Դեյվիդ Գրոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեյվիդ Գրոս
անգլ.՝ David Jonathan Gross
Ծնվել էփետրվարի 19, 1941(1941-02-19)[1][2][3][…] (83 տարեկան)
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]
Քաղաքացիություն ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և ֆիզիկոս-տեսաբան
Հաստատություն(ներ)Կալիֆորնիայի համալսարան Սանտա Բարբարայում, Հարվարդի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Լեյդենի համալսարան, Սանտա Ֆե ինստիտուտ և Լեյդենի համալսարան[2]
Գործունեության ոլորտֆիզիկա և լարերի տեսություն
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Չինաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[5], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[5] և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Երուսաղեմի հրեական համալսարան և Hebrew University Secondary School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[6]
Գիտական ղեկավարՉու Ջեֆրի[7]
Եղել է գիտական ղեկավարRajesh Gopakumar?, Nadav Drukker?[8], Robert Eugene Rudd?[8], Michael Jack Newman?[8], Ulf Hans Danielsson?[8], Nikita Nekrasov?[8], Vipul Periwal? և Edward Witten?
Հայտնի աշակերտներՖրենկ Վիլչեկ, Edward Witten?, Nikita Nekrasov? և Rajesh Gopakumar?
Պարգևներ
ՀայրBertram Myron Gross?
Կայքkitp.ucsb.edu/gross
Ստորագրություն
Изображение автографа
 David Gross Վիքիպահեստում

Դեյվիդ (Դեվիդ[18]) Ջոնաթան Գրոս[19] (անգլ.՝ David Jonathan Gross, փետրվարի 19, 1941(1941-02-19)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4]), ամերիկացի ֆիզիկոս։ 2004 թվականին արժանացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակակի «ուժեղ փոխազդեցությունների տեսության մեջ ասիմպտոմատիկ ազատության բացահայտման համար» (աշխատել էր Ֆրենկ Վիլչեկի և Հյու Դեյվիդ Փոլիտցերի հետ)։ Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի փոխտնօրերը (1997-2012 թվականներ) և պրոֆեսորներից մեկը։ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1986 թվական)[20] և Ամերիկյան փիլիսոփայական հասարակության (2007 թվական) անդամներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հրեաների ընտանքիում։ Հոր՝ քաղաքագետ Բերտրամ Մեր Գրոսի (1912-1997 թվականներ) նախնիները Ուկրաինայի հարավ-արևմուտքում գտնվող Անդրկարպատյան մարզից էին։ Իսկ ծնողները գաղթել էին Հունգարիայից, ապա Չեխոսլովակիայից։ Դեյվիդի մայրը՝ Նորա Ֆայնը, արտագաղթել էր ԱՄՆ խորհրդային Ուկրաինայից[21][22]։

Գրոսը սովորել է Իսրայելի Երուսաղեմի հրեական համալսարանում՝, որտեղ էլ նրան 1962 թվականին մագիստրոսի աստիճան են շնորհել։

1966 թվականին ֆիզիկայի դոկտորական աստիճան է ստացել Բերկլի քաղաքի Կալիֆոռնիայի համալսարանում։ Սովորել է նաև Հարվարդի համալսարանում։ 1969 թվականից սովորել է Փրինսթոնի համալսարանում, իսկ 1972-1997 թվականներին համալսարանի պրոֆոսորներից է եղել։

Այժմ Ֆրեդերիկ Գլյուկի անվան Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի տեսական ֆիզիկայի բաժնի պրոֆեսորներից մեկն է։

1973 թվականին, իր առաջին ասպիրանտ Ֆրենկ Վիլչեկի հետ հայտնաբերել է ասիմպտոմատիկ ազատությունը, որի համաձայն, քվարկների միջև ուժեղ փոխազդեցությունը թուլանում է հեռավորությունը նվազեցնելու հետևանքով։ Սրանից բացի, Գրոսը, Ջեֆրի Հարվիի, Էմիլ Մարտինեկի և Ռայան Ռոմի հետ («Փրինսթոնի լարային քառյակ»), մի շարք բացահայտումներ և հայտնագործություններ է կատարել։

1968 թվականին Հանսենն ամուսնացել է Բոնի Վոկի հետ, որը կրոնական կաթոլիկ ընտանիքի աղջիկ էր, և անցել է կաթոլիկության։ Հետագայում նա միացել է Օփուս Դեի կաթոլիկ կազմակերպությանը։

Ուսումն ավարտելուց հետո Ռոբերտը որոշ ժամանակ աշխատել է հաշվապահական ընկերությունում, իսկ 1972 թվականին ծառայության է անցել Չիկագոյի ոստիկանությունում, որտեղ աշխատել է որպես ներքին անվտանգության բաժնի քննիչ։ 1976 թվականի հունվարին Հանսենն աշխատանքի է անցել ՀԴԲ-ում, այնուհետև 1978 թվականին տեղափոխվել է Նյու Յորքի ՀԴԲ գրասենյակ և քրեական հետաքննությունների բաժնում զբաղվել հաշվապահությամբ, իսկ հաջորդ տարվանից ծառայել է հակահետախուզական ստորաբաժանումում։

1981 թվականին Հանսենը տեղափոխվել է Վաշինգտոն, ՀԴԲ բյուջետային բաժին, իսկ 1983 թվականին անցել է ԽՍՀՄ վերլուծական բաժին։ Ըստ մեղադրանքի տեղեկությունների՝ Հանսենը ԽՍՀՄ-ում սկսել է աշխատել 1985 թվականին (նոյեմբերին՝ Գորդիևսկու պնդմամբ[23])։ Հանսենը ԽՍՀՄ-ին տեղեկություններ է փոխանցել ամերիկյան Էլեկտրոնային հետախուզության, խորհրդային դեսպանատան նոր շենքի տակ ՀԴԲ-ի կողմից բացված թունելի և ՊԱԿ-ի մի քանի աշխատակիցների անունները, որոնք ամերիկացիների համար աշխատել են որպես երկակի գործակալներ։ 1991 թվականին ԽՍՀՄ փլուզման պատճառով Հանսենն ընդհատել է կապերը խորհրդային հետախուզության հետ։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սակուրայի մրցանակ, ամերիկյան ֆիզիկական հասարակություն (1986 թվական)
  • Մակարթուրի կրթաթոշակ (1987 թվական)[24]
  • Դիրակ մեդալ (1988 թվական)
  • Վեյցմանի հիշատակի դասախոսություններ (1994 թվական)
  • Հարվիի մրցանակ (2000 թվական)
  • Օսկար Կլեյնի մեդալ (2000 թվական)
  • Մրցանակ բարձր էներգետիկ ֆիզիկայի բնագավառում (2003 թվական)
  • Գրանդ-մեդալ Ֆրանսիայի գիտությունների ազգային ակադեմիայի կողմից (2004 թվական)
  • Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ (2004 թվական)
  • Սան Կառլոս Բորոմերոյի մրցանակ Սան Կառլոս Բորոմերոյի անվան Ֆիլիպինների համալսարանի կողմից (2008 թվական)
  • Գիտությունների պատվավոր դոկտոր Կամբոջայի համալսարանի կողմից (2010 թվական)
  • Ռիչարդ Ե․ Պրանգի մրցանակ, Մերիլենդի համալսարան (2013 թվական)
  • Պատո մեդալ Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի կողմից, Ռուսաստան (2016 թվական)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  2. 2,0 2,1 2,2 Leidse Hoogleraren (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #1052439292 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 Notable Names Database — 2002.
  6. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  7. Mathematics Genealogy Project — 1997.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Mathematics Genealogy Project — 1997.
  9. The Nobel Prize in Physics 2004Nobel Foundation.
  10. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  11. https://www.ictp.it/prize/dirac-medal
  12. David GrossJohn D. and Catherine T. MacArthur Foundation.
  13. https://harveypz.net.technion.ac.il/harvey-prize-laureates/
  14. Previous Oskar Klein Memorial LecturesStockholm University.
  15. J. J. Sakurai Prize for Theoretical Particle PhysicsAPS.
  16. https://www.aps.org/programs/honors/prizes/sakurai.cfm
  17. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  18. В публикациях на русском языке, в которых упоминается американский физик, чаще используется имя Дэвид
  19. Гросс // Григорьев — Динамика. — М. : Большая российская энциклопедия, 2007. — С. 39. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 8). — ISBN 978-5-85270-338-5.
  20. us nas id
  21. Автобиография на сайте Нобелевского комитета
  22. Перепись населения США 1940 года
  23. Об Эдварде Ли Ховарде(չաշխատող հղում)
  24. David Gross, MacArthur Foundation

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյվիդ Գրոս» հոդվածին։