Jump to content

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դուբնա
Փոստային նամականիշ ԽՍՀՄ 1976թ
Գիտական խմբի ղեկավար Էդուարդ Միխայելովիչ Կոզուլին / ՄՌԼ/ 2005թ

Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՄՀՄԻ), Միջկառավարական գիտական հետազոտական կազմակերպություն, միջազգային մասշտաբի ինստիտուտ։ Ինստիտուտը գտնվում է գիտական քաղաք Դուբնայում՝ Մոսկվայի մարզ։ ՄՀՄԻ-ի հիմնադիրներն են հանդիսանում 18 անդամ պետությունները։ ՄՀՄԻ-ի տեսական և փորձարարական հետազոտությունների հիմնական ուղություններն են հանդիսանում տարրական մասնիկների ֆիզիկան, միջուկային ֆիզիկան, խտացած միջավայրի ֆիզիկան։ Դուբնայի գիտնականների շնորհիվ սինթեզվել են նոր գերծանր քիմիական տարրեր՝ 118-րդ տարրը կոչվել է հայ մեծ գիտնական Յուրի Ցոլակի Հովհաննիսյանի պատվին, իսկ Մենդելեևի պարբերական աղյուսակի 105-րդ տարրն կոչվել է Dubnium/Db/՝ ընդհանուր և կիրառական քիմիայի միջազգային որոշմամբ/[[июпак]]/

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՀՄԻ-ն ստեղծվել է 1956թ-ի մարտի 26-ին 11 հիմնադիր երկրների կառավարությունների ներկայացուցիչների կողմից, ՄԱԿ-ի կողմից գրանցվել է 1957 թ-ին/ փետրվարի 1-ին/: ՄՀՄԻ-ին հատկացրած ներդրումը ԽՍՀՄ՝ 50 տոկոս, ՉԺՀ՝ 20 տոկոս:Ինստիտուտը գտնվում է Դուբնայում՝ Մոսկվայից 120 կմ հյուսիս։ Ինստիտուտը համագործակցում է 1954թ-ին Ժնևում ստեղծված միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի՝ ՑԵՌՆ-ի(ֆր.՝ CERN) հետ։ ՄՀՄԻ-ի առաջին տնօրեն ընտրվել է Մ. Ի.Բլոխինցեվը, առաջին փոխտնօրենը՝ Մ.Դանիշ/ Լեհաստան/ և Վ.Վատրուբ/Չեխոսլովակիա/:

18 անդամ պետություններ Ռուսաստան Հայաստան Ղազախստան ՈԻկրանիա Հյուսիսային Կորեա Բելառուսիա Վրաստան Կուբա Չեխիա Մոլդովա Բուլղարիա Ադրբեջան Սլովակիա Լեհաստան Վիետնամ Ռումինիա ՈԻզբեկստան Մոնղոլիա Ինստիտուտը համաձայնագրեր է կնքել Հունգարիայի, Գերմանիայի, Իտակիայի, Սերբիայի և Հարավաֆրիկյան հանրապետության հետ։ Կառավարման բարձրագույն մարմինը 18 անդամ երկրների ներկայացուցիչներից կազմված կազմկոմիտեն է։ Քաղաքականությունը մշակում է գիտական խորհուրդը, որի կազմում ընդգրկված են հայտնի ֆիզիկոսներ Գերմանիայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՑԵՌՆ-ից։ ՄՀՄԻ կազմում գործում է 7 լաբորատորիա,որոնցից յուրաքանչյուրը իր իրականացրած հետազոտությունների հանդիսանում է մի մեծ ինստիտուտ։

Ինստիտուտի լաբորատորիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լաբորատորիայի անվանումը Ղեկավար
Նեյտրոնային ֆիզիկայի լաբորատորիա (ՆՖԼ) Ի. Մ. Ֆրանկի անվան Վ. Ն. Շվեցով,.
Տեսական ֆիզիկայի լաբորատորիա(ՏՖԼ) Ն.Ն. Բոգոլյուբովի անվան Վ. Վ. Վորոնով, .
Բարձր էներգիայի ֆիզիկայի լաբորատորիա (ԲԷՖԼ) Բ. Ի. Վեսկլերի և Ա. Մ. Բալդինի անվան Վ. Դ. Կեկելիձե, .
Միջուկային խնդիրների լաբորատորիա(ՄԽԼ) Վ. Պ. Ջելեպովի անվան Վ. Ա. Բեդնյակով,.
Միջուկային ռեակցիաների լաբորատորիա (ՄՌԼ) Գ. Ն. Ֆլյորովի անվան Ս. Ն. Դմիտրև,.
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների լաբորատորիա (ԻՏԼ) Վ. Վ. Կորենկով,.
Կենսաբանական ճառագայթման լաբորատորիա(ԿՃԼ) Ե. Ա. Կրասավին,

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

http://www.jinr.ru/ http://jinr.info/information/?id=139 Արխիվացված 2016-03-10 Wayback Machine https://lenta.ru/articles/2013/09/12/physics http://ufn.ru/ru/articles/2016/3/a/