Տարօրինակություն (ֆիզիկա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարօրինակություն, ուժեղ փոխազդող տարրական մասնիկները (հադրոնները) բնութագրող ադիտիվ քվանտային թվերից մեկը։ Նշանակվում է S տառով (անգլ.՝ strange - տարօրինակ)։ Յուրաքանչյուր հադրոնի վերագրվում է տարօրինակության որոշակի ամբողջ արժեք։ Մասնիկի և համապատասխան հակամասնիկի S-երը համընկնում են մեծությամբ և տարբերվում նշանով։ Զրոյից տարբեր S ունեցող հադրոնները կոչվում են տարօրինակ մասնիկներ։ Ուժեղ փոխազդեցություններին չմասնակցող մասնիկներին (ֆոտոններ, լեպտոններ) վերագրվում է S=0 արժեք։ S-ի առավելագույն արժեքը, որ դիտվել է փորձով, հավասար է 3-ի (Q- և Q-հիպերոնների S)։ Չի բացառված, սակայն, որ գոյություն ունեն տարօրինակության ավելի մեծ արժեք ունեցող հադրոններ։

Տարօրինակության պահպանման օրենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուժեղ և էլեկտրամագնիսական փոխազդեցություններով պայմանավորված պրոցեսներում տարօրինակությունը պահպանվում է, այսինքն՝ սկզբնական մասնիկների S-երի գումարը հավասար է փոխազդեցությունից ծնված մասնիկների գումարային S-ին։ Տարօրինակությունը կարող է չպահպանվել թույլ փոխազդեցություններով պայմանավորված պրոցեսներում (մասնավորապես, տրոհման պրոցեսներում)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 628