Ջեյմս Կրոնին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ջեյմս Կրոնին
անգլ.՝ James Watson Cronin
James-cronin.jpg
Ծնվել էսեպտեմբերի 29, 1931(1931-09-29)[1][2][3][4]
Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Մահացել էօգոստոսի 25, 2016(2016-08-25)[5][3][4] (84 տարեկանում)
Սեյնթ Փոլ, ԱՄՆ[5]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Չիկագոյի համալսարան, Կոլեժ դե Ֆրանս և Յուտայի համալսարան
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Լինչեի ազգային ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6], Գիտությունների համաշխարհային ակադեմիա[7] և Սլովենական գիտությունների և արվեստների ակադեմիա
Ալմա մատերՀարավային մեթոդիստական համալսարան և Չիկագոյի համալսարան
Գիտական ղեկավարSamuel King Allison?
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[8][9] Ջոն Պրայս Ուեթերիլի մեդալ Ազգային գիտական մեդալ Պիեռ և Մարի Կյուրիների համալսարանի պատվավոր դոկտոր Լոնդոնի թագավորական ընկերության անդամ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Սանտյագո դե Կոմպոստելայի համալսարանի պատվավոր դոկտոր[10] և Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամ
James Cronin Վիքիպահեստում

Ջեյմս Վաթսոն Կրոնին (անգլ.՝ James Watson Cronin, ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 29-ին, Չիկագոյում), ամերիկացի ֆիզիկոս։ 1980 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մրցանակը ստացել է Վալ Ֆիտչի հետ՝ «К-մեզոնների չեզոք տրոհումներում սիմետրիայի հիմնարար սկզբունքների խախտման բացահայտման համար»։ Մասնավորապես, նրանք, գնահատելով կաոնների տրոհումը, ցույց տվեցին, որ հակադարձ ընթացող ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը նշանակում է, որ ներատոմային մասնիկների փոխազդեցությունները չեզոք չեն ժամանակի հանդեպ։ Այսպիսով բացահայտվեց CP-խախտման երևույթը[11][12][13][14]։

1976 թվականին տարրական մասնիկների ֆիզիկայում, ներառյալ թույլ փոխազդեցություններում ժամանակային շրջման ասիմտրիայի վերաբերյալ հիմնարար աշխատանքների համար ստացել է Էռնստ Օռլանդո Լոուրենսի մրցանակ։ 1999 թվականին պարգևատրվել է Գիտության Ազգային մրցանակով[15]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրոնինը ծնվել է Չիկագոյում։ 1951 թվականին ավարտել է Դալլասի Հարավային մեթոդիստական համալսարանը[16]։ Կրթությունը շարունակել է Չիկագոյի համալսարանում, որտեղ նրան դասավանդել են այնպիսի Նոբելյան մրցանակակիրներ, ինչպիսիք են Էնրիկո Ֆերմին, Մարիա Մայերը, Մարի Գել-Մանը և Սուբռահմանյան Չանդրասեկհարը։ Փորձարարական միջուկային ֆիզիկային առնչվող իր թեզը գրել է Սեմուել Ալիսոնի ղեկավարությամբ։

Դպրոցն ավարտելիս Կրոնինը հանդիպում է Աննետ Մարտինին, որի հետ ամուսնանում է 1954 թվականին[16]։ Աննետի հետ ունենում են երեք երեխա՝ Քեթրինը (1955), Էմիլին (1959) և Դանը (1971)։

1955 թվականին Չիկագոյի համալսարանում ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ Դրանից հետո աշխատել է Բրուկհիվենյան ազգային լաբորատորիայում։ 1958 թվականից մինչև 1971 թվականն աշխատել է Պրինստոնի համալսարանում, ինչից հետո դարձել է Չիկագոյի համալսարանի պրոֆեսոր։

1964 թվականին Վալ Ֆինչի հետ ուսումնասիրել են չեզոք կաոնների տրոհումը, ինչի միջոցով բացահայտեցին CP-սիմետրիայի խախտումը։ Այդ փորձի համար նրանք 1980 թվականին ստացան ֆիզիկայի Նոբելյան մրցանակը[16]։ Փորձով ապացուցվեց, որ որոշակի ներատոմային ռեակցիաներ չեն համապատասխանում սիմետրիայի հիմնարար սկզբունքներին։ Մասնավորապես, հետազոտելով կաոնների տրոհումը, նրանք ցույց տվեցին, որ հակադարձ ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը դարձավ ժամանակի նկատմամբ ներատոմային մասնիկների ինդիֆերենտ փոխազդեցության բացակայության ապացույց։ Նրանց բացահայտումը ցույց տվեց, որ թույլ փոխազդեցությունները խախտում են ոչ միայն լիցքային համալուծության C սիմետրիան մասնիկների և հակամասնիկների միջև ու P զույգության սիմետրիան, այլև՝ նրանց կոմբինացիան։ Սա ցնցող հայտնագործություն էր տարրական մասնիկների ֆիզիկայում և մի շարք հարցեր բարձրացրեց, որոնք առ այսօր առանցքային են տարրական մասնիկների ֆիզիկայի և կոսմոլոգիայի համար։

Կրոնինը հետազոտել է հիպերոնների տրոհումը և մյուոնների առաջացումը։ Որոշել է պրոտոնների վրա պիոնների ցրման լրիվ էֆեկտիվ միջուկային հատույթը և կատարելագործել է կայծային խցիկը, որը նա ֆիզիկոսներից առաջինը սկսեց կիրառել մասնիկների գրանցման համար՝ ըստ կայծերի լուսանկարների։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.universalis.fr/encyclopedie/james-watson-cronin/
  2. https://global.britannica.com/biography/James-Cronin
  3. 3,0 3,1 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  5. 5,0 5,1 https://www.washingtonpost.com/national/health-science/james-cronin-nobel-laureate-who-broke-seemingly-inviolable-laws-of-subatomic-particles-dies-at-84/2016/08/28/4f4cb70a-6c62-11e6-8225-fbb8a6fc65bc_story.html
  6. Notable Names Database — 2002.
  7. https://twas.org/directory/cronin-james-w
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1980/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. http://www.usc.es/es/info_xeral/honoris/
  11. Harrison Theresa (August 2014)։ «Anniversary: CP violation’s early days»։ CERN Courier 54 (6): 21–22 
  12. Harrison Paul (November 2014)։ «Anniversary: CP violation: past, present and future»։ CERN Courier 54 (9): 32–34 
  13. Ellis John (October 1999)։ «Why does CP violation matter to the universe?»։ CERN Courier 39 (8): 24–26 
  14. Bauer Gerry (June 1999)։ «In hot pursuit of CP violation»։ CERN Courier 39 (5): 22–25 
  15. Գիտության ազգային հիմնադրամ. Նախագահի Գիտության ազգային մեդալը(անգլ.)
  16. 16,0 16,1 16,2 Cronin James (1980)։ «Autobiography»։ The Nobel Prize in Physics 1980: James Cronin, Val Fitch։ The Nobel Foundation։ Վերցված է մայիսի 22, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]