Վոլֆգանգ Քեթերլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլֆգանգ Քեթերլե
գերմ.՝ Wolfgang Ketterle
Ծնվել էհոկտեմբերի 21, 1957(1957-10-21)[1][2][3][…] (66 տարեկան)
Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և physics teacher
ԳործակիցՄասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[4]
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ[5]
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԼեոպոլդինա[6], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Հայդելբերգի գիտությունների ակադեմիա[7], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[8], Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[9]
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան, Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Մյունխենի տեխնիկական համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
Գիտական ղեկավարHerbert Walther?
Եղել է գիտական ղեկավարMartin W. Zwierlein? և Subhadeep Gupta?[10]
Պարգևներ
 Wolfgang Ketterle Վիքիպահեստում

Վոլֆգանգ Քեթերլե (գերմ.՝ Wolfgang Ketterle, հոկտեմբերի 21, 1957(1957-10-21)[1][2][3][…], Հայդելբերգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի ֆիզիկոս, 2001 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակակիր (Էրիկ Քորնելի և Կարլ Վիմանի հետ միասին)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլֆգանգ Քեթերլեն ընտանիքի երեք երեխաներից երկրորդն էր։ Հայդելբերգի Բունզենի անվան գիմնազիայում ավարտել է համալսարանի նախապատրաստման դասընթացները (Աբիտուր)։ 1976 թվականին սկսում է ֆիզիկա ուսումնասիրել Հայդելբերգի համալսարանում։ Նախադիպլոմայինը պաշտպանելուց հետո տեղափոխվում է Մյունխենի տեխնիկական համալսարան, որտեղ սկսում է ուսումնասիրել տեսական ֆիզիկա։ 1982 թվականին պաշտպանում է իր թեզը խանգարված նյութերում պտույտի ռելաքսացիայի վերաբերյալ և տեղափոխվում Գարխինգի Մաքս Պլանկի գիտական ընկերության Քվանտային օպտիկայի ինստիտուտ։ Այնուհետև նա տեղափոխվում է Մյունխենի Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան համալսարան Հերբերտ Ուոլթերի խումբ, որտեղ 1986 թվականին պաշտպանում է իր թեզը «Հելիումի հիդրիդների և եռատոմային ջրածնի մոլեկուլների սպեկտրոսկոպիա» թեմայով։

Գարխինգում մնալուց հետո Քեթերլեն վերադառնում է Հայդելբերգ, որտեղ Յուրգեն Վոլֆրումի ամբիոնում կատարում է ներքին այրման շարժիչների վերաբերյալ հետազոտություն։ 1990 թվականին նա կրկին փոխում է իր գործունեության ոլորտը և տեղափոխվում ԱՄՆ՝ աշխատելու Դեյվիդ Փրիթչարդի խմբի հետ լազերային հովացման խնդրի շուրջ։ 1993 թվականին նա միանում է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետին, որտեղ մինչ այժմ զբաղեցնում է Ջոն ՄաքԱրթուր հիմնադրամի կողմից հովանավորվող ֆիզիկայի ամբիոնը։

2011 թվականին Քեթերլեն ամուսնացել է Միշել Պլոտի հետ։ Նա հինգ երեխա ունի, որոնցից երեքը Գաբրիել Զաուերի հետ առաջին ամուսնությունից են[17]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր ասպիրանտուրայի ընթացքում Քեթերլեն կարողանում է ապացուցել հելիումի հիդրիդի (HeH) գոյությունը և առաջին անգամ ստանում է այդ մոլեկուլի սպեկտրները։ Գարխինգում իր հետդոկտորական աշխատանքի ընթացքում նա նաև կարողանում է ամբողջությամբ բացատրել այս սպեկտրները։ Հետագայում Հերբերտ Ուոլթերը նկարագրում է նրա աշխատանքը մեկ նախադասությամբ. «Նա ստեղծեց ֆիզիկայի նոր ոլորտ և ինքն էլ սպանեց այն»:։

1995 թվականին Քեթերլեն առաջիններից էր, ում հաջողվեց ստեղծել Բոզե-Այնշտայնի կոնդենսատը։ 1997 թվականին նա ցուցադրում է առաջին ատոմային լազերը։ 2001 թվականին Էրիկ Ալին Քորնելի և Կարլ Վիմանի հետ միասին նա արժանացել է ֆիզիկայի Նոբելյան մրցանակի՝ «ալկալիական մետաղների ատոմների հազվագյուտ գազերում Բոզե-Այնշտայնի կոնդենսացիայի փորձարարական դիտարկման և նման կոնդենսատների հատկությունների առաջին հիմնարար ուսումնասիրությունների համար»[18]։

2005 թվականին փորձնականորեն ապացուցել է ֆերմիոնային կոնդենսատում բարձր ջերմաստիճանի գերհոսունությունը[19][20][21]։

2014 թվականին վազել է Բոստոնի մարաթոնում՝ 2:44:06 անձնական առավելագույն արդյունքով[22]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականին ընտրվել է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի օտարերկրյա անդամ[23], իսկ 2011 թվականին՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[24]։

Հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին նամակ է ստորագրել՝ կոչ անելով Greenpeace-ին, ՄԱԿ-ին և ողջ աշխարհի կառավարություններին դադարեցնել գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների (ԳՄՕ) դեմ պայքարը[25][26][27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. Դավոս 2014 մասնակիցների ցանկ
  5. https://physics.mit.edu/faculty/wolfgang-ketterle/
  6. https://www.leopoldina.org/fileadmin/redaktion/Mitglieder/CV_Ketterle_Wolfgang_EN.pdf
  7. http://www.haw.uni-heidelberg.de/akademie/member.en.html?id=103
  8. https://www.amacad.org/person/wolfgang-ketterle
  9. Notable Names Database — 2002.
  10. http://faculty.washington.edu/deepg/pdfs/gupta_CV_short_July2020.pdf
  11. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/2001/
  12. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  13. https://iupap.org/who-we-are/internal-organization/commissions/low-temperature-physics/c5-awards/#commission
  14. https://www.aps.org/programs/honors/prizes/rabi.cfm
  15. https://www.packard.org/what-we-fund/science/packard-fellowships-for-science-and-engineering/fellowship-directory/ketterle-wolfgang/
  16. https://web.archive.org/web/20220321015113/https://www.aaas.org/news/2016-aaas-fellows-honored-advancing-science-serve-society
  17. «Wolfgang Ketterle - Biographical» (անգլերեն). nobelprize.org. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  18. Корнелл Э А, Виман К Э, Кеттерле В Нобелевские лекции по физике — 2001(ռուս.) // Успехи физических наук. — Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, 2003. — Т. 173. — № 12. — С. 1319. — doi:10.3367/UFNr.0173.200312c.1319
  19. «В Массачусетсе создана «горячая» сверхтекучая жидкость» (ռուսերեն). «Элементы». 2005 թ․ հունիսի 23. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  20. Karen Fox Condensed matter physics: Some like it cold(անգլ.) // Nature. — 24 March 2005. — № 434. — С. 430—431. — ISSN 0028-0836. — doi:10.1038/434430a
  21. Lori Valigra (2005 թ․ հունիսի 22). «MIT physicists create new form of matter» (անգլերեն). Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 7-ին.
  22. «B.A.A. Marathon 2014: Top Finishers». registration.baa.org. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 8-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 13-ին.
  23. National Academy Elects New Members Արխիվացված 2018-08-27 Wayback Machine, 30 апреля 2002(անգլ.)
  24. «Кеттерле, Вольфганг на официальном сайте РАН». www.ras.ru. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 13-ին.
  25. «107 Nobel laureates sign letter blasting Greenpeace over GMOs». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  26. «Laureates Letter Supporting Precision Agriculture (GMOs)». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.
  27. «Список нобелевских лауреатов подписавших письмо». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վոլֆգանգ Քեթերլե» հոդվածին։