Jump to content

Ռուդոլֆ Մյոսբաուեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուդոլֆ Մյոսբաուեր
գերմ.՝ Rudolf Mößbauer
Ծնվել էհունվարի 31, 1929(1929-01-31)[1][2][3][…]
Մյունխեն, Գերմանական ռայխ[1]
Մահացել էսեպտեմբերի 14, 2011(2011-09-14)[4][2][3][…] (82 տարեկան)
Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա
ԳերեզմանGrünwald Woodland Cemetery[5]
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Մյունխենի տեխնիկական համալսարան, Բեռլինի տեխնիկական համալսարան, Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ և Institut Laue–Langevin?
Գործունեության ոլորտֆիզիկա
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼեոպոլդինա, Պապական գիտությունների ակադեմիա[6], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7], Բավարիական գիտությունների ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[8], Եվրոպական ակադեմիա[9], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա և Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԲեռլինի տեխնիկական համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[10] (1958) և Diplom? (1955)
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարHeinz Maier-Leibnitz?[11]
Եղել է գիտական ղեկավարFritz G. Parak?[11]
Պարգևներ
 Rudolf Mössbauer Վիքիպահեստում

Ռուդոլֆ Լյուդվիգ Մյոսբաուեր (գերմ.՝ Rudolf Ludwig Mößbauer, հունվարի 31, 1929(1929-01-31)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական ռայխ[1] - սեպտեմբերի 14, 2011(2011-09-14)[4][2][3][…], Գրյունվալդ, Մյունխեն, Վերին Բավարիա, Բավարիա, Գերմանիա), գերմանացի ֆիզիկոս-փորձարար, Բավարիայի ԳԱ անդամ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (1961

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մյունխենում։ Ավարտել է Մյունխենի համալսարանը և Բարձրագույն տեխնոլոգիական դպրոցը։ 1955-1957 թվականներին աշխատել է Մ. Պլանկի անվան ինստիտուտում (Հարդելբերգ), 1958-1960 թվականներին՝ Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում, 1960-1967 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում (1961 թվականից՝ պրոֆեսոր), 1964-1972 թվականներին Մյունխենի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, 1972 թվականից՝ Գրենոբլում Մ. Լաուեի ինստիտուտի տնօրեն։

Նրա աշխատանքները նվիրված են սպեկտրադիտմանը, միջուկային ֆիզիկային, պինդ մարմնի ֆիզիկային։ Իր դոկտորական ատենախոսության մեջ, հետազոտելով քվանտային ռեզոնանսային կլանումը և ցրումը, 1958 թվականին հայտնագործել է միջուկային ռեզոնանսի երևույթը՝ առանց միջուկի ետհրման։ Այդ երևույթը ստացել է Մյոսբաուերի երևույթ անվանումը և ներկայումս լայնորեն կիրառվում է գիտության և տեխնիկայի տարբեր բնագավառներում։ Իր անունը կրող երևույթի հայտնագործման համար 1961 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի։

Ընտրվել է աշխարհի բազմաթիվ ակադեմիաների անդամ։ Ստացել է Է. Գրեսսոնի անվան մեդալ։ Արժանացել է Վ. Ռենտգենի անվան մրցանակի (1961)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Мёссбауэр Рудольф Людвиг // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Münchner Physik-Nobelpreisträger Mößbauer ist tot (գերմ.) // BildB: Axel Springer SE, 2011.
  5. Find A Grave — 1996.
  6. https://www.pas.va/en/academicians/deceased/moessbauer.html
  7. Notable Names Database — 2002.
  8. http://www.ras.ru/win/db/show_per.asp?P=.id-51311.ln-ru.dl-.pr-inf.uk-12
  9. www.ae-info.org
  10. Deutsche Nationalbibliothek Record #121192334 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  11. 11,0 11,1 Mathematics Genealogy Project — 1997.
  12. The Nobel Prize in Physics 1961Nobel Foundation.
  13. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  14. https://www.fi.edu/en/laureates/rudolf-l-mossbauer
  15. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1973. — P. 10982. — ISSN 0242-6773
  16. Journal officiel de la République française, Journal officiel de la République française. Document administratif (ֆր.) — 1974. — P. 9800. — ISSN 0242-6773
  17. https://www.scientificlib.com/en/Physics/Info/GuthrieMedalAndPrize.html
  18. Большая золотая медаль РАН имени М.В.ЛомоносоваRAS.
  • Պավել Ծատուրյան, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ. 1901-2000, գիրք Ա, Երևան, «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչություն, 2007, էջ 216։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռուդոլֆ Մյոսբաուեր» հոդվածին։