Գեորգ Բեդնորց
Գեորգ Բեդնորց գերմ.՝ Johannes Georg Bednorz | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 16, 1950[1][2][3][…] (73 տարեկան) Neuenkirchen, Steinfurt, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | IBM |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
Գիտական ղեկավար | Կարլ Մյուլլեր |
Պարգևներ | |
![]() |
Յոհաննես Գերոգ Բեդնորց (գերմ.՝ Johannes Georg Bednorz, մայիսի 16, 1950[1][2][3][…], Neuenkirchen, Steinfurt, Մյունստեր, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[4]), գերմանացի Ֆիզիկոս, որը Կարլ Մյուլլերի հետ հայտնաբերել է կերամիկայում բարձրջերմաստիճանային գերհաղորդականությունը, ինչի համար 1987 թվականին նրանք ստացել են Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
Կյանք և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Բեդնորցը ծնվել է Գերմանիայի Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա նահանգի Նոյենկիրխեն շրջանում։ Հայրը՝ Անթոնը Բեդնորց, միջնակարգ դպրոցի ուսուցիչ էր, մայրը՝ Էլիզաբեթ Բեդնորցը, դաշնամուրի ուսուցիչ։ Բեդնորցը ընտանիքի չորս երեխաներից ամենափոքր էր։ Ծնողները Կենտրոնական Եվրոպայի Սիլեզիա մարզից էին, բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ստիպված տեղափոխվել էին արևմտյան շրջաններ[9]։
Վաղ տարիքում ծնողները փորձում էին նրա մեջ դասական երաժշտության հանդեպ հետաքրքրություն առաջացնել, սական նա նախընտրում էր աշխատել մոտոցիկլերի և ավտոմեքենաների վրա։ Այնուամենայնիվ, պատանեկան տարիներին Բեդնորցը սովորեց ջութակ և շեփոր նվագել։ Ավագ դրոցի տարիներին սկսեց հետաքրքվել բնական գիտություններով, հատկապես՝ քիմիայով[9]։
1968 թվականին Բեդնորցը ընդունվեց Մյունստերի համալսարան՝ քիմիա սովորելու։ Սական, շուտով որոշեց ուսումնասիրել բյուրեղագիտություն (միներալոգիա բաժին)։ Իր ուսուցիչների Վոլֆգանգ Հոֆմանի և Հորսթ Բոհմի միջամտությամբ 1972 թվականի ամառը անցկացրել է IBM-ի Ցյուրիխի հետազոտական լաբորատորիայում որպես այցելող ուսանող։ Այդ ընթացքում ծանոթացավ Կարլ Մյուլլերի հետ (ֆիզիկայի բաժնի ղեկավար)[9][10]։
1973 թվականի մեկ այլ այցից հետո նա 1974 թվականին վեց ամսով տեղափոխվեց Ցյուրիխ՝ դիպլոմային աշխատանքի փորձարարական մասը անելու համար։ Այս ընթացքում աճեցրել է SrTiO3-ի բյուրեղներ (պերովսկիտների ընտանիքին պատկանող կերամիկական նյութ)։ Մյուլլեր, լինելով հետաքրքրված պերովսկիտներով, առաջարկեց նրան շարունակել հետազոտությունը։ 1977 թվականին Մյունստերի համալսարանը ավարտելուց հետո Բեդնորցը սկսեց իր PhD-ն Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոցում՝ Հեյնի Գրենիխերի և ԱԼեղ Մյուլերի ղեկավարության ներքո[9][10]։
1982 թվականին՝ իր PhD-ն ստանալուց հետո նա միացավ IBM լաբորատորային։ Այնտեղ նա միացավ Մյուլերի գերհաղորդականության վերաբերյալ հետազոտությանը[11]։ 1983 թվական Բեդնորցը և Մյուլերը սկսեցին հետզոտել օքսիդներից առաջացած կերամիկայի էլեկտրական հատկությունները։ 1986 թվականին նրանց հաջողվեց LaBaCuO—ում գերհաղորդականություն ստանալ։ Օքսիդների կրիտիկական ջերմաստիճանը (Tc) 35 Կ էր, որը 12 Կ բարձր էր նախորդ ռեկորդից։ Այս բացահայտումը նպաստեց բարձրջերմաստիճանային գերհաղորդականության վերաբերյալ այլ հետազոտությունների, որի արդյունքում հայտնագործվեց այնպիսի միացություններ, ինչպիսիք են BSCCO (Tc 107Կ) և YBCO (Tc 92Կ)։
1987 թվականին Բեդնորցը և Մյուլերը միասին ստացան Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ «կերամիկական նյութերում գերհաղորդականության վերաբերյալ իրենց կարևոր բացահայտումների համար»[12]։ Նույն թվականին Բեդնորցը նշանակվեց IBM Fellow։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 4,0 4,1 4,2 J. Georg Bednorz; Facts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize in Physics 1987 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://www.land.nrw/de/termin/verleihung-des-landesverdienstordens-0
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/mcgroddy.cfm
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 J. Georg Bednorz – Biographical. nobelprize.org
- ↑ 10,0 10,1 «Georg Bednorz (1950–Present)»։ Pioneers in Electricity and Magnetism։ Magnet Lab։ Արխիվացված է օրիգինալից January 9, 2008-ին
- ↑ J. G. Bednorz and K. A. Müller (1986)։ «Possible high Tc superconductivity in the Ba−La−Cu−O system»։ Z. Phys. B 64 (1): 189–193։ Bibcode:1986ZPhyB..64..189B։ doi:10.1007/BF01303701
- ↑ The Nobel Prize in Physics 1987. nobelprize.org
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Գեորգ Բեդնորց Վիքիպահեստում |
---|
- Pioneers in Electricity and Magnetism – Johannes Georg Bednorz, National High Magnetic Field Laboratory.
|
- Մայիսի 16 ծնունդներ
- 1950 ծնունդներ
- Ապրող անձինք
- IBM աշխատակիցներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Գերմանացի նոբելյան մրցանակակիրներ
- Գերմանացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ