Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր
Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր անգլ.՝ William Alfred Fowler | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | օգոստոսի 9, 1911[1][2][3][…] Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ |
| Մահացել է | մարտի 14, 1995[1][4][3][…] (83 տարեկան) Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | աստղագետ, ֆիզիկոս, համալսարանի դասախոս, միջուկային ֆիզիկոս և աստղաֆիզիկոս |
| Հաստատություն(ներ) | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[5] |
| Գործունեության ոլորտ | աստղաֆիզիկա |
| Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկյան աստղագիտական միություն[6], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[7] և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն |
| Ալմա մատեր | Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[8] և Օհայո նահանգի համալսարան[8] |
| Տիրապետում է լեզուներին | անգլերեն[9][10] |
| Գիտական ղեկավար | Չարլզ Լաուրիտսեն |
| Եղել է գիտական ղեկավար | Արթուր Բրյուս Մաքդոնալդ, Էլվին Տոլլեստուպ, J. Richard Bond? և Donald D. Clayton?[11] |
| Հայտնի աշակերտներ | Արթուր Բրյուս Մաքդոնալդ |
| Պարգևներ | |
Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր (անգլ.՝ William Alfred Fowler, օգոստոսի 9, 1911[1][2][3][…], Փիթսբուրգ, Փենսիլվանիա, ԱՄՆ - մարտի 14, 1995[1][4][3][…], Փասադենա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս և աստղաֆիզիկոս, ԱՄՆ-ի ազգային ԳԱ անդամ։
Ավարտել է Օհայոյի համալսարանը 1933 թվականին և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը 1936 թվականին, որտեղ էլ աշխատել է 1936 թվականից (1946 թվականից՝ պրոֆեսոր, 1963-1967 թվականներին՝ պրեզիդենտ)։
Աշխատանքները վերաբերում են միջուկային ֆիզիկային, միջուկային աստղաֆիզիկային, կոսմոլոգիային։ 1955 թվականին ուրիշներից անկախ մշակել է աստղերի ընդերքում քիմիական տարրերի առաջացման ջերմամիջուկային տեսությունը, մասնավորապես, ցույց է տվել, որ ծանր տարրերի սինթեզը՝ ազատ նեյտրոնների զավթման հետևանքով, կարող է ընթանալ երկու ճանապարհով, այսպես կոչված, s- և r- պրոցեսներում։
1961 թվականին ստեղծել է s-պրոցեսի տեսությունը։ Կատարել է հելիումի կոսմոլոգիական առաջացման հաշվարկը, որոշել դեյտերիումի և հելիում-3-ի տարածվածությունը տիեզերքի ընդարձակման առաջին երեք րոպեի վերջում։
Հաշվել է արեգակնային նեյտրինոների հոսքը և որոշել դրանց զավթման արագությունը։ 1976 թվականից եղել է Ամերիկյան ֆիզիկոսների ընկերության պրեզիդենտ։ Նոբելյան մրցանակի դափնեկիր է (1983, Սուբռահմանյան Չանդրասեկհարի հետ)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 Bibliothèque nationale de France Fowler (ֆր.) — 2011.
- 1 2 3 4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- 1 2 Bibliothèque nationale de France William Alfred Fowler (1911-1995) (ֆր.) — 2011.
- ↑ Atomic Heritage Foundation Profiles
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ http://www.nasonline.org/member-directory/deceased-members/55654.html
- 1 2 https://www.aps.org/publications/apsnews/199505/fowler.cfm
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ CONOR.Sl
- ↑ (unspecified title) — doi:10.7907/8QPZ-5656
- ↑ The Nobel Prize in Physics 1983 // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ The Nobel Prize amounts // nobelprize.org — Nobel Foundation.
- ↑ https://aapt.org/Programs/awards/richtmyer.cfm
- ↑ https://www.aps.org/programs/honors/prizes/bonner.cfm
- ↑ https://lamont.columbia.edu/about/vetlesen-prize
- ↑ https://phys-astro.sonoma.edu/brucemedalists/william-fowler
- ↑ Le Monde (ֆր.) / J. Fenoglio, M. Lannelongue — Paris: Société éditrice du Monde, Louis Dreyfus, Jérôme Fenoglio, 1983. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլեր» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Օգոստոսի 9 ծնունդներ
- 1911 ծնունդներ
- Փենսիլվանիայում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1995 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Օհայո նահանգի համալսարանի շրջանավարտներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի աստղաֆիզիկոսներ
- Ամերիկացի աստղագետներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Ամերիկացի գիտնականներ
