Ալան Գութ
![]() |
|
Ծնվել է | փետրվարի 27, 1947 թվական Նյու Բրանսուիկ, Միդլսեքս շրջան (Նյու Ջերսի) |
Բնակության վայր(եր) | ![]() |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | աթեիզմ |
Մասնագիտություն | կոսմոլոգիա, տեսական ֆիզիկա |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գործունեության ոլորտ | ֆիզիկական տիեզերագիտություն և տարրական մասնիկների ֆիզիկա |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, American Astronomical Society[2] և Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[2] |
Ալմա մատեր | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ |
Գիտական աստիճան | մագիստրոս (1969) և փիլիսոփայության դոկտոր (1972) |
Գիտական ղեկավար | en:Francis E. Low |
Ինչով է հայտնի | տիեզերքի գնաճային մոդելի տեսաբան |
Ազդվել է | Սթիվեն Վայնբերգ և Robert H. Dicke |
Պարգևներ | Նոբելյան մրցանակ հիմնարար ֆիզիկայի համար (2012) Կավլի մրցանակ (2014) |
Երեխա(ներ) | Լարի Գութ |
Alan Guth Վիքիպահեստում |
Ալան Գութ (Գուս) (անգլ.՝ Alan Harvey Guth, փետրվարի 27, 1947, Նյու Բրանսուիկ, Կանադա և Նյու Բրանսուիկ, Նյու Ջերսի, Ամերիկայի Միացյալ Նահանգներ[3][4][5]), ամերիկացի ֆիզիկոս և կոսմոլոգ, առաջին է առաջարկել տիեզերքի գնաճային մոդելի գաղափարը։
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալան Գութը ծնվել է ԱՄՆ-ի Միդլսեքս շրջանի (Նյու Ջերսի) Նյու Բրանսուիկ քաղաքում, մի հրեական ընտանիքում[6][7][8]: Նրա ծնողները՝ Հայման Գութը և Իլեյն Չեյտենը, ղեկավարում էիր մի մթերային խանութ և քիմմաքրում[9]: Մեծացել է Նյու Ջերսի նահանգի Հայլենդ-Պարկում, որտեղ ավարտել է դպրոցը, որպեսզի ընդունվի Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ: Ինստիտուտում նա սովորել է 1964 թվականից մինչև 1971 թվականները, Ֆրենսիս Լոյի ղեկավարության ներքո դառնալաով փիլիսոփայության բժիշկ։ 1970-ական թվականներին Գութը ստանձնում է գիտությունների դոկտոր պաշտոնը Պրիստոնի համալսարանում, Կոլումբիայի համալսարանում, Կորնելի համալսարանում և Ստենֆորդի համալսարանում: Կորնելի համալսարանում Գութը ծանոթանում է ֆիզիկոս Հենրի Թաեմի հետ, ով համոզել է նրան համատեղ ուսումնասիրել Տիեզերքի վաղ դարաշրջանի մագնիսական մոնոպոլը։ Այդ աշխատանքը փոխել է իր կարիերայի ուղղությունը։ Միասին նրանք հայտնագործեցին, որ տարրական մասնիկների ֆիզիկայում ստանդարտ ենթադրությունները և տիեզերագիտությունը հանգում են ֆանտաստիկ հսկա մագնիսների մոնոպոլների թվի։ Այդ արդյունքը ավելի վաղ ստացել են խորհրդային գիտնականներ Զելդովիչը և Խլոպովը։ Գութը և Տայը սկսում են փնտրել այլընտրանքային առաջարկներ, որոնք թույլ կտան խուսափել մագնիսական մոնոպոլների գերարտադրության խնդիրը։ Արդյունքում Գութը ձևակերպեց Մեծ պայթյունի տեսությունը ստեղծելով Տիեզերքի գնաճային մոդելը։
1980 թվականին Գութը վերադարձել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ որպես դոցենտ: Այնտեղ էլ նա աշխատում է մինչև օրս։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1991 թվականին ստացել է Օսկար Կլեյնի մրցանակ։
- 1996 թվականին ստացել է Էդինգտոնի մրցանակ։
- 2001 թվականին ստացել է Բենջամին Ֆրանկլինի մրցանակ։
- 2002 թվականին գնաճային հոգեբանության հայեցակարգի զարգացման համար Ալան Գութը ԱՆդրեյ Լինդի և Փոլ Ստեյնհարդի հետ (англ.) նշանավորվեցին Դիրակի մեդալով։
- 2004 թվականին գնաճային Տիեզերքի աշխատանքի համար Անդրեյ Լինդի հետ արժանացել է Գրուբերի մրցանակին։[10]
- 2009 թվականին ստացել է Նյուտոնի մրցանակ:
- 2012 թվականի հուլիսին Նոբելյան մրցանակի է արժանացել[11]:
- 2014 թվականին դարձել է Կավլի մրցանակի դափնեկիր աստղաֆիզիկայի բնագավառում[12]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.britannica.com/EBchecked/topic/139301/cosmology/27608/Inflation
- ↑ 2,0 2,1 NNDB — 2002.
- ↑ 3,0 3,1 http://space.mit.edu/people/guth-alan-h
- ↑ 4,0 4,1 http://web.mit.edu/physics/people/faculty/guth_alan.html
- ↑ 5,0 5,1 http://www.thebestschools.org/blog/2012/09/30/50-people-deserve-nobel-prize/
- ↑ Alan Guth
- ↑ NNDB (Alan Guth)
- ↑ Генеалогия семьи Гут
- ↑ Семья отца происходила из Румынии, матери — из территории современной Литвы.
- ↑ Ученый российского происхождения удостоен Космологической премии Грубера // Сайт newsru.com, 31 марта 2004 года
- ↑ «Fundamental Physics Prize»
- ↑ «Российские ученые Старобинский и Линде получили премию Кавли в размере $1 млн»։ Газета.ру։ 29 мая 2014։ Վերցված է 2014-05-30
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|