Ֆրեդերիկ Ռեյնես
Ֆրեդերիկ Ռեյնես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մարտի 16, 1918[1][2][3][…] Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 26, 1998[1][2][3][…] (80 տարեկան) Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Քեյզի արևմտյան ռեզերվային համալսարան, Իրվինի կալիֆոռնիական համալսարան և Լոս Ալամոսի Ազգային Լաբորատորիա |
Գործունեության ոլորտ | ֆիզիկա |
Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4] |
Ալմա մատեր | Նյու Յորքի համալսարան, Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ և Union Hill High School? |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[5] |
Եղել է գիտական ղեկավար | Michael K. Moe? |
Պարգևներ | |
![]() |
Ֆրեդերիկ Ռեյնես (անգլ.՝ Frederick Reines, մարտի 16, 1918[1][2][3][…], Պատերսոն, Նյու Ջերսի, ԱՄՆ - օգոստոսի 26, 1998[1][2][3][…], Օրանժ (Կալիֆոռնիա), Օրինջ շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և պրոֆեսոր։ 1995 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է նեյտրինոի հայտնաբերման համար։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է ԱՄՆ Նյու Ջերսի նահանգում, Ռուսաստանից արտաֆգաղթած հրեաների ընտանիքում։ Նրա ծնողները արտագաղթել են Ռուսական Կայսրության միևնույն Լիդա քաղաքից, և ամուսնացել են ԱՄՆ-ում։
Ֆրեդերիկ Ռեյնեսը ստացել է ֆիզիկայի դոկտորի կոչում Նյու Յորքի համալսարանում (1944), ապա սկսել է աշխատել Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում, որտեղ իրականացվում էին ատոմային հետազոտություններ (1951)։ 1951 թվականին Ռեյենսը դարձավ Պիթսբուրգի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի պրոֆեսոր և ֆիզիկայի բաժնի դեկան։ 1966-ի 1988 թվականները դասավանդել է Իրվայնի Կալիֆոռնիայի համալսարանում։
Քոեն Կլայդի հետ համատեղ Ռեյենսը զբաղվում էր նեյտրինոյի տեսության հետազոտությամբ։ Նրանք ապացուցեցին նեյտրինոյի գոյության հավանականութունը, որը կանխատեսել էր Վոլֆգանգ Պաուլին 1930 թվականին։ 1951 թվականին գիտնականները առաջարկ էին ներկայացրել նեյտրինոյի հայտնաբերման նպատակով օգտագործել ատոմային ռումբի պայթյունը, սակայն այս նախագիծը փոխարինվեց Հարավային Կարոլինայում միջուկային ռեակտորում կատարվելիք փորձով։ 1955 թվականին այդ փորձերի ընթացքում էլ գիտնականները հայտնաբերեցին և ապացուցեցին նեյտրինոյի գոյությունը։
Նեյտրինոյի հայտնաբերման համար, 1995 թվականին Ռեյենսը (համատեղ Մարտին Պեռլի հետ) ստացավ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (նրա համահեղինակ Կոենը մահացել էր 1974 թվականին)։
Ռեյենսը նաև եղել է բազմաթիվ այլ մրցանակների դափնեկիր, որոնցից են՝ Ռոբերտ Օպենհեյմերի հիշատակի մրցանակը (1981) և ԱՄՆ ազգային գիտության մեդալ (1983), Ամերիկյան ֆիզիկական միության և Գուգենհայմի հիմնադրամի մրցանակները։
Ռեյենսը հանդիսանում էր Ամերիկյան ֆիզիկայի ուսուցիչների միության և Ամերիկյան գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, ինչպես նաև դասախոսություններ է կարդացել բազմաթիվ հեղինակավոր համալսարաններում և կազմակերպություններում՝ Իսրայելի գիտությունների և արվեստների ակադեմիայում, Սթենֆորդի համալսարանում և Մերիլենդի Քոլեջ Պարկ համալսարանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 4,0 4,1 Notable Names Database — 2002.
- ↑ https://plus.si.cobiss.net/opac7/conor/265150563
- ↑ Guggenheim Fellows database
- ↑ The Nobel Prize in Physics 1995 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ Frederick Reines wins Oppenheimer Prize // Physics Today — Melville, USA: AIP Publishing, 1981. — Vol. 34, Iss. 5. — P. 94—97. — ISSN 0031-9228; 1945-0699 — doi:10.1063/1.2914589
- ↑ FREDERICK REINES — Franklin Institute.
- ↑ W.K.H. Panofsky Prize in Experimental Particle Physics — APS.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Տեղեկություններ Նոբելյան կոմիտեի կայքում (անգլ.)
- Ֆ. Ռեյենս. «Նեյտրինո։ պելտերգեյստից դեպի մասնիկ». Նոբելյան դասքախոսություն, Успехи физических наук, 166 հատոր, 12 թողարկում, դեկտեմբեր 1996 (ռուս.)
|
- Մարտի 16 ծնունդներ
- 1918 ծնունդներ
- Նյու Ջերսիում ծնվածներ
- Օգոստոսի 26 մահեր
- 1998 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Նյու Յորքի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկացի գիտնականներ
- Հրեա նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով