վիճակագրական մեկնաբանությունը, ինչի համար 1954 թ. արժանացել է ֆիզիկայի բնագավառում նոբելյան մրցանակի։ Գյոթինգենում դաստիարակել է ֆիզիկոսների մի ամբողջ սերունդ որոնց թվում են՝ Մաքս Դերբլուքը, Զիգֆրիդ Ֆլուգեն, Ֆրիդրիխ Հունդը, Պասկալ Յորդանը, Մարիա Գյոպերտ-Մայերը, Ռոբերտ Օպենհեյմերը, Վիկտոր Վեյսկրոֆտը, Էնրիկո Ֆերմին, Գերհարդ Հերցբերգը, Վոլֆգանգ Պաուլին, Յուջին Պոլ Վիգները, Էդվարդ Թեյլերը և այլն։

1933 թ. Գերմանիայում իշխանությունը անցավ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությունը և, քանի որ Բոռնը հրեա էր նա գաղթեց Մեծ Բրիտանիա և աշխատանքի անցավ Քեմբրիջում Սուրբ Ջոնի քոլեջում, որտեղ գրեց հայտնի «Անհանգիստ տիեզերքը» ինչպես նաև «Ատոմային ֆիզիկա» գիտական գրքերը։ Բոռնը բնակվել է Էդինբուրգում մինչև 1952 թ. այնուհետև վերադարձել է Արևմտյան Գերմանիա։ 1970 թ. հունվարի 5-ին Գյոթինգենի հիվանդանոցում մահանում է Մաքս Բոռնը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաքս Բոռնը ծնվել է 1882 թվականին Բրեսլաու քաղաքում (այժմ՝ Վրոցլավ, Լեհաստան), որը Բոռնի ծնվելու ժամանակ գտնվում էր Պրուսիայի Սիլեզիա պրովինցիայում (Գերմանական կայսրություն)՝ հրեական ծագմամբ ընտանիքում[29]: Նա սաղմնաբան և անատոմիստ Գուստավ Բոռնի, ով Բրեսլաուի համալսարանում սաղմնաբանության պրոֆեսոր էր[30], և Սիլեզիացի արդյունաբերողների ընտանիքից Մարգարետ (Գրետչեն) նի Քաուֆմանի երկու երեխաներից մեկն էր։ Մայրը մահացել է, երբ Բոռնը չորս տարեկան էր՝ 1886 թվականի օգոստոսի 29-ին[31]: Մաքս Բոռնն ուներ մեկ քույր՝ Կետեն, ով ծնվել է 1884 թվականին և մեկ խորթ եղբայր՝ Վոլֆգանգը՝ հոր երկրորդ կնոջից՝ Բերթա Լիպսթայնից։ Վոլֆգանգը հետագայում Նյու Յորքի քաղաքային քոլեջում դարձավ արվեստի պատմության պրոֆեսոր[32]:

Սկզբնական կրթությունը ստանալով Բրեսլաուի Քյոնիգ-Վիլհելմ գիմնազիայում՝ Բոռնը 1901 թվականին ընդունվեց Բրեսլաուի համալսարան։ Գերմանական կրթական համակարգը ուսանողներին թույլ էր տալիս հեշտորեն փոխել համալսարանը, այսպիսով նա ամառային կիսամյակը 1902 թվականին անցկացրեց Հայդելբերգի, իսկ 1903 թվականին՝ Ցյուրիխի համալսարաններում։ Բրեսլաուի իր դասընկերներ Օտո Տեպլիցն ու Էրնստ Հելինգերը նրան պատմեցին Գյոթինգենի համալսարանի մասին[33], և Բոռնը մեկնեց այնտեղ 1903 թվականի ապրիլին։ Գյոթինգենում նա հանդիպեց երեք հռչակավոր մաթեմատիկոսների՝ Դավիթ Հիլբերտի, Ֆելիքս Կլայնի և Հերման Մինկովսկիի հետ: Ժամանումից կարճ ժամանակ անց Բոռնը վերջին երկուսի հետ ձևավորեց մոտ հարաբերություններ։ Առաջին կուրսից Հիլբերտը նրան ընտրեց դասախոսությունների գրիչ՝ համարելով բացառիկ ունակությունների տեր։ Բոռնի պետք է Գյոթինգենի համալսարանի մաթեմատիկայի ընթերցասրահի դասախոսություններին գրի առներ։ Լինելով այս պաշտոնում՝ Բոռնը կանոնավոր շփում էր ունենում Հիլբերտի հետ։ Բոռնը դարձավ Հիլբերտի առաջին չվճարվող, ոչ պաշտոնական օգնականը։ Բոռնը Մինկովսկիի մասին լսել էր իր խորթ մորից՝ Բերթայից, ով Մինկովսկիին գիտեր Քյոնիգսբերգում պարի դասերից։ Մինկովսկիի հետ ծանոթությունը տեղի է ունեցել, երբ Բոռնը հրավիրվել է Մինկովսկիի տուն՝ ընթրելու։ Բացի դա Բոռնը Մինկովսկիին հաճախ տեսել է Հիլբերտի տանը[34][35]:

Բոռնի և Կլայնի հարաբերությունները ավելի խնդրահարույց էին։ Բոռնը մասնակցել է առանձգականության վերաբերյալ Կլայնի և կիրառական մաթեմատիկայի պրոֆեսորներ Կառլ Ռունգեի և Լյուդվիգ Պրանդտլի սեմինարին։ Չնայած հենց այս թեմայով հետաքրքրված չէ, Բոռնը պարտավոր էր գիտական զեկույց ներկայացնել։ Օգտագործելով Հիլբերտի վարիացիոն հաշիվը՝ նա ներկայացրեց զեկույց, որում օգտագործում էր ֆիքսված ծայրերով լարի կոր կոնֆիգուրացիա, նա ցույց տվեց, որ դա պետք է ամենակայունը լինի։ Կլայնը տպավորված էր և առաջարկեց Բոռնին «Առանձգականության կայությունը հարթությունում և տարածույունում» թեմայով թեզ ներկայացնել, մի թեմա, որը հարազատ էր Կլայնին։ Կլայնը նաև առաջարկել էր այն դարձնել համալսարանի կողմից տրվող ամենամյա հեղինակավոր Փիլիսոփայալան ֆակուլտետի մրցանակի թեմա։ Թեզը կարող էր նաև որակավորվել որպես դոկտորական դիսերտացիա։ Բոռնը մերժեց առաջարկը, քանի որ կիրառական մաթեմատիկան իր նախընտրած առարկան չէր։ Կլայնը խորապես վիրավորված էր[36][37]։

Քանի որ Կլայնը հրաժարվել էր Բոռնին գիտական ղեկավարը լինելուց, նա Կառլ Ռունգեին առաջարկեց դառնալ իր գիտական ղեկավարը։ Վոլդեմար Ֆոյգտը և Կառլ Շվարցշիլդը դարձան նրա մյուսը քննողները։ Բոռնը զարգացրեց կայունության պայմանի համար հավասարումները։ Թեմայով ավելի հետաքրքրված դառնալով՝ նա կառուցել էր սարքավորումներ, որոնք կարող էինք փորձնականորեն ապացուցել իր կանխատեսումները։ 1906 թվականի հունիսի 13-ին ռեկտորը հայտարարեց, որ Բոռնը շահել է մրցանակը։ Մեկ ամիս անց նա հանձնեց բանավոր քննությունը և ստացավ մաթեմատիկայի PhD աստիճան (magna cum laude)[38]։

Ավարտելուց հետո Բոռնը պարտավոր էր անցնել զինվորական ծառայության, ինչը նա հետաձգել էր ուսանողական տարիներին։ Զորակոչվել է Բեռլին, սակայն 1907 թվականի հունվարին աստմայի նոպայի պատճառով ազատվել է ծատայությունից։ Այնուհետև մեկնել է Անգլիա, որտեղ ընդունվել է Քեմբրիջի «Gonville and Caius College» և Կավենդիշի լաբորատորիայում Ջոզեֆ Ջոն Թոմսոնի, Ջորջ Ֆրեդերիկ Չարլզ Սիրլի և Ջոզեֆ Լարմորի մոտ վեց ամիս սովորել է ֆիզիկա։ Գերմանիա վերադառնալուց հետո կրկին անցել է ծառայության մինչև առողջական պատճառներով կրկին ազատվել է, ընդամենրը վեց շաբաթ անց։ Վերադառնալով Բրեսլաու՝ աշխատում է Օտտո Լյումմերի և Էռնեստ Պրինգսգեյմի ղեկավարությամբ, հույս ունենալով հաստատել ֆիզիկայում իր հաբիլիտացիան։ Բոռնի բացարձակ սև մարմնի փորձարկման ժամանակ տեղի ունեցած փոքր վթարի պատճառով Լումմերը նրան ասում է, որ նա երբեք ֆիզիկոս չի դառնա[39]։

1905 թվականին Ալբերտ Այնշտայնը հրատարակում է հատուկ հարաբերականության տեսություն մասին «Շարժվող մարմինների էլեկտրադինամիկան» հոդվածը։ Բոռնը հետաքրքրված էր և սկսեց հետազոտել տեսությունը։ Բոռնը բացահայտեց, որ Մինկովսկին նույնպես հետազոտում է հատուկ հարաբերականության տեսությունը, բայց երբ նա Մինկովսկիին գրեց իր արդյունքների մասին, Մինկովսկին խնդրեց Բոռնին վերադառնալ Գյոթինգեն և հաստատել իր հաբիլիտացիան այնտեղ։ Բոռնը համաձայնվեց։ Տեպլիցը օգնեց Բոռնին կատարելագործել մատրիցային հանարահաշվի վերաբերյալ գիտելիքները, այսպիսով նա կարող էր աշխատել Մինկովսկիի քառաչափ տարածության մատրիցների հետ, որոնք օգտագործվում էին էլեկտրադինամիկան և հարաբերականությանը հաշտեցնելու հետագա նախագծերում։ Բոռնի և Մինկովսկիի աշխատանքը լավ առաջընթաց էր ունենում, սակայն Մինկովսկին 1909 թվականի հունվարի 12-ին մահացավ որդանման ելունի բորբոքման պատճառով։[40]

Բոռնը փորձեց ներկայացնել իրենց արդյունքները մի քանի շաբաթ անց՝ գյոթինգենյան մաթեմատիկայի միության հանդիպման ժամանակ։ Կլայնը և Մաքս Աբրահամը (ով մերժում էր հարաբերականությունը) հրապարակայնորեն վիճարկեցին Բոռնին և նա դադարեցրեց դասախոսությունը։ Այնուհանդերձ, Ռունգեն և Հիլբերտը հետաքրքրված էին Բոռնի աշխատանքով, և Բոռնի հետ որոշ քննարկումենրից հետո նրանք համոզվեցին Բոռնի արդյունքների հավաստիության մեջ և համոզեցին Բոռնին կրկին դասախոսություն տալ։ Այս անգամ նրան չընդհատեցին, Ֆոյգտին առաջարկեցին օժանդակել Բոռնի հաբիլիտացիայի թեզին[41]։ Հատագայում Բոռնը հրատարակեց «Հարաբերականության սկզբունքի կինեմատիկայում կարծր մարմինների տեսությունը» (գերմ.՝ Die Theorie des starren Elektrons in der Kinematik des Relativitätsprinzips) հոդվածը[42], որտեղ ներկայացվում էր Բոռնի կարծրության գաղափարը։ Հոկտեմբերի 23-ին Բոռնը ներկայացրեց ատոմի Թոմսոնի մոդելի վերաբերյալ իր հաբիլիտացիայի դասախոսությունը[43]։

Հետագա կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոռնի գերեզմանաքարը Գյոթինգենում:

1933 թվականի հունվարին Գերմանիայում իշխանության եկավ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցությունը։ Մայիսին Բոռնը դարձավ Գյոթինգենի այն վեց հրեա պրոֆեսորներից, որոնց աշխատավարձը կասեցվեց, Ջեյմս Ֆրենկը արդեն հրաժարական էր տվել։ Տասներկու տարիների ընթացքում նրանք Գյոթինգենը դարձրել էին աշխարհի առաջատար ֆիզիկայի կենտրոններից[44]։ Բոռնը սկսեց նոր աշխատանք փնտրել՝ գրելով Մարիա Գյոպերտ-Մայերին (Ջոնս Հոպկինսի համալսարան) և Ռուդի Լադենբուրգին (Փրինսթոնի համալսարան)։ Առաջարկները չուշացան, և Բոռնը ընդունեց Սուրբ Ջոնի քոլեջի առաջարկը[45]։ Քեմբրիջում նա գրեց հայտնի գիտական «Անհանգիստ տիեզերքը» (անգլ.՝ The Restless Universe) գիրքը և «Ատոմային ֆիզիկա» (անգլ.՝ Atomic Physics) ձեռնարկը, որը հետագայում հրատարակվեց յոթ անգամ։ Շուտով նրա ընտանիքը հաստատվեց Անգլիայում, իր դուստրերով՝ Իրենով և Գրիտլիով սկսեցին հետաքրքրվել համապատասխանաբար ուելսցի Բրինլի Նյուտոն-Ջոնը (Օլիվիա Նյուտոն-Ջոնի ծնողները. Բոռնը Օլիվիայի պապիկն է, Իրենը՝ մայրը) և անգլիացի Մորիս Փարյսը[46][47]։

Քեմբրիջում նա աշխատեց երեք տարի[48]։ Հետո ընդունեց Չանդրասեկհարա Վենկատա Ռամանի առաջարկը և 1935 թվականին տեղափոխվեց Բենգալուրու[49]։ Բոռնը ցանկանում էր մշտական պաշտոն զբաղեցնել այնտեղ, սակայն Գիտությունների հնդկական ինստիտուտը իր համար լրացուցիչ աթոռ չստեղծեց[50]։ 1935 թվականի նոյեմբերին Բոռների ընտանիքը զրկվեց Գերմանիայի քաղաքացիությունից: Շաբաթներ անց Գյոթինգենը չեղյալ հայտարարեց Բոռնի դոկտորականը[51]։ Բոռնը ընդունեց Պյոտր Կապիցայի առաջարկը Մոսկվայից, և սկսեց ռուսերենի պարապմունքները Ռուդոլֆ Պայերլսի կնոջ մոտ։ Բայց Չարլզ Գալթոն Դարվինը խնդրեց Բոռնին տեղափոխվել Էդինբուրգի համալսարան և փոխարինել իրեն, առաջարկը Բոռնը անհապաղ ընդունեց[52] և զբաղեցրեց պաշտոնը 1936 թվականի հոկտեմբերին[46]։

Էդինբուրգում Բոռնը նպաստել է մաթեմատիկական ֆիզիկայի ուսուցմանը։ Նա ուներ երկու գերմանացի ասիստենտներ` Քլաուս Ֆուքսը և Ե. Վալթեր Քելերմանը։ Նրանք միասին շարունակում են հետազոտել էլեկտրոնների վարքագիծը[53]։ 1937 թվականին Բոռնը դարձավ Էդինբուրգի թագավորական ընկերության, իսկ 1939 թվականի մարտին Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ Բոռնը և իր ընտանքը ստացել է Բրիտանիայի քաղաքացիություն նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը[54]։

Բոռնը մնացել է Էդինբուրգում մինչև 1952 թվականը, երբ 70 տարեկան հասակում պաշտոնաթող եղավ։ 1954 թվականին տեղափոխվում է Արևմտյան Գերմանիա՝ Բադ Պիրմոնթ[55]։ Նույն թվականի հոկտեմբերին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։ Ֆրենկն ու Ֆերմին 1947 և 1948 թվականներին նրա թեկնածությունն առաջարկել էին բյուրեղային ցանցերի վերաբերյալ իր աշխատանքների համար, նրա թեկնածությունը նաև առաջադրվել է քվանտային մեխանիկայի, պինդ վիճակի և այլ բնագավառների իր աշխատանքների համար[56]։ 1954 թվականին ստացել է մրցանակը՝ Քվանտային մեխանիկայում իր հիմնարար հետազոտությունների, հատկապես ալիքային ֆունկցիայի վիճակագրական մեկնաբանման համար»[27]։

Պաշտոնաթողությունից հետո նա շարունակել է գիտական գործունեությունը, տպագրել է իր գրքերի նոր հրատարակություններ։ Մահացել է 1970 թվականի հունվարի 5-ին Գյոթինգենի հիվանդանոցում՝ 87 տարեկան հասակում[57]։ Թաղված է Գյոթինգենի քաղաքայի գերեզմանատանը[58]։ Կինը՝ Հեդին, մահացել է 1972 թվականին։ Ուներ երեք զավակ՝ Գուստավ, Գրիտլի և Իրեն[55]։ Երգահան Բրեթ Գոլդսմիթը, երգիչ Թոթի Գոլդսմիթը և ավտոմրցարշավորդ Էմերսոն Նյուտոն-Ջոնը Բոռնի ծոռներից են[59]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ատոմային ֆիզիկայի և օպտիկայի նման բնագավառներում Բոռնի հատորները բոլոր կողմերից լավ ընդունված էր։ Դրանք իրենց ոլորտում համարվում էին դասական գործեր և դեռ շարունակվում են հրատարակվել։ Հետևյալը նրա խոշոր աշխատանքների ցանկն է։

  • Մաքս Բոռն «Քվանտային մեխանիկայի վիճակագրական մեկնաբանումը» (անգլ.՝ The statistical interpretation of quantum mechanicsՆոբելյան դասախոսություն – դեկտեմբերի 11, 1954.
  • Über das Thomson'sche Atommodell (FAM, 1909) - Հաբիլիտացիան տեղի է ունեցել Գյոթինգենի համալսարանում 1909 թվականի հոկտեմբերի 23-ին[60]։
  • Experiment and Theory in Physics (Cambridge University Press, 1943)[61]
  • Physik im Wandel meiner Zeit (Vieweg, 1957)
  • Moderne Physik (1933) – Technische Hochschule-ում (Բեռլին) տված յոթը դասախոսությունների հիման վրա[62]
  • Physik und Politik (VandenHoeck und Ruprecht, 1960)
  • Zur Begründung der Matrizenmechanik, with Werner Heisenberg and Pascual Jordan (Battenberg, 1962) – Հրատարակվել է Մաքս Բռնի 80-ամյակի առթիվ։ Այս հրատարակությունը վերահրատարակում է հեղինակի Zeitscrift für Physik-ում (հատոր 26 և 3335, 1924–1926) հրատարակված մատրիցային մեխանիկայի մասին հոդվածը[63]։
  • Briefwechsel 1916–1955, kommentiert von Max Born Հեդվիգ Բոռնի և Ալբերտ Այնշտայնի հետ (Nymphenburger, 1969)
  • M. Born. Dynamik der Kristallgitter. — Leipzig: Teubner, 1915.[64] – Սրա հրատարակումից հետո ֆիզիկոս Արնոլդ Սոմմերֆելդը խնդրեց Բոռնին դրա վերաբերյալ հոդված գրել՝ «Մաթեմատիկական հանրագիտարանի» (անգլ.՝ Mathematical Encyclopedia) համար։ Առաջին համաշխարհային պատերազմը հետաձգեց հոդվածի վրա աշխատանքների սկիզբը, սակայն այն վերսկսվել է 1919 թվականին և ավարտվել 1922-ին։ Այս հրատարակվել է վերանայված հրատարակություն՝ «Մինդ վիճակի ատոմային տեսություն» (անգլ.՝ Atomic Theory of Solid States) անվամբ[65]
  • M. Born. Die Relativitätstheorie Einsteins und ihre physikalischen Grundlagen. — Berlin: Springer, 1920.Հիմնված Ֆրանկֆուրտի համալսարանում Բոռնի դասախոսությունների վրա։[66]
  • M. Born. Der Aufbau der Materie. — Berlin, 1920.
  • M. Born. Atomtheorie des festen Zustandes. — Leipzig, 1923.
  • M. Born. Vorlesungen über Atommechanik. — Berlin: Springer, 1925.[64]
  • M. Born. Problems of Atomic Dynamics. — MIT Press, 1926. Հիմնված Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում Բոռնի տված երկու դասախոսությունների շարքի վրա (1925 թվականի վերջից մինչև 1926 թվականի սկիզբ՝ ավելի քան 3 ամիս)[67][68]
  • M. Born, P. Jordan. Elementare Quantenmechanik (Zweiter Band der Vorlesungen über Atommechanik). — Berlin: Springer, 1930. Սա այն աշխատանքի առաջին հատորն էր, որը նախատեսվում էր երկու հատոր ունենալ։ Այս հատորը սահմանափակվում է մատրիցային մեխանիկայի վերաբերյալ Բոռնի և Յորդանի աշխատանքով։ Երկրորդ հատորը վերաբերում էր Էրվին Շրյոդինգերի ալիքային մեխանիկային։ Սակայն, երկրորդ Բոռնը չի սկսել երկրորդ հատորը, քանի որ կարծում էր, որ իր ընկեր և կոլեգա Հերման Վեյլն արդեն գրել է այն[69][70]
  • M. Born. Optik: Ein Lehrbuch der elektromagnetische Lichttheorie. — Berlin: Springer, 1933. Գիրքը հրատարակվել է Բոռնի Անգլիա տեղափոխվելուց անմիջապես հետո։
  • M. Born, M. Goeppert-Mayer. Dynamische Gittertheorie. — Berlin: Springer, 1933.
  • M. Born. Atomic Physics. — London: Blackie, 1935.
  • M. Born. The Restless Universe. — London: Blackie, 1935.[62][71]
  • M. Born. Natural Philosophy of Cause and Chance. — Oxford University Press, 1949.[72]
  • M. Born, H. S. Green. A General Kinetic Theory of Liquids. — Cambridge University Press, 1949.
  • M. Born, Huang Kun. Dynamical Theory of Crystal Lattices. — Oxford: Clarendon Press, 1954.
  • M. Born. Physics in My Generation: A Selection of Papers. — London: Pergamon, 1956.[73]
  • M. Born, E. Wolf. Principles of Optics. — London: Pergamon, 1959.
  • M. Born. Einstein’s Theory of Relativity. — New York: Dover Publications, 1962.
  • M. Born. My Life and My Views. — New York: Scribner, 1968.[74]
  • Briefwechsel 1916-1955, kommentiert von Max Born with Hedwig Born and Albert Einstein. — München: Nymphenburger, 1969.
  • M. Born. Mein Leben: Die Erinnerungen des Nobelpreisträgers. — München: Nymphenburger, 1975. Բոռնի հրատարակված հուշերը
  • M. Born. Die Theorie des starren Elektrons in der Kinematik des Relativitätsprinzips // Annalen der Physik. — 1909. — Vol. 335 (30). — P. 1—56.
  • M. Born, Th. von Karman. Über Schwingungen in Raumgittern // Physikalische Zeitschrift. — 1912. — Vol. 13. — P. 297—309.
  • M. Born. Zur Raumgittertheorie des Diamanten // Annalen der Physik. — 1914. — Vol. 349 (44). — P. 605—642.
  • M. Born. Eine thermochemische Anwendung der Gittertheorie // Verh. der Dtsch. Physik. Ges. — 1919. — Vol. 21. — P. 13—24.
  • M. Born. Über Quantenmechanik // Zeitschrift für Physik. — 1924. — Vol. 26. — P. 379—395.
  • M. Born, P. Jordan. Zur Quantenmechanik // Zeitschrift für Physik. — 1925. — Vol. 34. — P. 858—888.
  • M. Born, W. Heisenberg, P. Jordan. Zur Quantenmechanik. II // Zeitschrift für Physik. — 1926. — Vol. 35. — P. 557—615.
  • M. Born, N. Wiener. Eine neue Formulierung der Quantengesetze für periodische und nicht periodische Vorgänge // Zeitschrift für Physik. — 1926. — Vol. 36. — P. 174—187.
  • M. Born. Quantenmechanik der Stoßvorgänge // Zeitschrift für Physik. — 1926. — Vol. 38. — P. 803—827.
  • M. Born. Das Adiabatenprinzip in der Quantenmechanik // Zeitschrift für Physik. — 1926. — Vol. 40. — P. 167—192.
  • M. Born, J. R. Oppenheimer. Zur Quantentheorie der Molekeln // Annalen der Physik. — 1927. — Vol. 389 (84). — P. 457—484.
  • M. Born, L. Infeld. Foundations of the New Field Theory // Proc. R. Soc. Lond. A. — 1934. — Vol. 144. — P. 425—451.
  • M. Born. Relativity and Quantum Theory // Nature. — 1938. — Vol. 141. — P. 327—328.

Հրատարակված ամբողջական գիտական զեկույցների համար, տե՛ս HistCite։ Հրատարակված աշխատանքների համար, տե՛ս Published Works – Berlin-Brandenburgische Akademie der Wissenschaften Akademiebibliothek։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118513621 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC — 2010.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Find A Grave — 1995. — ed. size: 165000000
  6. 6,0 6,1 6,2 http://www.tandfonline.com/doi/abs/10.1080/00150193.2014.890878
  7. 7,0 7,1 7,2 http://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC3190562/
  8. 8,0 8,1 8,2 http://link.springer.com/content/pdf/10.1007%2F978-1-4614-3523-5_4.pdf
  9. 9,0 9,1 9,2 Babelio
  10. 10,0 10,1 10,2 http://www.tandfonline.com/doi/pdf/10.1080/00033790801919629
  11. 11,0 11,1 11,2 http://www.tandfonline.com/doi/full/10.1080/00033790801919629
  12. 12,0 12,1 12,2 http://link.springer.com/article/10.1007%2FBF01327341
  13. Mathematics Genealogy Project — 1997.
  14. Mathematics Genealogy Project — 1997.
  15. Mathematics Genealogy Project — 1997.
  16. Mathematics Genealogy Project — 1997.
  17. Mathematics Genealogy Project — 1997.
  18. Mathematics Genealogy Project — 1997.
  19. Mathematics Genealogy Project — 1997.
  20. Mathematics Genealogy Project — 1997.
  21. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1954/
  22. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  23. doi:10.1007/BF01328531
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  24. doi:10.1007/BF01397477
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  25. http://www.genealogy.ams.org/id.php?id=18245
  26. doi:10.1098/rsbm.1971.0002
    This citation will be automatically completed in the next few minutes. You can jump the queue or expand by hand
  27. 27,0 27,1 «The Nobel Prize in Physics 1954»։ Նոբելյան մրցանակի պաշտոնական կայք։ Վերցված է 12.27.2014  Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> թեգ. «Nobel Prize» անվանումը սահմանվել է մի քանի անգամ, սակայն տարբեր բովանդակությամբ:
  28. Կաղապար:MacTutor Biography
  29. Born G. V. R. (2002)։ «The wide-ranging family history of Max Born»։ Notes and Records of the Royal Society 56 (2): 219–262։ doi:10.1098/rsnr.2002.0180 
  30. Kemmer, Schlapp, էջ 17
  31. Greenspan, 2005, էջեր 5–7
  32. Born, 2002, էջ 231
  33. Kemmer, Schlapp, էջեր 16–18
  34. Greenspan, 2005, էջեր 22–28
  35. Max Born's Life, Max Born Realschule, http://do.nw.schule.de/mbr/schule/maxbornengl.htm, վերցված է մարտի 5, 2013 
  36. Greenspan, 2005, էջեր 30–31
  37. Kemmer, Schlapp, էջեր 18–19
  38. Greenspan, 2005, էջեր 33–36
  39. Greenspan, 2005, էջեր 36–41
  40. Greenspan, 2005, էջեր 42–43
  41. Greenspan, 2005, էջեր 45-49
  42. Born M. (1909)։ «Die Theorie des starren Elektrons in der Kinematik des Relativitätsprinzips»։ Annalen der Physik 335 (11): 1–56։ Bibcode:1909AnP...335....1B։ doi:10.1002/andp.19093351102 
  43. Greenspan, 2005, էջեր 45–49
  44. Greenspan, 2005, էջեր 174–177
  45. Greenspan, 2005, էջեր 180-184
  46. 46,0 46,1 Kemmer, Schlapp, էջ 22
  47. Greenspan, 2005, էջեր 200–201
  48. «Max Born - Biographical»։ www.nobelprize.org։ Վերցված է 2016-07-25 
  49. Greenspan, 2005, էջ 199
  50. Greenspan, 2005, էջեր 205–208
  51. Greenspan, 2005, էջ 224
  52. Greenspan, 2005, էջեր 210–211
  53. Greenspan, 2005, էջեր 218-220
  54. G. V. R. Born. The wide–ranging family history of Max Born // Notes and Records of the Royal Society. — 2002. — Vol. 56. — P. 219—262.
  55. 55,0 55,1 Kemmer, Schlapp, էջեր 23–24
  56. Greenspan, 2005, էջ 299
  57. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ nbwdis անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  58. «Stadtfriedhof, Göttingen, Germany»։ Librairie Immateriel։ Վերցված է 10 March 2013 
  59. McMahon Neil (25 May 2013)։ «Mother, model was much more than 'Olivia's older sister'»։ The Sydney Morning Herald։ Վերցված է 20 June 2015 
  60. Greenspan, 2005, pp. 49, 51, and 353.
  61. Greenspan, 2005, 245–246
  62. 62,0 62,1 Greenspan, 2005, p. 201.
  63. AIP Niels Bohr Library
  64. 64,0 64,1 Greenspan, 2005, p. 352.
  65. Greenspan, 2005, pp. 66, 110, and 115.
  66. Greenspan, 2005, p. 100.
  67. Greenspan, 2005, p. 132.
  68. Problems of Atomic Dynamics is available from MIT Press, ISBN 0-262-52019-2, and Dover Publications, ISBN 0-486-43873-2.
  69. Greenspan, 2005, pp. 159–160.
  70. Jungnickel, Volume 2, 1990, p. 378.
  71. The Restless Universe was last published by Dover Publications, 1951, ISBN 0-486-20412-X, but it is no longer in print.
  72. Citations for Max Born Based on the Library of Congress – See the entry for Natural Philosophy of Cause and Chance. Also see Greenspan, 2005, p. 352.
  73. Physics in My Generation (Springer, 1969), ISBN 0-387-90008-X.
  74. AIP Niels Bohr Library

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]