Ռոբերտ Միլիկեն
Ռոբերտ Էնդրյուս Միլիքեն (անգլ.՝ Robert Andrews Millikan, մարտի 22, 1868[1][2][3][…], Մորիսոն, Իլինոյս, Իլինոյս - դեկտեմբերի 19, 1953[1][2][4][…], Սան Մարինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[5]), ամերիկացի ֆիզիկոս։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1891 թվականին ավարտել է Օբեռլինի քոլեջը (Օհայո)։ Կոլումբիայի համալսարանում ստացել է դոկտորի աստիճան (1895)։ 1895-1896 թվականներին աշխատել է Բեռլինի և Դյոթինգենի, 1896 թվականից՝ Չիկագոյի համալսարաններում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1818) եղել է Ազգային հետազոտական խորհրդի նախագահի տեղակալը (մշակել է սուզանավերի հայտնաբերման և օդերևութաբանական սարքեր)։ 1921-1945 թվականներին եղել է Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի Նորման Բրիջի լաբորատորիայի տնօրենը։ Իր մշակած մեթոդով ճշգրիտ չափել է էլեկտրոնի լիցքը։ Փորձով ստուգել է Էյնշտեյնի ֆոտոէֆեկտի հավասարումը, առաջինը որոշել Պչանկի հաստատումի թվային արժեքը (1912-1915)։ Մշակել է հեռավոր ուլտրամանուշակագույն տիրույթի ատոմային սպեկտրոսկոպիայի մեթոդիկան։ Իոնացման խցիկով հետազոտել է տիեզերական ճառագայթները։ Արժանացել է նոբելյան մրցանակի (1923)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 http://www.presstelegram.com/social-affairs/20140123/millikan-high-in-long-beach-named-after-nobel-prize-winning-physicist
- ↑ http://www.pas.va/content/accademia/en/academicians/deceased/millikan.html
- ↑ 7,0 7,1 Notable Names Database — 2002.
- ↑ 8,0 8,1 8,2 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ The Nobel Prize in Physics 1923 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
- ↑ About the Comstock Prize in Physics — National Academy of Sciences.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 537)։ ![]() |
|
- Մարտի 22 ծնունդներ
- 1868 ծնունդներ
- Դեկտեմբերի 19 մահեր
- 1953 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Լեոպոլդինայի անդամներ
- ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Կոլումբիայի համալսարանի շրջանավարտներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Ամերիկացի Նոբելյան մրցանակակիրներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Փորձարարական ֆիզիկոսներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Անավարտ հոդվածներ
- Անավարտ հոդվածներ անձի մասին