Jump to content

Դեյտերիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեյտերիում (լատին․՝ Deuterium, նշանակումը՝ 2H կամ D), ծանր ջրածին, ջրածնի կայուն իզոտոպը, զանգվածի թիվը՝ 2։

Դեյտերիումի միջուկը դեյտրոնն է։ 1932 թվականին սպեկտրալ մեթոդով հայտնաբերել է ամերիկացի գիտնական Հարոլդ Յուրին։ Ջրածնի (1H) և դեյտերիումի զանգվածների տարբերությամբ է պայմանավորված նրանց հատկությունների էական տարբերությունը (օրինակ, սովորական 1H-ի համար tեռ. = 20,39K, D-ի համար tեռ. = 23,57K), բայց մնացածով տարբերվում են միայն նեյտրոնների քանակությամբ, 1H-ում չկա նեյտրոն իսկ D-ում կա մեկը։ D և 1H պարունակող որոշ նյութերի համար քիմիական ռեակցիայի արագությունները տարբերվում են 5-10 անգամ։ Դեյտերիումն օգտագործվում է ջրածնային ռումբի պայթուցիչ համակարգում։ Ապագայի էներգետիկայում այն կարող է ծառայել որպես ջերմամիջուկային վառելանյութ։ Գիտական հետազոտություններում դեյտերիումը կիրառվում է որպես իզոտոպային ինդիկատոր։

Բնության մեջ հայտնաբերված գրեթե ամբողջ դեյտերիումը սինթեզվել է Մեծ պայթյունի ընթացքում՝ մոտավորապես 13,8 միլիարդ տարի առաջ, որի արդյունքում ձևավորվել է 2H-ի և 1H-ի նախնական հարաբերակցությունը (մոտավորապես 26 դեյտերիումի միջուկ յուրաքանչյուր 106 ջրածնի միջուկի դիմաց)։ Դեյտերիումը հետագայում կարող է առաջանալ նաև աստղերում՝ դանդաղ ընթացող պրոտոն-պրոտոնային ցիկլի ռեակցիաների ընթացքում, սակայն այն արագորեն քայքայվում է էկզոթերմ միաձուլման ռեակցիաներով։ Դեյտերիում-դեյտերիում միաձուլման ռեակցիան ունի երկրորդ ամենացածր էներգետիկ շեմը և աստղաֆիզիկապես համարվում է ամենահասանելի ռեակցիաներից մեկը, որն ընթանում է աստղերում։

Դեյտերիումը թթվածնի հետ միանալիս առաջացնում է ծանր ջուրը (D2O), որը օգտագործվում է ատոմային ռեակտորներում նեյտրոններ դանդաղեցնելու համար։


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեյտերիում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 348