Էքսիտոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Էքսիտոն (<լատ. excito – գրգռել), պինդ մարմնում էլեկտրոնների համակարգի տարրական գրգռում, որը կապված չէ էլեկտրական լիցքերի տեղափոխման հետ։ Էքսիտոնի գաղափարը մտցրել է սովետական ֆիզիկոս Յա. Ի. Ֆրենկելը (1931)։

Մոլեկուլային բյուրեղներում էքսիտոնը կարելի է պատկերացնել որպես բյուրեղի մի հանգույցից մյուսը մոլեկուլի գրգռված վիճակի տեղափոխություն (Ֆրենկելի էքսիտոն)։ Իոնային բյուրեղներում էքսիտոնը հաղորդական էլեկտրոնի և խոռոչի էլեկտրաստատիկ ձգողությամբ կապված զույգ է, որը կարող է շարժվել բյուրեղում (Վանյեի և Մոտտի էքսիտոն)։ Էքսիտոն կարելի է պատկերացնել նաև որպես ջրածնի ատոմ, այն տարբերությամբ, որ էքսիտոն կազմող մասնիկների զանգվածները մոտավորապես նույնն են։ Բյուրեղներում էքսիտոն կարելի է առաջացնել տարբեր գործոններով, օրինակ, լույսի ազդեցությամբ։

Էքսիտոնն ունի կյանքի սահմանափակ տևողություն ( վրկ), այն կազմող մասնիկները կարող են միանալ՝ ոչնչացնելով էքսիտոնը։ Էքսիտոնային երևույթները էական դեր են խաղում պինդ մարմնի օպտիկական, ֆուսոէլեկտրական, գերհոսելիության հատկություններում։ Ներկայումս հետազոտվում են բյուրեղների և լազերային ճառագայթների փոխազդեցության ժամանակ առաջացող մեծ խտության էքսիտոնային գազի օպտիկական ոչ գծային, ինչպես նաև բազմաէքսիտոնային փոխազդեցությամբ պայմանավորված երևույթները։

Էքսիտոնը փորձով հայտնաբերել է սովետական գիտնական Ե. Ֆ. Դրոսսը (աշխատակիցների հետ) և այլ բյուրեղներում լույսի կլանումը հետազոտելիս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 99 CC BY-SA icon 80x15.png