Պլանկի դարաշրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Պլանկի դարաշրջան, տիեզերքի գոյության ամենավաղ ժամանակահատվածը տիեզերագիտության մեջ, ժամանակի զրոյական պահից մինչև մոտ 10−43 վայրկյանը (Պլանկի ժամանակ)։ Ենթադրվում է, որ այդ ժամանակի տիեզերքի ծայրահեղ փոքր չափերի պատճառով ֆիզիկական փոխազդեցություններում գերիշխել են գրավիտացիայի քվանտային էֆեկտները։ Համարվում է, որ այս ընթացքում՝ մոտ 13,79 միլիարդ տարի առաջ, գրավիտացիան մյուս հիմնարար ուժերի չափ հզոր էր, և հավանաբար բոլոր ուժերը միավորված էին։ . Պլանկի դարաշրջանում տիեզերքը ունեցել է ծայրահեղ բարձր ջերմաստիճան (Պլանկի ջերմաստիճան) և խտություն (Պլանկի խտություն), եղել է անկայուն։ Ընդարձակվելու և սառչելու ընթացքում սիմետրիայի խախտման հետևանքով առաջ են եկել հիմնարար ուժերը։

Ներկայումս ժամանակակից տիեզերագիտությունը համարում է, որ Պլանկի դարաշրջանը ի հայտ է եկել միավորման ընթացքում, որը հայտնի է որպես մեծ միավորման դարաշրջան, և որ սիմետրիայի խախտումը անմիջապես հանգեցրել է տիեզերական ինֆլյացիայի՝ ինֆլյացիոն դարաշրջանի, որի ընթացքում տիեզերքը շատ կարժ ժամանակահատվածում արագորեն ընդարձակվել է[1]։

Տեսական հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Քանի որ ներկայումս դեռ չկա քվանտային մեխանիկան և ռելյատիվիստական գրավիտացիան միավորող տեսություն, գիտնականներն առայժմ չեն կարող կանխատեսումներ անել Պլանկի ժամանակից փոքր ժամանակահատվածների կամ Պլանկի երկարությունից (մոտ 1,616 × 10−35 մետր) փոքր հեռավորությունների համար։ Առանց հասկանալու քվանտային գրավիտացիան՝ քվանտային մեխանիկան և ռելյատիվիստական գրավիտացիան միավորող տեսությունը, Պլանկի դարաշրջանի ֆիզիկան մնում է անհստակ։ Հիմնարար ուժերի միավորված լինելու և այնուհետև առանձնանալու մեխանիզմը դեռևս լավ ուսումնասիրված չէ։ Չորս ուժերից երեքը հաջողությամբ միավորվել են մեկ համակարգում, սակայն գրավիտացիայի հարցը դեռ բաց է մնում։ Եթե քվանտային էֆեկտներն անտեսենք, ապա կարելի է եզրակացնել, որ տիեզերքը սկիզբ է առել անվերջ մեծ խտությամբ սինգուլյարությունից։ Սակայն քվանտային գրավիտացիան ներառելու դեպքում այս եզրակացությունը ճիշտ չէ։ Միավորող տեսության առաջատար թեկնածուները լարերի տեսությունը և օղակային քվանտային գրավիտացիան են։ Ոչ կոմուտատիվ երկրաչափության և այլ ոլորտների ուսումնասիրությունը նույնպես խոստումնալից է՝ տիեզերքի առաջացումը հասկանալու համար։

Փորձարարական հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլանկի դարաշրջանի գոյության դրույթը հաստատող փորձարարական տվյալներ մինչև վերջերս գործնականում չկային, սակայն WMAP զոնդով (Ուիլկինսոնի գերբարձրհաճախային անիզոտրոպության զոնդ) ստացված վերջին արդյունքները գիտնականներին թույլ տվեցին խոսել տիեզերքի գոյության առաջին 10−12 վայրկյանի մասին (չնայած WMAP-ով գրանցված մնացորդային ճառագայթումն առաջացել է, երբ տիեզերքն արդեն մի քանի հարյուր հազար տարեկան էր)։ Թեև այս ժամանակահատվածը ևս կարգով շատ ավելի մեծ է Պլանկի ժամանակից, փորձերը շարունակվում են հիմա էլ ( «Պլանկ» նախագիծը)։ Կան խոստումնալից արդյունքներ, որոնք թույլ են տալիս հետազոտվող ժամանակի սահմանը շեղել դեպի տիեզերքի առաջացումը։ Հավանաբար դրանք տեղեկություններ կտան Պլանկի դարաշրջանի մասին։

Բացի այդ, վաղ տիեզերքում ընթացող պրոցեսների մասին որոշ տվյալներ ստացվում են արագացուցիչներից։ Օրինակ, ծանր իոնների ռելյատիվիստական բախիչի (RHIC) փորձերը թույլ տվեցին որոշել, որ քվարկ-գլյուոնային պլազման (նյութի վաղ վիճակներից մեկը) ավելի շուտ հեղուկի վարք ունի, քան՝ գազի։ Մեծ հադրոնային բախիչով հնարավոր է հետազոտել նյութի էլ ավելի վաղ վիճակները, սակայն ներկայումս չկան և չեն նախատեսվում լիցքավորված մասնիկների արագացուցիչներ, որոնք թույլ կտան Պլանկի էներգիայի կարգի էներգիա ստանալ (մոտ 1,22×1019 ԳէՎ

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Edward W. Kolb, Michael S. Turner (1994)։ The Early Universe։ Basic Books։ էջ 447։ ISBN 978-0-201-62674-2։ Վերցված է ապրիլի 10, 2010 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]