Jump to content

Հակամասնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մասնիկների և հակամասնիկների էլեկտրական լիցքերի գծանկար։ Վերևից ներքև՝ էլեկտրոն/պոզիտրոն, պրոտոն/հակապրոտոն, նեյտրոն/հականեյտրոն

Հակամասնիկներ, տարրական մասնիկների համախումբ։ Յուրաքանչյուր տարրական մասնիկի համապատասխանում է հակամասնիկ՝ օժտված հակառակ նշանի քվանտային թվերով (էլեկտրական լիցք, լեպտոնային կամ բարիոնային թվեր, տարօրինակություն և այլն)։ Մյուս հիմնական բնութագրերը, ինչպիսիք են զանգվածը, կյանքի տևողությունը, սպինը, իզոսպինը (իզոտոպային սպին), մասնիկի և հակամասնիկի համար նույնն են։

Մասնիկ-հակամասնիկ զույգի օրինակներ են էլեկտրոնը և պոզիտրոնը, պրոտոնը և հակապրոտոնը, նեյտրոնը և հականեյտրոնը, նեյտրինոն և հականեյտրինոն, և մեզոնները և այլն։ Հակամասնիկներից շատերի գոյությունը հաստատված է փորձով։

Փոխազդեցությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնիկ-հակամասնիկ զույգերը փոխազդելով կարող են անիհիլացվել՝ փոխարկվելով այլ մասնիկների չեզոք համակարգի կամ էլեկտրամագնիսական ճառագայթման։ Կան նաև մասնիկներ (ֆոտոն, , , , , , մեզոններ և այլն), որոնց համար վերը նշված բոլոր լիցքերը հավասար են զրոյի, ուստի նրանց հակամասնիկները համընկնում են հենց իրենց։ Դրանք կոչվում են իսկորեն չեզոք մասնիկներ։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամասնիկների գոյությունն առաջինը ենթադրել է Պ. Դիրակը՝ 1/2 սպինով մասնիկների ռելյատիվիստիկ քվանտային նկարագրման ժամանակ ստացվող բացասական էներգիայով վիճակների մեկնաբանման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 61