Ռիչարդ Ֆեյնման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Ռիչարդ Ֆեյնման
RichardFeynman-PaineMansionWoods1984 copyrightTamikoThiel bw.jpg
Ծնվել է մայիսի 11, 1918({{padleft:1918|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:11|2|0}})[1][2]
Քվինս շրջան
Մահացել է փետրվարի 15, 1988({{padleft:1988|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:15|2|0}})[1][2] (69 տարեկանում)
Լոս Անջելես[3]
բնական պատճառով
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Դավանանք աթեիզմ
Ուղղություն աթեիզմ
Մասնագիտություն ֆիզիկոս, քվանտային ֆիզիկոս, ճարտարագետ, գրող, համալսարանի պրոֆեսոր և percussionist
Հաստատություն(ներ) Կորնելի համալսարան և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտ Քվանտային էլեկտրադինամիկա, տարրական մասնիկների ֆիզիկա, քվանտային մեխանիկայի մաթեմտիկական հիմունքներ և գիտական կռթություն
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն
Ալմա մատեր Փրինսթոնի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Փրինսթոնի համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Տիրապետում է լեզուներին անգլերեն[4]
Գիտական ղեկավար Ջոն Ուիլեր
Եղել է գիտական ղեկավար Ջորջ Ցվեյգ
Պարգևներ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, Էստրեդի մեդալ, Նիլս Բորի միջազգային ոսկե մեդալ, Ալբերտ Այնշտայնի պարգև, Foreign Member of the Royal Society[5] և Ազգային գիտական մեդալ
Քույր(եր) Ջոան Ֆեյնման
Կայք richardfeynman.com
Ստորագրություն
Richard Feynman signature.svg
Քաղվածքներ Վիքիքաղվածքում
Richard Feynman Վիքիպահեստում

Ռիչարդ Ֆիլիպս Ֆեյնման (անգլ.՝ Richard Phillips Feynman, մայիսի 11, 1918[1][2], Քվինս շրջան - փետրվարի 15, 1988[1][2], Լոս Անջելես[3]), ամերիկացի ֆիզիկոս, արդի քվանտային էլեկտրադինամիկայի հիմնադիրներից, ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի անդամ 1954 թվականից մինչև 1969 թ․ երբ ինքը հրաժարվեց իր անդամակցությունից[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (1939)։ Փիլիսոփայության դոկտորի աստիճանն ստացել է Պրինստոնի համալսարանում (1942), այնուհետև աշխատել է Լոս Ալամոսի Ազգային լաբորատորիայում և Կոռնելի համալսարանում։ 1950 թվականից Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր։ Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկային, քվանտային մեխանիկային և վիճակագրական ֆիզիկային։ Մշակել է մաթեմատիկական այնպիսի ապարատ (Ֆեյնմանի դիագրամներ), որը կարևոր նշանակություն է ունեցել դաշտի քվանտային տեսության զարգացման համար։ Մարի Գել-Մանի հետ միասին 1958 թ. ստեղծել է թույլ փոխազդեցությունների քանակական տեսությունը։ Վիճակագրական ֆիզիկայում զարգացրել է պոլյարոնի տեսությունը միջանկյալ կապի դեպքի համար, բացատրել է մրրիկների առաջացումը գերհոսուն հելիումում (Ֆեյնմանի մրրիկներ1969 թ. առաջարկել է նուկլոնների փարթոնային մոդելը։ Քվանտային մեխանիկայում մշակել է ըստ հետագծերի ինտեգրման մեթոդը։ «Ֆիզիկայի ֆեյնմանյան դասախոսություններ» հայտնի դասընթացի հեղինակն է (Ռ․ Լեյտոնի և Մ․ Սենդսի հետ համատեղ)։ 1965 թ. Նոբելյան մրցանակ է ստացել Յուլիան Շվինգերի և Սինյիտիրո Տոմոնագայի հետ)։ Մահացել է քաղցկեղից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Record #118827545 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 9-ին 2014:
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. 3,0 3,1 3,2 Record #118827545 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 30-ին 2014:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb119027159 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  5. https://docs.google.com/spreadsheets/d/1RVVZY00MZNrK2YCTTzVrbTFH2t3RxoAZah128gQR-NM
  6. ԱՄՆ-ի ազգային գիտությունների ակադեմիայի տարեկան զեկույց (1969-1970)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png