Պլանկի մասնիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պլանկի մասնիկ, հիպոթետիկ տարրական մասնիկ։ Սահմանվում է որպես սև խոռոչ, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին[1]։ Անվանումը ստացել է Մաքս Պլանկի պատվին։ Պլանկի մասնիկի զանգվածը մոտավորապես հավասար է Պլանկի զանգվածին, իսկ Շվարցշիլդի շառավիղը՝ Պլանկի երկարությանը[2]։ Երբեմն Պլանկի մասնիկը կիրառվում է Պլանկի զանգվածը և Պլանկի երկարությունը սահմանելու համար[3]։ Տիեզերքի էվոլյուցիայի որոշ մոդելներում դրանք հանդես են գալիս Պլանկի դարաշրջանի ընթացքում[4]։

Պլանկի մասնիկը խիստ փոքր է՝ համեմատած, օրինակ, պրոտոնի հետ (քանի որ շառավիղը հավասար է Պլանկի երկարությանը, որը պրոտոնի շառավղի մոտ 10−20 մասն է կազմում), բայց ծանր է (քանի որ Պլանկի զանգվածը պրոտոնի զանգվածից 1019 անգամ մեծ է)[5]։

Արտածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանկի մասնիկի ճշգրիտ սահմանման վերաբերյալ կարծիքները տարբեր են։ Ըստ ամենատարածված սահմանման՝ Պլանկի մասնիկն այն մասնիկն է, որի Կոմպտոնի ալիքի երկարությունը հավասար է իր Շվարցշիլդի շառավղին։ Արդյունքում տեղի ունի հետևյալ առնչությունը՝

,

որտեղից այդպիսի մասնիկի զանգվածը՝

։

Այս զանգվածը անգամ մեծ է Պլանկի զանգվածից, այսինքն՝ Պլանկի մասնիկը 1,772 անգամ ծանր է Պլանկի միավոր զանգվածից։ Շառավիղը կլինի Կոմպտոնի ալիքի երկարությունը՝

։

Չափականություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրառելով վերը բերված սահմանումը՝ կարող ենք տեղադրել h, G և c հիմնարար հաստատունների արժեքները և որոշել մասնիկի զանգվածը և շառավիղը։ Ենթադրելով, որ խոսքը համասեռ խտություն ունեցող գնդի շառավղի մասին է, կարող ենք որոշել նաև մասնիկի ծավալը և խտությունը։

Պլանկի մասնիկի ֆիզիկական պարամետրերը
Պարամետր Չափականություն Արժեքը SI միավորներով
Զանգված M 3.85763×10−8 կգ
Շառավիղ L 5.72947×10−35 մ
Ծավալ L3 7.87827×10−103 մ3
Խտություն M L−3 4.89655×1094 կգ·մ−3

Պլանկի մասնիկը հիպոթետիկ մասնիկ է։ Վերը բերված մեծությունները որևէ հայտնի ֆիզիկական օբյեկտի կամ նյութի չեն համապատասխանում։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michel M. Deza; Elena Deza. Encyclopedia of Distances. Springer; 1 June 2009. ISBN 978-3-642-00233-5. p. 433.
  2. «"Light element synthesis in Planck fireballs" - SpringerLink». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 30-ին.
  3. B. Roy Frieden; Robert A. Gatenby. Exploratory data analysis using Fisher information. Springer; 2007. ISBN 978-1-84628-506-6. p. 163.
  4. Harrison, Edward Robert (2000), Cosmology: the science of the universe, Cambridge University Press, ISBN 978-0-521-66148-5 p. 424(չաշխատող հղում)
  5. Harrison, 2000, էջ 478

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]