Տախիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տախիոն
ԵնթադասՀիպոթետիկ մասնիկ
Տեսակներատոմային մասնիկ
 Tachyon Վիքիպահեստում

Տախիոն (հուն․՝ ταχύς, «արագ»), ենթադրական մասնիկ, որի շարժման արագությունը գերազանցում է վակուումում լույսի արագությանը՝ ի տարբերություն միշտ լույսից դանդաղ շարժվող սովորական մասնիկների (որոնք տախիոնների մասին տեսական աշխատանքներում կոչվում են տարդիոններ) և լյուքսոնների, որոնք միշտ լույսի արագությամբ են շարժվում (օրինակ՝ ֆոտոնը

Տախիոնին համապատասխանող ենթադրական դաշտերը կոչվում են տախիոնական դաշտեր։ Սովորաբար որպես այդպիսին դիտարկվում են այն դաշտերը, որոնք ենթարկվում են Կլայն-Գորդոնի հավասարմանը՝ զանգվածի անդամի հակառակ նշանով (այսինքն՝ զանգվածի բացասական քառակուսիով. երբեմն, ինչպես Դիրակի հավասարման դեպքում, որտեղ զանգվածի պարամետրը առաջին աստիճանով է հանդես գալիս, հարկ է լինում այն դարձնել կեղծ կամ մատրիցային և այլն)։ Հետաքրքիր է նկատել, որ այդպիսի դաշտերը բավականին հեշտ են իրականացվում, այդ թվում պարզ մեխանիկական մոդելներում, ինչպես նաև կարող են հանդիպել անկայուն, պինդ, ֆիզիկական մարմնի նկարագրման ժամանակ

Եթե տախիոնները առհասարակ գոյություն ունեն, ապա կարող են գոյություն ունենալ նրանց տարբեր տիպեր՝ տարբերվելով զանգվածով կամ ուրիշ հատկություններով։ Տերմինի գիտական կիրարկության դեպքում տախիոն (կամ տախիոնային դաշտ) ասելով նկատի ունեն սկզբունքորեն Լորենց-ինվարիանտ օբյեկտները, այսինքն՝ հարաբերականության սկզբունքը չխախտող օբյեկտները։

«Astroparticle Physics-ում» հրապարակված աշխատանքում պրոֆեսոր Ռոբերտ Էլռիխը պնդում է, որ գտնվել է նեյտրինոյի՝ տախիոն լինելու ապացույց[1]։

Առաջին անգամ տախիոնները նկարագրել է Զոմմերֆելդը, հետո տախիոնները տեսականորեն ուսումնասիրել են համեմատաբար շատ ֆիզիկոսներ, նրանցից կարել է առանձնացել Սուրդարշանին, Օլեկսա-Միրոն Բիլանյուկնին, Վիջել Դեշփենդին և Ջերալդ Ֆեյնբերգին։ Վերջինս հենց տերմինի հեղինակն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Robert Ehrlich Six observations consistent with the electron neutrino being a tachyon with mass: m2νe = −0.11 ± 0.016eV 2 // Astroparticle Physics : Журнал. — 2014.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]