Գրավիտացիոն հաստատուն
Արտաքին տեսք

Գրավիտացիոն հաստատուն, ձգողականության հաստատուն, Նյուտոնի հաստատուն, հիմնարար ֆիզիկական հաստատուն, գրավիտացիոն փոխազդեցության հաստատունը։ Սովորաբար նշանակվում է , երբեմն՝ կամ [1] Համաձայն Նյուտոնի տիեզերական ձգողականության օրենքի, գրավիտացիոն փոխազդեցության ուժը իրարից հեռավորության վրա գտնվող և զանգվածներով[2] երկու նյութական կետերի միջև հավասար է
- :
համեմատականության գործակիցը կոչվում է ձգողականության հաստատուն։ Թվապես հավասար է այն ձգողականության ուժի մոդուլին, որով միավոր զանգվածով կետային մարմինը ազդում է միավոր հեռավորության վրա գտնվող համանման մարմնի վրա։
Միավորների միջազգային համակարգում[3] Գիտության և տեխնիկայի տվյալների կոմիտեի հանձնարարած արժեքը 2008 թ.՝
2010 թ. այս արժեքը ուղղվեց
- = 6,67384(80)·10−11 մ3 · վ−2 · կգ−1, կամ Ն· մ2 · կգ−2
չափով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հարաբերականության ընդհանուր տեսության մեջ G նշանակումը հազվադեպ է կիրառվում, քանի որ այնտեղ այդ տառը սովորաբար օգտագործվում է Էյնշտեյնի թենզորը նշանակելու համար։
- ↑ Ըստ զանգվածի սահմանման, այս հավասարման մեջ մտնող զանգվածները գրավիտացիոն զանգվածներ են, սակայն որևէ մարմնի գրավիտացիոն և ինետր զանգվածների տարբերությունը մինչ այժմ փորձնականորեն դիտված չէ։ Տեսականորեն, ժամանակակից պատկերացումների սահմաններում դրանք հազիվ թե տարբերվեն։ Դա ստանդարտ ենթադրություն էր Նյուտոնի ժամանակներից ի վեր։
- ↑ «CODATA Internationally recommended values of the Fundamental Physical Constants» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 28 հոկտեմբերի, 2008 թ.-ին.