Ներատոմային մասնիկ
Ներատոմային մասնիկ, մասնիկ, որի չափերը փոքր են ատոմի չափերից[1]։ Ներատոմային մասնիկները լինում են երկու տիպի՝ տարրական, որոնք ըստ արդի տեսության բաղկացած չեն այլ մասնիկներից, և բաղադրյալ[2]։ Ուսումնասիրվում են տարրական մասնիկների ֆիզիկայում և միջուկային ֆիզիկայում։
Ատոմի կազմի մեջ մտնող ներատոմային մասնիկներից են էլեկտրոնը, նեյտրոնը, պրոտոնը։ Պրոտոնը և նեյտրոնը կազմված են քվարկներից։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ներատոմային» (անգլ.՝ subatomic ենթաատոմային) մասնիկ տերմինը 1960֊ականների ռետրոնիմ է՝ տարբերակելու համար մեծ թվով բարիոնները և մեզոնները (որոնք ներառում են հադրոնները) այն մասնիկներից, որոնք իսկապես տարրական են։ Դրանից առաջ հադրոնները սովորաբար համարվում էին տարրական մասնիկներ, քանի որ նրանց կազմությունը հայտնի չէր։
Բացահայտված կարևոր ներատոմային մասնիկներից են՝
| Մասնիկ | Կազմություն | Տեսություն | Բացահայտում | Նշումներ |
|---|---|---|---|---|
| Էլեկտրոն | տարրական (լեպտոն) | Ջորջ Ստոնի (1874) | Ջոզեֆ Ջոն Թոմսոն (1897) | Տարրական լիցքի նվազագույն միավորը, որի համար Ստոնին 1891 թվականին անվանում առաջարկեց[3]։ |
| Ալֆա մասնիկ | բաղադրյալ (ատոմական միջուկ) | չի եղել | Էռնեստ Ռեզերֆորդ (1899) | Ապացուցել են Ռեզերֆորդը և Թոմաս Ռոյդսը 1907 թվականին՝ հելիումի միջուկի համար։ |
| Ֆոտոն | տարրական (քվանտ) | Մաքս Պլանկ (1900) | Ալբերտ Այնշտայն (1905) կամ Էռնեստ Ռեզերֆորդը (1899)՝ որպես γ ճառագայթներ |
Անհրաժեշտ էր թերմոդինամիկայում սև մարմնի ճառագայթման խնդիրը լուծելու համար։ |
| Պրոտոն | բաղադրյալ (բարիոն) | Վաղուց հայտնի | Էռնեստ Ռեզերֆորդ (1919, հրապարակվել է 1920) | 1H-ի միջուկը |
| Նեյտրոն | բաղադրյալ (բարիոն) | Էռնեստ Ռեզերֆորդ (մոտ 1918) | Ջեյմս Չեդվիկ (1932) | Երկրորդ նուկլոնը |
| Հակամասնիկներ | Պոլ Դիրակ (1928) | Կառլ Անդերսոն (պոզիտրոն, 1932) | Այժմ բացատրվում է CPT սիմետրիայով։ | |
| Պիոններ | բաղադրյալ (մեզոններ) | Հիդեկի Յուկավա (1935) | Սեզար Լատես, Ջուզեպե Օկիալինի (1947), Սեսիլ Փաուել | Բացատրում է նուկլոնների միջև գործող միջուկային ուժերը։ Հայտնաբերված առաջին մեզոնն է (ըստ արդի սահմանման) |
| Մյուոն | տարրական (լեպտոն) | չի եղել | Կառլ Անդերսոն (1936) | Առաջին անուն ստացած մեզոնը․ այժմ համարվում է լեպտոն։ |
| Կաոններ | բաղադրյալ (մեզոններ) | չի եղել | 1947 | Հայտնաբերվել է տիեզերական ճառագայթներում։ Առաջին տարօրինակ մասնիկն է։ |
| Լամբդա բարիոններ | բաղադրյալ (բարիոն) | չի եղել | Մելբուռնի համալսարան (Λ0, 1950)[4] | Հայտնաբերված առաջին հիպերոնն է։ |
| Նեյտրինո | տարրական (լեպտոն) | Վոլֆգանգ Պաուլի (1930), անվանումն ստացել է Էնրիկո Ֆերմիից | Կլայդ Քաուան, Ֆրեդերիկ Ռայնես (νe, 1956) | Լուծում են բետա տրոհման էներգիական սպեկտրի խնդիրը։ |
| Քվարկներ (u-քվարկ, d-քվարկ, s-քվարկ) |
տարրական | Մարի Գել-Ման, Ջորջ Ցվայգ (1964) | Մասնավոր փորձնական ապացույց քվարկային մոդելի համար չկա։ | |
| Հմայիչ քվարկ c-քվարկ | տարրական (քվարկ) | 1970 | 1974 | |
| հատակ-քվարկ (b-քվարկ) | տարրական (քվարկ) | 1973 | 1977 | |
| Թույլ տրամաչափային բոզոններ | տարրական (քվանտ) | Շելդոն Գլեշոու, Սթիվեն Վայնբերգ, Աբդուս Սալամ (1968) | ՑԵՌՆ (1983) | Հատկությունները ստուգվել են 1990-ականներին։ |
| վերև-քվարկ (t-քվարկ) | տարրական (քվարկ) | 1973 | 1995 | Չի հադրոնացնում, բայց անհրաժեշտ է ստանդարտ մոդելն ավարտելու համար։ |
| Հիգսի բոզոն | տարրական (քվանտ) | Պետեր Հիգս և այլք (1964) | ՑԵՌՆ (2012) | Ենթադրվում է, որ հաստատվել է 2013 թվականին։ Առավել վկայություններ են ստացվել 2014-ին[5] |
| Տետրաքվարկ | բաղադրյալ | ? | Zc(3900), 2013, հաստատված է որպես տետրաքվարկ | Հադրոնների նոր դաս է։ |
| Գրավիտոն | Տարրական (քվանտ) | Ալբերտ Այնշտայն (1916) | Հայտնաբերված չէ | Գրավիտացիոն ալիքների (նույնպես հիպոթետիկ) մեկնաբանությունը որպես մասնիկ վիճելի է։ |
| Մագնիսական մոնոպոլ | տարրական (չդասակարգված) | Պոլ Դիրակ (1931) | Հայտնաբերված չէ | |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Subatomic particles». NTD. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 5-ին.
- ↑ Bolonkin, Alexander (2011). Universe, Human Immortality and Future Human Evaluation. Elsevier. էջ 25. ISBN 9780124158016.
- ↑ Klemperer, Otto (1959). Electron Physics: The Physics of the Free Electron. Academic Press.
- ↑ Որոշ աղբյուրներ, ինչպես օրինակ The Strange Quark նշում են 1947 թվականը։
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 24-ին.