T-քվարկ
| Ենթադաս | քվարկ և տարրական մասնիկներ |
|---|---|
| Տեսակ | ներատոմային մասնիկ |
| Կազմություն | Տարրական մասնիկ |
| Վիճակագրություն | Ֆերմիոնային |
| Սերունդ | Երրորդ |
| Հիմնարար փոխազդեցություններ | Էլեկտրամագնիսականություն Ձգողականություն Թույլ Ուժեղ |
| Նշանակումը | t |
| Հակամասնիկ | t-հակաքվարկ |
| Տեսություն | Մակոտո Կոբայաշի, Տոշհիդե Մասկավա (1973) |
| Հայտնագործում | Ֆերմիլաբի բախիչային դեդեկտորի և D0 գիտափորձի համագործակցությամբ (1995) |
| Զանգված | 173.34 ± 0.27 ԳէՎ/c2[1] |
| Կյանքի տևողություն | 10-25 վ |
| Տրոհում | b-քվարկ (99.8%) s-քվարկ (0.17%) d-քվարկ (0.007%) |
| Էլեկտրական լիցք | +2⁄3 e |
| Սպին | 1⁄2 |
| Զույգություն | 1 |
| Մոնտե Կարլո դրույթով համար | 6 |
t-քվարկ, գագաթ-քվարկ (նշանակումը՝ t, անգլ.՝ top «վերև»)[2], իսկական քվարկ (անգլ.՝ truth quark), +(2/3)e լիցքով քվարկ, պատկանում է երրորդ սերնդին։ Զանգվածը 173,1 ± 1,3 ԳէՎ/c2 է[3], ստանդարտ մոդելի մասնիկներից ամենածանրն է. զանգվածը մոտ է ռենիումի միջուկի զանգվածին։ t-քվարկի կյանքի տևողությունը 10−25 վ է՝ 20 անգամ փոքր ուժեղ փոխազդեցության ժամանակային սանդղակից։ Կյանքի կարճ տևողության պատճառով չի հասցնում առաջանալուց հետո հադրոնի մաս դառնալ և իրենք դրսևորում է որպես «լերկ» քվարկ։ Այսպիսով գոյություն չունեն վալենտական t-քվարկ պարունակող հադրոններ (բայց վիրտուալ t-քվարկներ կան ցանկացած հադրոնում)։ Համարյա միշտ տրոհվում է b-քվարկի և W-բոզոնի (թույլ տրոհում). տրոհումների շուրջ 9 %-ը ընթանում է լիցքավորված թեթև լեպտոնների (էլեկտրոնի կամ մյուոնի) և համապատասխան նեյտրինոյի ճառագայթումով։ Ծանր τ-լեպտոնի առաջացումով ընթացող տրոհումները դեռ բավարար վիճակագրությամբ չեն դիտվել։ Տրոհման էլեկտրամագնիսական կանալները ճնշված են (ավելի թեթև u- կամ c- քվարկներում t→γu, t→γc ռեակցիաներով ռադիոակտիվ տրոհում չի դիտվել, այդպիսի ռեակցիաների փորձարարական հավանականությունը փոքր է 0.6 %-ից)։ Կանխատեսված են համանման թույլ ռեակցիաները՝ ֆոտոնի փոխարեն Z-բոզոնի արձակումով (t→Z0u, t→Z0c), սակայն դեռ չեն դիտվել (հավանականությունը փոքր է 14 %-ից)։ t-քվարկի տրոհումն արգելված է ուժեղ փոխազդեցության հաշվին։
Հայտնաբերվել է 1995 թ. Ֆերմիլաբի Թևաթրոն բախիչով(կոլայդեր), CDF[4] և D0[5] համագործակցությամբ։ Մինչև Մեծ հադրոնային բախիչի գործարկումը Թևաթրոնը աշխարհում միակ փորձարարական համալիրն էր, որտեղ կարող էր առաջանալ t քվարկների զույգ։ Այդ արագացուցիչում բախվող պրոտոն-հակապրոտոն զույգի էներգիան զանգվածների կենտրոնի համակարգում 1.96 ՏէՎ է։ Այդպիսի էներգիայի դեպքում t-քվարկ+t-հակաքվարկ զույգերը ծնվում են շուրջ 7 պիկոբառն հատույթով, ինչը համընկնում է ստանդարտ մոդելի կանխատեսումներին (6.7-7.5 պիկոբառն 175 ԳէՎ/c2 զանգվածով t- քվարկի համար)։
t-քվարկի հայտնաբերումը վերջնականապես հաստատեց քվարկների գոյության իրականությունը, դրանով փակելով նրանց գոյության մասին ժամանակակից ֆիզիկայում չլուծված հարցը[6]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑
The ATLAS, CDF, CMS, D0 Collaborations (2014). «First combination of Tevatron and LHC measurements of the top-quark mass». Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ FAQ: Топ-кварк 7 фактов о наиболее массивной частице Стандартной модели
- ↑ Tevatron Electroweak Working Group, Top Subgroup
- ↑ F. Abe; և այլք: (1995). «Observation of Top Quark Production in ppbar Collisions with the Collider Detector at Fermilab». Physical Review Letters. 74 (14): 2626–2631. Bibcode:1995PhRvL..74.2626A. doi:10.1103/PhysRevLett.74.2626. PMID 10057978.
{{cite journal}}: Explicit use of et al. in:|author=(օգնություն) - ↑ S. Abachi; և այլք: (1995). «Search for High Mass Top Quark Production in ppbar Collisions at s½ = 1.8 TeV». Physical Review Letters. 74 (13): 2422–2426. Bibcode:1995PhRvL..74.2422A. doi:10.1103/PhysRevLett.74.2422.
{{cite journal}}: Explicit use of et al. in:|author=(օգնություն) - ↑ «Жарче Солнца». Конфайнмент и реальность кварков. Лента.Ру. 2012 թ․ հունիսի 28. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 26-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տարրական մասնիկների հատկությունների կրճատ աղյուսակը Particle Data Group կայքում(անգլ.)
- Տարրական մասնիկների հատկությունների լրիվ աղյուսակը Particle Data Group կայքում(անգլ.)