Դունքան Հալդեյն
Դունքան Հալդեյն անգլ.՝ Duncan Haldane | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 14, 1951[1] (71 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Բնակության վայր(եր) | Փրինսթոն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Փրինսթոնի համալսարան, Լեյդենի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Լեյդենի համալսարան[2], Բելլի լաբորատորիա, Institut Laue–Langevin? և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | խտացված նյութի ֆիզիկա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն, Institute of Physics?, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Քեմբրիջի համալսարան և Քրիստի քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Գիտական ղեկավար | Ֆիլիպ Անդերսոն |
Եղել է գիտական ղեկավար | Srinivas Raghu? և Ashvin Vishwanath?[4] |
Պարգևներ | |
Կայք | physics.princeton.edu/~haldane/ |
![]() |
Դունքան Հալդեյն (անգլ.՝ Duncan Haldane, սեպտեմբերի 14, 1951[1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), բրիտանացի ֆիզիկոս, աշխատում է Փրինսթոնի համալսարանում, և հանդիսանում է այցելող պատվավոր հետազոտող Տեսական ֆիզիկայի Պերիմետր ինստիտուտում[8]։ Ստացել է Նոբելյան մրցանակ ֆիզիկայի ասպարեզում 2016 թվականին համատեղ Ջոն Մայքլ Քոսթերլիցի և Դեյվիդ Ջեյմս Թաուլեսի հետ տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար[9][10][11]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալդեյնը ավարտել է Լոնդոնի Սուրբ Փոլի դպրոցը և Քրիստոսի քոլեջը, որտեղ նա ստացել է բակալավրի կոչում, որից հետո նաև դոկտորական կոչում 1978 թվականին[12], այս կոչումը նա ստացել է Ֆիլիպ Անդերսոնի ղեկավարության տակ կատարած հետազոտության համար։
Հետազոտություններ և աշխատանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալդեյնը աշխատել է որպես ֆիզիկոս ֆրանսիական Լաուն-Լանգեվին ինստիտուտում 1977-ից 1981 թվականները։ 1981 թվականի օգոստոսին նա տեղափոխվել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարան ստանձնելով այնտեղ ֆիզիկայի պրոֆեսորի օգնականի պաշտոն[13][14], այստեղ նա աշխատել է մինչև 1987 թվականը։ Հալդեյնը այստեղ դարձել է օգնական-պրոֆեսոր 1981 թվականից, իսկ հետագայում 1986 թվականից դարձել է պրոֆեսոր։ 1986 թվականի հուլիսիսց Հալդեյնը սկսել է աշխատել Սան Դիեգոյի Կալիֆոռնիայի համալսարանի ֆիզիկայի բաժնում որպես պրոֆեսոր, որտեղ էլ աշխատել է մինչև 1992 թվականի փետրվար ամիսը։ 1990 թվականին Հալդեյնը դարձել է նաև ֆիզիկայի պրոֆեսոր Փրինսթոնի համալսարանում, որտեղ և աշխատում է մինև այժմ։
Հալդեյնը հայտնի է իր լայնածավալ ներդրումներով խտացված նյութի ֆիզիկայի ասպարեզում, ներառյալ Լաթինջերի հեղուկների տեսությունը, միաչափ Սփին մոդելների տեսությունը, the theory of Հոլի տրոհված քվանտային էֆեկտի տեսությունը, և այլն։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հալդեյնը 1996 թվականին ընտրվել է Թագավորական միության անդամ[15], և Ամերիկյան ֆիզիկական միության, Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ 1992 թվականին[16], ինչպես նաև Ամերիկյան ֆիզիկական միության (1986)[17], և Ֆիզիկայի ինստիտուտի անդամ (1996), Ամերիկայի առաջավոր գիտությունների միության անդամ (2001)[18]
Նրան շնորհվել են Ամերիկյան ֆիզիկական միության Օլիվեր Ե. Բաքլիի մրցանակ (1993); Ալֆրեդ Պ. Սլոանի հիմնադրամի հետազոտող անդամի կոչում(1984-88); Ֆիզիկայի ինստիտուտի Դիրաքի մրցանակ 2012 թվականին[19]։
Ջոն Մայքլ Քոսթերլիցի և Դեյվիդ Ջեյմս Թաուլեսի հետ Հալդեյնը կիսել է 2016 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակը տոպոլոգիական փուլային անցումների և նյութի տոպոլոգիական փուլերի ասպարեզում տեսական հայտնագործությունների համար։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Encyclopædia Britannica
- ↑ Leidse Hoogleraren (նիդերլ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 2016 — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts — Nobel Foundation.
- ↑ Le Nobel de physique attribué à trois Britanniques pour leurs recherches sur la matière (ֆր.) // Le Monde — Paris: Societe Editrice Du Monde, 2016. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
- ↑ «Perimeter Welcomes New Distinguished Visiting Research Chairs»։ www.perimeterinstitute.ca։ Perimeter Institute։ մայիսի 22, 2013։ Վերցված է հոկտեմբերի 4, 2016
- ↑ The international who's who 1991–92
- ↑ The Nobel Prize in Physics 2016
- ↑ Gibney Elizabeth, Castelvecchi Davide (2016)։ «Physics of 2D exotic matter wins Nobel: British-born theorists recognized for work on topological phases»։ Nature (London: Springer Nature) 538 (7623): 18–18։ Bibcode:2016Natur.538...18G։ doi:10.1038/nature.2016.20722
- ↑ Haldane Frederick Duncan Michael (1978)։ An extension of the Anderson model as a model for mixed valence rare earth materials (PhD thesis)։ University of Cambridge։ OCLC 500460873։ Արխիվացված է օրիգինալից 2019-03-24-ին։ Վերցված է 2019-01-19
- ↑ «Princeton University Professor Wins Nobel Prize In Physics»։ Princeton Patch։ հոկտեմբերի 4, 2016
- ↑ «3 Who Studied Unusual States of Matter Win Nobel Prize in Physics»։ New York Times։ հոկտեմբերի 4, 2016
- ↑ Anon (1979)։ «Professor David Thouless FRS»։ London: royalsociety.org։ Արխիվացված է օրիգինալից նոյեմբերի 17, 2015-ին
- ↑ «www.amacad.org»
- ↑ «www.aps.org»
- ↑ «www.aaas.org/fellow/haldane-frederick»։ Արխիվացված է օրիգինալից 2017-08-16-ին։ Վերցված է 2019-01-19
- ↑ «F. Duncan M. Haldane»։ Princeton University։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-15-ին։ Վերցված է 2011-07-02
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1951 ծնունդներ
- Ապրող անձինք
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բրիտանացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Փրինսթոնի համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ