Սթենֆորդ (Կալիֆոռնիա)
Բնակավայր | ||
---|---|---|
Սթենֆորդ | ||
անգլ.՝ Stanford | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Մակերես | 7,191031 կմ², 7,189763 կմ² | |
ԲԾՄ | 23 մետր | |
Բնակչություն | ▲13 809 մարդ (ապրիլի 1, 2010)[1] | |
Ժամային գոտի | Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի, UTC-7 և UTC-8 | |
Հեռախոսային կոդ | 650 | |
| ||
Սթենֆորդ[2][3][4] (անգլ.՝ Stanford), վիճակագրորոեն մեկուսացված տարածք Կալիֆոռնիայի Սանտա Կլարա շրջանում (ԱՄՆ)՝ Պալո Ալտոյի հարևանությամբ: Գրեթե ամբողջովին ներկայացնում է համալսարանական քաղաք, բնակչությունը կազմված է Սթենֆորդի համալսարանի ուսանողներից, ուսուցիչներից և հետազոտողներից: Համալսարանին կից Թերեյս-Քոլեջի տարածքը Պալո Ալտո քաղաքի մի մասն է կազմում:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2000 թվականի մարդահամարի համաձայն՝ Սթենֆորդում բնակվում է 13,315 մարդ (2007 թվականին՝ 13, 315): Սթենֆորդի բնակչությունը մի շարք առումներով տարբերվում է Միացյալ Նահանգների և Կալիֆոռնիայի բնակչությունից իր ուսանողների և ուսուցիչների պատճառով: Մասնավորապես, Սթենֆորդն ունի աշխատանքային տարիքի բնակչության զգալիորեն ավելի բարձր տոկոս և 18-65 տարեկանների (93%, ամբողջ երկրում՝ 74%) և 5 տարեկանից ցածր երեխաների ցածր տոկոս (3%, ամբողջ աշխարհում՝ 7%): 2007 թվականին Սթենֆորդի բնակչության միջին տարիքը մեկուկես անգամ ցածր էր, քան ամբողջ Կալիֆոռնիայում (22,1՝ 33,3 տարվա դիմաց): Սթենֆորդի բնակչության ավելի քան 94 %-ը 25 և ավելի տարեկան է, ունի առնվազն առաջին գիտական աստիճան (երկրի միջինը՝ 24%): Սթենֆորդի ավելի քան մեկ քառորդն ունի ասիական ծագում (միջինը 4%-ից պակաս ԱՄՆ-ում), ավելի քան 25%-ը ծնվել է ԱՄՆ-ից դուրս (11 % երկրում): Սթենֆորդի արական բնակչության միայն 27%-ն է ամուսնացած, իսկ կանանց՝ 30%-ը, մինչդեռ ԱՄՆ-ում ամուսնացած տղամարդկանց և ամուսնացած կանանց մասնաբաժինը գերազանցում է 50%-ը:
Սթենֆորդի բնակչությունը տարբերվում է ԱՄՆ-ի միջին ցուցանիշներից նաև տնտեսական առումով: Մասնավորապես, Սթենֆորդում շատ ավելի բարձր է վարձով բնակարաններից օգտվող բնակչության բաժինը, և աղքատության գծից ցածր ապրող բնակչության բաժինը (21%-ը, ԱՄՆ-ի 12%-ի դիմաց), այն դեպքում, երբ միջին հաշվով մեկ շնչին ընկնող եկամուտը (22,443 դոլար) փոքր-ինչ գերազանցում է համանման ազգային ցուցանիշը (21,587 դոլար):
Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքական հայացքներով Սթենֆորդի բնակչությունը հարում է դեպի դեմոկրատական կուսակցությունը: 2002 թվականի տվյալներով՝ բնակչության 54%-ն աջակցում էր դեմոկրատներին և միայն 36%-ն էր աջակցում հանրապետականներին: 2000 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում ընտրողների 56 %-ը քվեարկել էր դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Ալբերտ Գոռի օգտին[5]:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուլիսին անցկացվում է «Bank of the West Classic» կանանց թենիսի մրցաշարը, որը 2009 թվականից պատկանում է Կանանց թենիսի ասոցիացիայի Պրեմիեր մրցաշարերի կատեգորիային: Խաղերը անցկացվում են կոշտ ծածկույթով բացօթյա կորտերում:
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթենֆորդում տեղակայված է Կանորի անվան արվեստի կենտրոնը և Թոմաս Ուելթոնի պատկերասրահը, որը պատմության ֆակուլտետի մաս է կազմում, ինչպես նաև Ռոդենի քանդակների այգին, որը պարունակում է քանդակագործի 200 աշխտանք, ներառյալ՝ «Դժոխքի դարպասներ» և «Կալեի քաղաքացիները» աշխատանքների պատճենները[6][7][8]:
Սթենֆորդի տեսարժան վայրերից է ռադիոաստղադիտակը, որը խոսակցականում կոչվում է պարզապես «Ափսե» (անգլ.՝ The Dish)[7]:
Սթենֆորդի կողքին տեղակայված է Ջասպեր Ռիջ արգելանոցը (անգլ.՝ Jasper Ridge Biological Preserve), որն օգտագործվում է համալսարանի աշխատակիցների և ուսանողների կողմից հետազոտությունների համար[9]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ United States Census 2010
- ↑ Большой Энциклопедический словарь. 2000. Статья «СТАНФОРДСКИЙ УНИВЕРСИТЕТ»
- ↑ Энциклопедический словарь. 2009. Статья «СТАНФОРДСКИЙ УНИВЕРСИТЕТ»
- ↑ Инструкция по русской передаче английских географических названий / Ред. Л. И. Аненберг. — М., 1975. — 80 с. — 1000 экз.
- ↑ Сенатский избирательный округ № 11 — февраль 2002 года Archived 2009-08-20 at the Wayback Machine. (անգլ.)
- ↑ Thomas Welton Stanford Art Gallery (անգլ.)
- ↑ 7,0 7,1 Информация для посетителей Стэнфорда (անգլ.)
- ↑ Сад скульптур Родена в Стэнфорде (անգլ.)
- ↑ Overview of Jasper Ridge Biological Preserve (անգլ.)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սթենֆորդ (Կալիֆոռնիա) ԱՄՆ մարդահամարի բյուրոի կայքից
- Սթենֆորդ (Կալիֆոռնիա) City-data.com կայքից
|