Հիպերոններ (< հիպեր...), անկայուն տարրական մասնիկներ, որոնց զանգվածը մեծ է նուկլոնի զանգվածից։ Հայտնաբերել են անգլիացի ֆիզիկոսներ Գ. Ռոչեստերը (Rochester G. D.) և Կ. Բատլերը (Butler C, C.) 1947 թվականին, տիեզերական ճառագայթներում։ Հիպերոններ օժտված են բարիոնային լիցքով և տարօրինակությամբ, ծնվում են ուժեղ, էլեկտրամագնիսական և, հազվադեպ, թույլ փոխազդեցություններում, սակայն տրոհվում են հիմնականում թույլ փոխազդեցությամբ։ Հիպերոնների հիմնական բնութագրերը բերված են աղյուսակում։