Հիրոսի Ամանո
Հիրոսի Ամանո 天野 浩 | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 11, 1960[1][2][3] (65 տարեկան) Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | ֆիզիկոս, համալսարանի դասախոս և ճարտարագետ |
| Հաստատություն(ներ) | Նագոյայի համալսարան[4], Meijo University?[4], Նագոյայի համալսարան[4] և Meijo University?[4] |
| Գործունեության ոլորտ | ֆիզիկոս |
| Ալմա մատեր | Նագոյայի համալսարան (1988)[4], Shizuoka Prefectural Hamamatsu Nishi High School? և Hamamatsu City Shijimizuka Junior High School? |
| Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
| Տիրապետում է լեզուներին | ճապոներեն |
| Գիտական ղեկավար | Իսամու Ակասակի[5] |
| Պարգևներ | |
Հիրոսի Ամանո (ճապ.՝ 天野 浩, սեպտեմբերի 11, 1960[1][2][3], Համամացու, Սիձուոկա (պրեֆեկտուրա), Ճապոնիա), ճապոնացի ճարտարագետ և ֆիզիկոս, աշխատել է Նագոյայի համալսարանում[8], որպես պրոֆեսոր։ 2014 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է լուսատու դիոդների ստեղծման համար, որոնք դարձել են արդյունավետ լույսի աղբյուր[9]։ 1989 թվականին առաջին անգամ ստեղծել է լուսադիոդ, որը արձակում էր երկնագույն լույս և հիմնված էր գալիումի նիտրիդի վրա։
Ավարտել է Նագոյայի համալսարանը 1983 թվականին, գիտությունների մագիստրոսի կոչում ստացել է 1985 թվականին, իսկ դոկտորական աստիճանը ստացել է 1989 թվականին։ Դասավանդել է Նագոյայի համալսարանում սկսած 1992 թվականից։ Ավելի ուշ, սկսեց դասավանդել Մեյդզյո համալսարանում, որտեղ դարձավ դոցենտ 1998 թվականին, իսկ 2002 թվականին դարձավ պրոֆեսոր։ 2010 թվականին վերադարձավ Նագոյայի համալսարան պրոֆեսորի պաշտոնին։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1998 год — Ռանկի մրցանակ
- 2002 год — Տակեդայի մրցանակ
- 2014 год — Ճապոնիայի մշակույթի վաստակավոր գործիչ
- 2014 год — Մշակույթի շքանշան
- 2014 год — Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ
- 2015 год — «Թյունիթի» թերթի մրցանակ
Հասարակական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականին, այլ նոբելյան մրցանակի դափնեկիրների հետ ստորագրել է բաց նամակ ուղղված Գրինփիս-ին, Միավորված ազգերի կազմակերպությանը և աշխարհի պետությունների կառավարություններին, որը կոչ էր անում դադարեցնել պայքարը Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների դեմ[10][11][12]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Gregersen E. Encyclopædia Britannica
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Munzinger Personen (գերմ.)
- 1 2 3 4 5 Faculty Member - AMANO, Hiroshi — Nagoya University.
- ↑ http://profs.provost.nagoya-u.ac.jp/view/html/100001778_en.html
- ↑ The Nobel Prize in Physics 2014 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Նագոյայի համալսարանի կայքում տեղեկություններ Արխիվացված 2019-01-07 Wayback Machine (անգլ.)
- ↑ «The 2014 Nobel Prize in Physics - Press Release». Nobelprize.org. Nobel Media AB 2014. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 7-ին.
- ↑ 107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs
- ↑ Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)
- ↑ Նամակը ստորագրող նոբելյան դափնեկիրների ցանկ
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հիրոսի Ամանո» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Սեպտեմբերի 11 ծնունդներ
- 1960 ծնունդներ
- Ապրող անձինք
- Ճապոնիայում ծնվածներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Ճապոնացի գիտնականներ
- Ճապոնացի նոբելյան մրցանակակիրներ
- Ճապոնացի ֆիզիկոսներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով