Էդվին Հաբլ
Էդվին Հաբլ Edwin Hubble | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 20, 1889[1][2][3][…] Մարշֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | սեպտեմբերի 28, 1953[4][2][5][…] (63 տարեկան) Սան Մարինո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] բնական մահով |
Գերեզման | անհայտ[6] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | աստղագետ, աստղաֆիզիկոս և տիեզերաբան |
Հաստատություն(ներ) | Երկեսի աստղադիտարան և Մաունթ Վիլսոնի աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Անդամակցություն | Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[7] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Ալմա մատեր | Չիկագոյի համալսարան, Թագավորական քոլեջ և Wheaton Warrenville South High School? |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Grace Lillian Burke? |
Ստորագրություն![]() | |
![]() |
Տիեզերագիտություն |
---|
Կառուցվածք |
Էդվին Պաուլի Հաբլ (անգլ.՝ Edwin Powell Hubble, նոյեմբերի 20, 1889[1][2][3][…], Մարշֆիլդ, Միսսուրի, ԱՄՆ - սեպտեմբերի 28, 1953[4][2][5][…], Սան Մարինո, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի աստղագետ։
Էդվին Հաբլը 1914–1917 թվականներին աշխատել է Յերքի (Չիկագոյի համալսարան), 1919 թվականից՝ Մաունթ Վիլսոնի (Կալիֆոռնիա) աստղադիտարաններում։ 1927 թվականին ընտրվել է Վաշինգտոնի գիտությունների ակադեմիայի անդամ։ 1922 թվականին նա ապացուցել է, որ դիտվող արտագալակտիկական միգամածություններն ունեն աստղային բնույթ, այսինքն՝ գալակտիկաներ են, իսկ գալակտիկական միգամածությունները գազափոշուց առաջացած գոյացություններ են։ 1924–1928 թվականներին Հաբլին հաջողվել է աստղային երկնքի լուսանկարների վրա հայտնաբերել աստղեր, որոնցից կազմված են մեզ ամենամոտ գտնվող որոշ գալակտիկաներ։ Նա ապացուցել է, որ դրանք մեր Գալակտիկայի նման աստղային համակարգեր են։ Հիմք ընդունելով ֆիզիկայում հայտնի Դոպլերի էֆեկտը, որի համաձայն՝ դիտորդի նկատմամբ շարժվող աղբյուրի ալիքի երկարությունը կամ հաճախությունը փոխվում է՝ շարժման արագությունից կախված, 1929 թվականին Հաբլը ցույց է տվել, որ գալակտիկաների կարմիր շեղումները (լուսարձակման սպեկտրի գծերի շեղումները՝ ալիքի հաճախության փոփոխությունները դեպի սպեկտրի կարմիր մասը) աճում են մինչև այդ գալակտիկաները եղած հեռավորություններին համեմատ (Հաբլի օրենք)։ Այս երևույթը վկայում է, որ այդ գալակտիկաները շարժվում են վիթխարի արագություններով. փաստորեն, Հաբլն ապացուցել է, որ դրանք իրարից հեռանում են։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 5։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 https://web.archive.org/web/20110630015230/http://hubble.nasa.gov/overview/hubble_bio.php
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Хаббл Эдвин Пауэлл (ռուս.) / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 5,0 5,1 5,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Notable Names Database — 2002.
- ↑ https://en-academic.com/dic.nsf/enwiki/11328
- ↑ https://ras.ac.uk/sites/default/files/2021-03/Gold%20Medal%202021_0.pdf
- ↑ http://www.phys-astro.sonoma.edu/brucemedalists/hubble/index.html
- ↑ https://www.rhodeshouse.ox.ac.uk/community/list-of-rhodes-scholars/
- ↑ https://www.hoopshall.com/hall-of-fame/edwin-hubble
|
- Նոյեմբերի 20 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 28 մահեր
- 1953 մահեր
- Կալիֆոռնիայում մահացածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Կաթվածից մահացածներ
- Աստերոիդ հայտնաբերողներ
- 20-րդ դարի աստղագետներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Օքսֆորդի համալսարանի շրջանավարտներ
- Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ