Բոստոնի մարաթոն
Ենթակատեգորիա | Մարաթոնյան վազք | |
---|---|---|
Ստեղծում | 1897 | |
Մրցույթի դաս | տղամարդկանց մարաթոն, կանանց մարաթոն | |
Մարզաձև | Մարաթոնյան վազք | |
Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
Վայր | Մեծ Բոստոն | |
Աշխարհագրական կոորդինատներ | 42°21′18″N 71°3′54″W | |
Միջոցառման պարբերություն | 1 տարի | |
Կազմակերպիչ | Boston Athletic Association | |
Մրցատարածություն | 42,195 կիլոմետր | |
Պաշտոնական կայք | link |
Բոստոնի մարաթոն (անգլ.՝ Boston Marathon), աշխարհի ամենահին և ամենահեղինակավոր մարաթոնյան վազքերից մեկը, որն ամեն տարի անցկացվողներից ամենահինն է։ Միջազգային մարաթոնների և վազքարշավների ասոցիացիայի և, միաժամանակ, World Marathon Majors լիգայի անդամ[1]։
Մարաթոնում համաշխարհային ռեկորդներ չեն արձանագրվում, քանի որ վազքատարածությունում բարձրությունների տարբերությունը չի համապատասխանում Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի պահանջներին։ 2013 թվականին այն եղել է 136,29 մ՝ առավելագույն թույլատրելի 42 մ-ի փոխարեն։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին մարաթոնը Բոստոնում անցկացվել է 1897 թվականին՝ Հայրենասերի օրը։ Այն կազմակերպել է Բոստոնի մարզական ասոցիացիայի անդամ և օլիմպիական մենեջեր Ջոն Գրեհեմը։ Առաջին մրցավազքում մեկնարկել են 15 վազորդներ, սակայն միայն 10-ն են հասել եզրագծին։ Այդ ժամանակվանից ապրիլի երրորդ երկուշաբթի օրը անցկացվում են 42 կմ 195 մ մրցավազքեր, որոնք ժամանակի ընթացքում դարձել են աշխարհի ամենահեղինակավորներից մեկը։
1967 թվականին Քեթրին Շվիցերը դարձել է առաջին կինը, ով մասնակցել է մարաթոնին[2]։ 1971 թվականին Սիրողական աթլետիկայի միությունը բոլոր կանանց թույլ է տվել մասնակցել մրցումներին։ 1975 թվականին անվասայլակով հաշմանդամներն առաջին անգամ մասնակցել են մարաթոնին։
Վերջին տասնամյակներում, բացի հիմնական վազքատարածությունից, անցկացվում են այլ մրցարշավներ՝ կիսամարաթոն, 5 կմ վազք, մանկական մարաթոն[3]։ Եղանակը մրցավազքի ժամանակ կարող է լինել բացարձակապես ցանկացած, քանի որ ապրիլի եղանակը Նոր Անգլիայի ափին անկանխատեսելի է։
Միայն 112-րդ մրցավազքում մեկնարկային գծի և վերջնագծի մոտ տեղադրվել է գովազդ[4]։
Վերջին տասնամյակների ընթացքում մասնակիցների թիվը գերազանցել է 20000 վազորդը։ 1996 թվականին հարյուրերորդ մարաթոնի մեկնարկին մասնակցել է ավելի քան 38 հազար մասնակից։ Հանդիսականների թիվը գերազանցել է 500 հազարը՝ Բոստոնի մարաթոնը դարձնելով Նոր Անգլիայի ամենամեծ հասարակական իրադարձությունը[5]։ 2020 թվականին Բոստոնի մարաթոնը նախ տեղափոխվել է սեպտեմբերի 14, այնուհետև չեղարկվել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով։
Մարաթոնի ամենադժվար մասը Կոտրած սրտի բլուրն է (անգլ.՝ Heartbreak Hill)։
Մահվան դեպքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայտնի են մահվան դեպքեր. օրինակ՝ 2002 թվականին 28-ամյա Սինտիա Լուսերոն մայրուղու վրա կորցրել է գիտակցությունը և մահացել[6]։
2013 թվականի ահաբեկչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականի ապրիլի 15-ին Բոստոնի մարաթոնի վերջնագծին տեղի է ունեցել երկու պայթյուն։ Երեք մարդ զոհվել է, 282-ը՝ վիրավորվել[7]։
2013 թվականի մայիսի 25-ին ավելի քան երկու հազար մարդ վազել է մարաթոնի վերջին մղոնը՝ այդպիսով ավարտելով ահաբեկչական հարձակման պատճառով ընդհատված մարաթոնը[8]։
2014 թվականին, ահաբեկչության տարելիցի օրը, պայթյունից տուժած մարզիկները խորհրդանշական մասնակցություն են ունեցել մարաթոնին։ Վազորդուհի Սելեստ Քորքորանը, որը կորցրել էր երկու ոտքերը, եզրագիծը հատել է պրոթեզներով։
Բազմակի հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քլարենս Դեմար՝ 7 անգամ
- Բիլ Ռոջերս՝ 7 անգամ
- Ռոբերտ Չերույոտ՝ 4 անգամ
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «AIMS 1982—2007: 25 Years of Running History. The official Silver Jubilee publication of the Association». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 23-ին.
- ↑ «История одного марафона, или подвиг Катрин Швитцер, которая сломала мужские стереотипы». pics.ru (ռուսերեն). 2018 թ․ սեպտեմբերի 6. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 8-ին.
- ↑ «Бостонский Марафон». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Бостонский Марафон нарушил 112-летнюю традицию Արխիվացված 2008-09-12 Wayback Machine (չաշխատող հղում)
- ↑ «B.A.A. Boston Marathon Race Facts». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Tragedy at Boston: Cynthia Lucero». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ Injury toll from Marathon bombings rises. Արխիվացված 2017-07-08 Wayback Machine(անգլ.)
- ↑ «Бостонский марафон, который был прерван террористами, завершился». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոստոնի մարաթոն» հոդվածին։ |
|