Jump to content

Ռիչարդ Թեյլոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիչարդ Թեյլոր
Richard Edward Taylor
Ծնվել էնոյեմբերի 2, 1929(1929-11-02)[1][2][3][…]
Մեդիսին Հաթ, Ալբերտա, Կանադա
Մահացել էփետրվարի 22, 2018(2018-02-22)[3][4][5] (88 տարեկան)
Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Կանադա
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Սթենֆորդի համալսարան, Lawrence Berkeley National Laboratory? և Բարձրագույն նորմալ դպրոց
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Կանադայի թագավորական ընկերություն, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատերՍթենֆորդի համալսարան և Ալբերտայի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Պարգևներ
 Richard E. Taylor Վիքիպահեստում

Ռիչարդ Էդվարդ Թեյլոր (անգլ.՝ Richard Edward Taylor, նոյեմբերի 2, 1929(1929-11-02)[1][2][3][…], Մեդիսին Հաթ, Ալբերտա, Կանադա - փետրվարի 22, 2018(2018-02-22)[3][4][5], Սթենֆորդ, Կալիֆորնիա, Սանտա Կլարա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Սթենֆորդի համալսարանում։ 1990 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է Ջերոմ Ֆրիդմանի և Հենրի Քենդալի հետ համատեղ, «էլեկտրոնների պրոտոնների և կապված նեյտրոնների վրա խորը ոչառաձգական ցրման հեղափոխական հետազոտությունների համար, որոնք էական կարևորություն ունեն մասնիկների ֆիզիկայում քվարկային մոդելի մշակման համար»։

Թեյլորը ստացել է իր բակալավրի (1950) և մագիստրոսի (1952) աստիճանները Կանադայի Ալբերտայի համալսարանում։ Նոր ամուսնացած լինելով դիմել է Սթենֆորդի համալսարանին դոկտորական հետազոտությունները կատարելու համար, որտեղ նա սկսել է աշխատել Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիայում[18]։ Նրա դոկտորական թեզը հիմնված է եղել փորձի վրա, որը նախատեսում էր պիոնների հետազոտություններ օգտագործելով բևեռացված գամմա ճառագայթները[19]։

Հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք տարի աշխատելով École Normale Supérieure Փարիզում և մեկ տարի Քալիֆոռնիայի Լոուրենս Բերքլիի լաբորատորիայում, Թեյլորը վերադարձավ Սթենֆորդ[20]։ Այդ ժամանակ սկսվում էր Սթենֆորդի գծային արագացուցիչի կենտրոնի շինարարությունը (այժմ SLAC National Accelerator Laboratory)[21]: Համատեղ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի գիտնականների հետ Թեյլորը զբաղվում էր հատուկ սարքավորումների նախագծմամբ և կառուցմամբ, և ներգրավված է եղել բազմաթիվ փորձերի իրականացման մեջ[21]։

1971 թվականին Թեյլորին շնորհվեց Գուգենհայմի կրթաթոշակ, որի շնորհիվ նա կարողացավ անցկացնել մեկ տարի ՑԵՌՆ-ում[22]։

1960-ականներին և 1970-ականների սկզբում Սթենֆորդի գծային արագացուցիչի կենտրոնում կատարվող փորձերի ընթացքում նաև կատարվում էին պրոտոններից, դեյտերոններից և ավելի ծանր ատոմների միջուկներից բարձր էներգիայի էլեկտրոնների ճառագայթների ցրման փորձեր[23][24]։ Ցածր էներգիաների դեպքում արդեն իսկ ապացուցված էր, որ էլեկտրոնները ցրվում էին միայն ցածր անկյունների տակ, ինչը ապացուցում էր այն գաղափարը, որ միջուկները չունեն ներքին կառուցվածք[24]։ Այնուամենայնիվ, SLAC-MIT փորձերը ցույց տվեցին, որ բարձր էներգիայով էլեկտրոնները կարող են ցրվել նաև բարձր անկյունների տակ, որոշ էներգիայի կորուստով[24]։ Այս խորը ոչառաձգական ցրման արդյունքները հանդիսացան առաջին փորձնական ապացույցները այն բանի, որ պրոտոնները և նեյտրոնները կազմված են մասնիկներից, որոնք ավելի ուշ անվանվեցին U և d քվարկեր, և կանխատեսվել էին ավելի վաղ տեսական վարկածներով[21]։ Այս փորձերը նաև ներկայացրեցին գլյուոնների գոյության առաջին ապացույցները։ Թեյլորը, Ֆրիդմանը և Քենդալը այս աշխատանքի համար ստացան Նոբելյան մրցանակ 1990 թվականին[25]։

Թեյլորը մահացավ իր Սթենֆորդի համալսարանի մոտ գտնվող տանը 2018 թվականի փետրվարի 22-ին, 88 տարեկան հասակում[21][26]։

Պարգևատրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Encyclopædia Britannica
  2. 1 2 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  3. 1 2 3 4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  4. 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.)F.A. Brockhaus, 1796.
  5. 1 2 Munzinger Personen (գերմ.)
  6. Notable Names Database — 2002.
  7. https://www.gg.ca/en/honours/recipients/146-797
  8. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  9. https://royalsociety.org/people/richard-taylor-12395/
  10. The Nobel Prize in Physics 1990Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. https://www.pi.uni-bonn.de/en/events/wolfgang-paul-lecture/homepage
  13. W.K.H. Panofsky Prize in Experimental Particle PhysicsAPS.
  14. https://thecanadianencyclopedia.ca/en/article/richard-edward-taylor
  15. http://www.univ-bpclermont.fr/article2576.html
  16. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1868. — ISSN 0242-6773
  17. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1980. — P. 1134. — ISSN 0242-6773
  18. Taylors Nobel banquet speech
  19. Taylor, Richard Edward (1962). Positive pion production by polarized bremsstrahlung (PhD thesis). Stanford University. OCLC 38657023.
  20. 1 2 Biography and Bibliographic Resources, from the Office of Scientific and Technical Information, United States Department of Energy
  21. 1 2 3 4 5 6 7 «Richard E. Taylor, Nobel Prize Winning Physicist Who Helped Discover Quarks, Dies at 88». The Washington Post. 2018 թ․ փետրվարի 25. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  22. Nobel autobiography
  23. Prescott, C.Y.; Atwood, W.B.; Cottrell, R.L.A.; DeStaebler, H.; Garwin, Edward L.; Gonidec, A.; Miller, R.H.; Rochester, L.S.; Sato, T.; Sherden, D.J.; Sinclair, C.K.; Stein, S.; Taylor, R.E.; Clendenin, J.E.; Hughes, V.W.; Sasao, N.; Schüler, K.P.; Borghini, M.G.; Lübelsmeyer, K.; Jentschke, W. (1978). «Parity non-conservation in inelastic electron scattering». Physics Letters B. 77 (3): 347–352. Bibcode:1978PhLB...77..347P. doi:10.1016/0370-2693(78)90722-0. ISSN 0370-2693.
  24. 1 2 3 Bloom, E. D.; Coward, D. H.; DeStaebler, H.; Drees, J.; Miller, G.; Mo, L. W.; Taylor, R. E.; Breidenbach, M.; Friedman, J. I.; Hartmann, G. C.; Kendall, H. W. (1969). «High-Energy Inelastice−pScattering at 6° and 10°». Physical Review Letters. 23 (16): 930–934. Bibcode:1969PhRvL..23..930B. doi:10.1103/PhysRevLett.23.930. ISSN 0031-9007.
  25. Nobel prize press release
  26. https://www.nytimes.com/2018/03/01/obituaries/richard-e-taylor-nobel-winner-who-plumbed-matter-dies-at-88.html?mtrref=www.google.se&gwh=390FD1633D613D25365CA4B08F051C35&gwt=pay
  27. «Taylor's entry in the SLAC index of faculty». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
  28. «All Prize & Award Recipients». APS.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.
  29. 1 2 3 4 «Richard E. Taylor». science.ca. Վերցված է 2018 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիչարդ Թեյլոր» հոդվածին։