Ռոզի Ռուիս
Ռոզի Ռուիս | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | իսպ.՝ Rosie Ruiz |
Երկիր | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 21, 1953 |
Ծննդավայր | Հավանա, Կուբա |
Մահվան ամսաթիվ | հուլիսի 8, 2019 (66 տարեկան) |
Մահվան վայր | Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ |
![]() | |
---|---|
![]() |
Լուսանկար Բոստոնի մարաթոնում |
Ռոզի Ռուիս (անգլ.՝ Rosie Ruiz, հունիսի 21, 1953, Հավանա, Կուբա - հուլիսի 8, 2019, Lake Worth Beach, Պալմ Բիչ շրջան, Ֆլորիդա, ԱՄՆ), կուբայական ծագումով ամերիկացի մարզուհի, որը սկզբում ճանաչվել է 1980 թվականի Բոստոնի 84-րդ մարաթոնի կանանց հաղթող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռոզի Ռուիսը ծնվել է 1953 թվականին Կուբայի մայրաքաղաք Հավանայում։
1962 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Մայամի[1]։ 1970-ական թվականների սկզբին նա տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ աշխատանք է գտել «Metal Traders»-ում[2]։
Բոստոնի մարաթոն
[խմբագրել | խմբագրել կոդը]1980 թվականի ապրիլի 21-ին Ռուիսը 2:31,56 րոպե արդյունքով հաղթել է Բոստոնի կանանց մարաթոնում։ Նրա ժամանակն ամենաարագն էր Բոստոնի կանանց մարաթոնի պատմության մեջ և երրորդ ամենաարագ ժամանակը, որը երբևէ գրանցել էր կինը անցկացված բոլոր մարաթոններում[3][4][5]։
Սակայն, ըստ ականատեսների, Ռուիսը վերջնագծին հասել էր մետրոյով և վազքատարածություն էր մտել ավարտից ընդամենը կես մղոն առաջ։ Թեև Ռուիսը հերքել է խարդախության փաստը, նա որակազրկվել է, և հաղթանակը տրվել է Ժակլին Գարոյին, որը վերջնագիծը հատել էր երկրորդը[6]։
Հետագայում Ռոզիի արդյունքը ջնջվել է նաև 1979 թվականի Նյու Յորքի մարաթոնի արձանագրություններից, քանի որ ճանապարհի մեծ մասը նա կրկին անցել էր մետրոյով[7]։
Ռուիսի հետ կապված սկանդալներից հետո մարաթոնների կազմակերպիչները պարտադիր դարձրին չիպերի օգտագործումը[8]։
Ռուիսը մահացել է քաղցկեղից 2019 թվականի հուլիսի 8-ին՝ Լեյք Ուորթ Բիչում (Փալմ Բիչ, Ֆլորիդա, ԱՄՆ), 66 տարեկանում[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Scorecard. Sports Illustrated, May 5, 1980.
- ↑ Burt, Bill. Rosie's Run. The Eagle-Tribune, April 16, 2000.
- ↑ «Mass Moments: Rosie Ruiz Steals Boston Marathon». Massachusetts Foundation for the Humanities. 2006 թ․ ապրիլի 21.
- ↑ «Rosie Ruiz wins the Boston Marathon». Museum of Hoaxes.
- ↑ Moore, Kenny (1980 թ․ ապրիլի 28). «Mastery and Mystery». Sports Illustrated.
- ↑ «11 величайших спортивных скандалов всех времен». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Amdur, Neil (1980 թ․ ապրիլի 26). «Miss Ruiz Deprived of New York Finish». The New York Times. էջ 24. Վերցված է 2015 թ․ ապրիլի 20-ին.
- ↑ «Марафон на метро». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 13-ին.
- ↑ Sandomir, Richard (2019 թ․ օգոստոսի 8). «Rosie Ruiz, Who Faked Victory in Boston Marathon, Dies at 66». The New York Times. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ «Rosie M. Vivas Obituary - West Palm Beach, FL». Dignity Memorial. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.