Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան
անգլ.՝ University of California, Santa Barbara
Изображение логотипа
Տեսակհամալսարան, ԱՄՆ-ի հասարակական կրթության կազմակերպություն, հասարակական համալսարան, համալսարանական կառույց և census-designated place in the United States?
Հիմնադրված է1909 և 1891
Ընդհանուր անձնակազմ5156 մարդ (սեպտեմբեր 2020)[1]
ԱնդամակցությունԹվային գրադարանի ֆեդերացիա[2], Հետազոտական գրադարանների ասոցիացիա[3], Հասարակական գիտությունների ասոցիացիաների կոնսորցիում[4], Dryad?[5], ArXiv[6], ORCID[7], Ամերիկյան համալսարանների ասոցացիա[8][9], Ամերիկյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա[10], Association of Pacific Rim Universities?[11], Կրթության ամերիկյան խորհուրդ[12], National Humanities Alliance?[13], Open Education Network?[14], Ցանցային տեղեկատվության կոալիցիա[15], Պետական և հողային դրամաշնորհային համալսարանների ասոցիացիա[16], Հետազոտական գրադարանների կենտրոն[17] և Գիտական հրատարակչական և ակադեմիական ռեսուրսների կոալիցիա[18]
Երկիր ԱՄՆ
ՏեղագրությունՍանտա Բարբարա շրջան
Հասցե5221 Cheadle Hall, Santa Barbara, CA, 93106[1]
Կայքucsb.edu(անգլ.)
Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան (ԱՄՆ)##
Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան (ԱՄՆ)
Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան, ԱՄՆ
 University of California, Santa Barbara Վիքիպահեստում

Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան (անգլ.՝ University of California, Santa Barbara), հանրային հետազոտական համալսարան Միացյալ Նահանգներում, կալիֆոռնիայի համալսարանի 10 կամպուսներից (համալսարանական քաղաք) մեկն է։ Գտնվում է Սանտա - Բարբարայում, Կալիֆոռնիայի` 4,1 կմ² (1022 ակր) տարածքում, և Լոս-Անջելեսից 160 կմ հյուսիս-արևմուտք։ Հիմնադրվել է 1891 թվականին որպես անկախ քոլեջ, իսկ 1944 թվականին միացել է Կալիֆոռնիայի համալսարանին։

Համալսարանի անգլերեն անվանումը հաճախ կրճատվում է UCSB (ռուս.՝ УКСБ - Университет Калифорнии в Санта-Барбаре):

Ուսանողների քանակը` 21685, նրանցից ավելի քան 3000-ը ասպիրանտներ են և գտնվում են 5-րդ տեղում համալսարանական քաղաքի (կամպուս) մնացած համալսարանների շարքում։

2006-2007 ուստարում համալսարանն ավարտել են 5442 բակալավր, 576 մագիստրոս և 310 դոկտոր[19]։

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մեջ մտնում են հինգ Նոբելյան մրցանակակիր, Գիտությունների ազգային ակադեմիայի 32 անդամ, Ճարտարագիտական ազգային ակադեմիայի 25 անդամ և Արվեստի և գիտությունների ամերիկյան ակադեմիայի 25 անդամ[20]։ 1995 թվականից Կալիֆոռնիայի համալսարանը Ամերիկյան համալսարանների ասոցիացիայի անդամ է[20]։

Համալսարանի մարզական թիմը հանդիսանում է ուսանողական սպորտի Ազգային ասոցիացիայի անդամ և հաղթանակներ ունի ֆուտբոլի ազգային առաջնությունում և տղամարդկանց ջրային պոլոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան լճակից դեպի Համալսարանի կենտրոն
Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի մարզադաշտ (2006)

Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի պատմությունը սկսվում է 1891 թվականին Աննա Բլեյք դպրոցի հիմնադրմամբ, որտեղ ուսուցանում էին տնային տնտեսվարություն և արդյունաբերական արվեստ[21]։ 1909 թվականին դպրոցը հանձնվեց Սանտա Բարբարա նահանգին և սկսվեց անվանվել Սանտա Բարբարա նահանգի Նորմալ դպրոց։ 1921 թվականին ներդրվեց ազատ արվեստի ուսուցման ծրագիր, որից հետո դպրոցը վերանվանվեց Սանտա Բարբարայի պետական քոլեջ։ Մի քանի տարի լոբբինգով զբաղվելուց հետո, քաղաքի մի խումբ բնակիչներ` Թոմաս Սթորքի և Պերլ Չեյզի գլխավորությամբ 1944 թվականին համոզեցին նահանգի օրենսդիր մարմնին, նահանգապետ Էրլ Ուորրենին և Կալիֆորնիայի համալսարանի հոգաբարձուներին, միացնել քոլեջը Կալիֆորնիայի համալսարանին, որն ուներ գիտական գործունեության կողմնորոշում։ Քոլեջը փորձեց դիմակայել, անգամ դիմեց դատարան, բայց նահանգապետը հայցը չբավարարեց և բնակիչների նախաձեռնությունը ընդունվեց։ 1944 - 1958 թվականներին ուսումնական հաստատությունը հայտնի էր որպես Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի քոլեջ, այնուհետև ստացավ իր ներկայիս անվանումը։

Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը համարվում է երրորդը Բերկլիի և Լոս Անջելեսի կալիֆոռնյան համալսարաններից հետո։ Ենթադրվում էր, որ համալսարանում պետք սովորեին մոտ 3-5 հազար ուսանող, սակայն, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, բնակչության արագ աճը ստիպեց ծրագրերը վերանայել և դա հանգեցրեց նրան, որ քոլեջը վերածվեց առանձին համալսարանի` ընդգրկվելով ընդհանուր համակարգում։ Միաժամանակ դադարեցվեց արդյունաբերական դիզայնի մասնագետների վերապատրաստումը, որի շնորհիվ էլ ուսումնական հաստատությունը հայտնի էր։ 1959 թվականին առաջին կանցլեր դարձավ Սամուել Գոուլդը։

ARPANET - ի գոյության ընթացքում, որը ստեղծվել էր ԱՄՆ - ի Պաշտպանության նախարարության պատվերով և ծառայում էր որպես ինտերնետի նախատիպ, աշխատում էր նաև Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանի սերվերը։ Բացի այդ համալսարանը հանդես եկավ որպես հիմնադիրներից մեկը[22]։

1960-ականների վերջին և 1970-ականների սկզբին Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը հայտնի դարձավ որպես Վիետնամի պատերազմի բուռն հակառակորդներից մեկը։ 1969 թվականին ուսուցիչների ակումբում տեղի ունեցավ պայթյուն, որը խլեց պահակ Դավեր Շարպի կյանքը։ 1970 թվականի գարնանը տեղի ունեցան հրկիզման մի քանի դեպքեր, այդ թվում` ուսանողական քաղաքում, Ամերիկյան բանկի մասնաճյուղում, որի ժամանակ ուսանող Քեվին Մորանը սպանվեց ոստիկանության կողմից[23]։ Համալսարանական քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները ստիպեցին այն ժամանակվա նահանգապետ Ռոնալդ Ռեյգանին պարետային ժամ մտցնել և կոչ անել Ազգային գվարդիային կարգուկանոն պահպանել։ Համալսարանական քաղաքի տարածքում, պահակազորի կողմից զենք կրելը դարձավ նորմալ երևույթ։ 1995 թվականին Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը դարձավ Ամերիկյան համալսարանների Ասոցիացիայի անդամ, ԱՄՆ հետազոտական համալսարանների (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր) և Կանադայի համալսարանների առաջատարը։

Նախագահներ և կանցլերներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1944—1946 Քլարենս Ֆելփս
  • 1946—1955 Հարոլդ Ուիլյամս
  • 1955—1955 Քլարկ Կյուբլեր
  • 1956—1956 Ջոն Նոբլ
  • 1956—1959 Էլմեր Բլագառոդնի
  • 1959—1962 Սեմյուել Գոուլդ
  • 1962—1977 Վերնոն Չիդլ
  • 1977—1986 Ռոբերտ Խատտենբեկ
  • 1986—1987 Դանիել Օլդրիխ
  • 1987—1994 Բարբարա Հյուլինգ
  • 1994— ներկա պահին Հենրի Յանգ

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրեն Հոլլի շենք, որտեղ տեղակայված է շրջակա միջավայրի գիտության և կառավարման դպրոցը

Համալսարանը բաղկացած է երեք քոլեջներից և երկու դպրոցներից, որոնք առաջարկում են 87 բակալավրիատի և 55 մագիստրոսի մասնագիտություններ[24]։

  • Ստեղծագործական հետազոտությունների քոլեջ
  • Ճարտարագիտական քոլեջ
  • Գրչության և գիտության քոլեջ
  • Բրենի անվան էկոլոգիական գիտությունների և կառավարման դպրոց
  • Գեվիրտցի անվան բարձրագույն ուսումնական դպրոց

Վարկանիշ և հեղինակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականին ԱՄՆ-ի լավագույն համալսարանների ակադեմիական վարկանիշային աղյուսակում Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը զբաղեցրել է 29 -րդ հորիզոնականը և 116-րդ տեղը ԱՄՆ-ի լավագույն համալսարանների ցանկում՝ ըստ Forbes[25]։ 2011 թվականին Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը զբաղեցրել է 42-րդ տեղը U.S.News & World Report[26] հրատարակության «Ազգային համալսարաններ» վարկանիշում, 35-րդ տեղը Times Higher Education World University Rankings համաշխարհային վարկանիշում և ինչպես նաև 33-րդ տեղը Համաշխարհային համալսարանների ակադեմիական վարկանիշում[27]։

Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանը ակտիվորեն զբաղվում է հետազոտական և ներդրումների ներգրավմամբ, ուստի 2007 ֆինանսական տարում համալսարանին հաջողվել է ներգրավել 191,2 միլիոն դոլար` հետազոտությունների համար ՝ զբաղեցնելով ներդրումներով 97 -րդ տեղը ԱՄՆ -ում[28]։ Համալսարանում գործում են 12 ազգային հետազոտական ինստիտուտներ և կենտրոններ[29], ներառյալ Կավլիի տեսական ֆիզիկայի ինստիտուտը[30]։

Շրջանավարտներ և ուսուցիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարանում սովորել և աշխատել են բազմաթիվ հայտնի գիտնականներ, գրողներ, լեզվաբաններ, դերասաններ, մարզիկներ.

  • Մայքլ Ֆրիդման - մաթեմատիկոս, Ֆիլդսի մրցանակի դափնեկիր` Պուանկարեի ընդհանրացված ենթադրության վերաբերյալ աշխատանքի համար
  • Դեվիդ Գրոսս - ամերիկացի ֆիզիկոս, 2004 թվականին ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ալան Հիգեր - ամերիկացի ֆիզիկոս և քիմիկոս, 2000 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Վալտեր Կոն - ամերիկացի տեսական ֆիզիկոս, 1998 թվականին քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Հերբերտ Կրյոներ - գերմանացի ֆիզիկոս, 2000 թվականին ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ֆին Քիդլենդ - նորվեգացի տնտեսագետ, 2004 թվականին տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ջոզեֆ Ակաբա - ուսուցիչ, հիդրոերկրաբան և ՆԱՍԱ -ի տիեզերագնաց
  • Լիզա Սմիտ - ամերիկացի գրող, երիտասարդական գրականության հեղինակ։
  • Ռոբերտ Բալլարդ - Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, Ռոդ Այլենդի համալսարանի օվկիանոսագիտության պրոֆեսոր։
  • Բենջամին Բրետտ - ամերիկացի դերասան
  • Լերոյ Չիաո - ՆԱՍԱ -ի ամերիկացի տիեզերագնաց-հետազոտող
  • Մայքլ Դուգլաս - ամերիկացի կինոդերասան և պրոդյուսեր .
  • Քերոլ Գրեյդեր - ամերիկացի գիտնական, մոլեկուլային կենսաբան, ֆիզիոլոգիայի կամ բժշկության ոլորտում 2009 թվականին Նոբելյան մրցանակի դափնեկիր
  • Ջեկ Ջոնսոն - հավայացի, սեփական երգերի գրող և կատարող, երաժիշտ, կինոգործիչ և վինդսերֆեր
  • Դոնալդ Բարտոն Ջոնսոն - ռուս գրականագետ, Վլադիմիր Նաբոկովի արվեստի մեկնաբան
  • Ջեյսոն Լեզակ - ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի քառակի չեմպիոն և աշխարհի ութակի չեմպիոն
  • Թոնի Լոկհեդ - նորզելանդացի ֆուդբոլիստ, «Վելլինգտոն Ֆինիկս» և Նոր Զելանդիայի հավաքականի ձախ պաշտպան
  • Գվինեթ Փելթրոու - ամերիկացի դերասանուհի և երգչուհի, Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկարի» մրցանակակիր
  • Բենջամին Կոեն - ամերիկացի տնտեսագետ, միջազգային դրամավարկային և ֆինանսական հարաբերությունների ոլորտի մասնագետ
  • Մարիաննա Մինթուն - հնդկական լեզուների և լեզվաբանական տիպաբանության առաջատար ամերիկացի մասնագետներից մեկը
  • Բեռնարդ Կոմրի - բրիտանացի լեզվաբան
  • Ուոլես Չեյֆ - ամերիկացի լեզվաբան
  • Հյու Քեններ - կանադացի և ամերիկացի գրական պատմաբան, գրականագետ, ուսուցիչ
  • Լորենս Ռաբիներ - AT&T ինժեներ, գիտնական՝ թվային ազդանշանի մշակման և խոսքի ճանաչման ոլորտում
  • Քրիս Պոնտիուս - ամերիկացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, ԱՄՆ հավաքականի խաղացող
  • Բահար Սումեխ - ամերիկացի կինոդերասանուհի
  • էրիկ Ռոտ - ամերիկացի սցենարիստ
  • Ստիվ Աոկի - ամերիկացի դիջեյ, կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր
  • Ջեննա Լի - ամերիկացի լրագրող և հեռուստահաղորդավար
  • Էլլիսոն Անդերս - ամերիկյան կինոյի և հեռուստատեսության ռեժիսոր
  • Ռոբերտ Հեցրոն - լեզվաբան և գերմանական, արևելյան և սլավոնական լեզուների պրոֆեսոր
  • Ուորեն Հոլիսթեր - միջնադարյան Եվրոպայի պատմաբան
  • Ֆրենկ Վիլչեկ - ֆիզիկայի պրոֆեսոր (1981–88), ամերիկացի տեսական ֆիզիկոս, մաթեմատիկոս և Նոբելյան մրցանակակիր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 IPEDS — 1992.
  2. https://www.clir.org/about/current-sponsors-and-funders
  3. http://old.arl.org/arl/membership/members.shtml
  4. https://www.cossa.org/members/
  5. https://datadryad.org/stash/our_community
  6. Our Members / Tier 2
  7. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  8. https://web.archive.org/web/20240116123311/https://www.aau.edu/sites/default/files/AAU-Files/Who-We-Are/AAU%20Member%20Universities%20listed%20by%20year_updated%202023.pdf
  9. https://www.aau.edu/who-we-are/our-members
  10. https://web.archive.org/web/20240120073011/https://secure.aacu.org/iMIS/AACUR/Membership/MemberListAACU.aspx
  11. https://web.archive.org/web/20240124080102/https://www.apru.org/members/
  12. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  13. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  14. https://web.archive.org/web/20240202185017/https://open.umn.edu/oen/members
  15. https://web.archive.org/web/20240227092307/https://www.cni.org/about-cni/membership/members
  16. https://web.archive.org/web/20230815075752/https://www.aplu.org/members/our-members/
  17. https://web.archive.org/web/20231016073235/https://www.crl.edu/membership/members
  18. https://web.archive.org/web/20231015070603/https://sparcopen.org/who-we-are/members/
  19. «WebCite query result» (PDF). www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  20. 20,0 20,1 «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  21. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  22. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  23. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  24. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  25. «University of California, Santa Barbara». Forbes (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին.
  26. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  27. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  28. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  29. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 6-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)
  30. «WebCite query result». www.webcitation.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 29-ին. {{cite web}}: Cite uses generic title (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանտա Բարբարայի Կալիֆոռնիայի համալսարան» հոդվածին։