Տիեզերքի տարիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիեզերքի տարիք, տիեզերագիտության մեջ մեծ պայթյունից ի վեր անցած ժամանակը։ «Պլանկ» տիեզերական աստղադիտարանով արվաժ ժամանակակից չափումները տիեզերքի այժմյան տարիքի համար տալիս են 13,799 ±0,021 միլիարդ տարի (13,799 ±0,021×109 տարի) արժեքը (Լամբդա-CDM մոդելի շրջանակներում[1][2][3]։ Տարբեր գիտահետազոտական նախագծերով, ինչպիսին մնացորդային ճառագայթման չափումներն են Պլանկի աբանյակով, Ուիլկինսոնի միկրոալիքային անիզոտրոպության զոնդով և այլ սարքերով ստացված արդյունքներով չափման անորոշությունը 21 միլիոն տարի է։ Մնացորդային ճառագայթման ֆոնի չափումները տալիս են մեծ պայթյունից ի վեր տիեզերքի սառեցման ժամանակը[4], իսկ տիեզերքի ընդարձակման արգությունը կարելի է չափել՝ հաշվելու համար մոտավոր տարիքը։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիեզերքի տարիքի ժամանակակից գնահատականը հիմնվում է լամբդա-CDM մոդելի վրա, որը որը նկարագրում է տիեզերքի զարգացումը խիստ տաք, խիտ, համասեռ նախնական վիճակից մինչ այժմ՝ 13,8 միլիարդ տարի ժամանակահատվածում[5]։

Տիեզերքի տարիքը որպես ֆունկցիա կոսմոլոգիական պարամետրերից

Տիեզերքի տարիքի որոշման համար կարևոր դեր ունի տիեզերքում ընթացող պրոցեսների ժամանակահատվածները տարբերակելը։ Ներկայումս ընդունված է հետևյալ տարբերակումը[6]

  • Ամենավաղ ժամանակաշրժանը, որի համար կան տեսական ենթադրություններ, Պլանկի ժամանակն է (մեծ պայթյունից 10−43 վ անց)։ Այս ժամանակ գրավիտացիոն փոխազդեցությունն անջատվում է մյուս հիմնարար փոխազդեցություններից։ Ըստ ժամանակակից պատկերացումների, քվանտային տիեզերագիտության այս դարաշրջանը տևել է մեծ պայթյունից մինչև 10−11 վ անց։
  • Հաջորդ դարաշրջանը բնութագրվում է սկզբնական մասնիկների՝ քվարկների ծնունդով և տարբեր փոխազդեցությունների առանձնացումով։ Այս ժամանակաշրջանը շարունակվում է մեծ պայթյունից անց մինչև 10−2 վ։ Ներկայումս գոյություն ունեն այս ժամանակաշրջանում կատարված պրոցեսների բավականին մանրամասն ֆիզիկական նկարագրություններ։
  • Ստանդարտ տիեզերագիտության ժամանակակից դարաշրջանը սկսվել է մեծ պայթյունից 0,01 վայրկյան անց և շարունակվում է մինչ օրս։ Այս ժամանակաշրջանում են ձևավորվել առաջնային տարրերի միջուկները, առաջացել են աստղերը, գալակտիկաները, Արեգակնային համակարգը։

Տիեզերքի զարգացման պատմության այս շրջանի կարևորագույն փուլ է համարվում ռեկոմբինացիան, երբ ընդարձակվող տիեզերքի նյութը ճառագայթման համար թափանցիկ է դառնում։ Ըստ ժամանակակից պատկերացումների՝ դա տեղի է ունեցել մեծ պայթյունից 380 հազար տարի անց։ Ներկայումս այդ ճառագայթումը կարող ենք դիտել մնացորդային ֆոնի տեսքով, ինչը տիեզերքի գոյություն ունեցող մոդելների կարևորագույն փորձարարական ապացույց է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Planck Collaboration (2015)։ Planck 2015 results. XIII. Cosmological parameters (See Table 4 on page 31 of PDF).։ arXiv:1502.01589 
  2. C. R. Lawrence, JPL, for the Planck Collaboration, Astrophysics Subcommittee, NASA HQ (18 March 2015) "Planck 2015 Results" (See page 29 of pdf) http://science.nasa.gov/media/medialibrary/2015/04/08/CRL_APS_2015-03-18_compressed2.pdf
  3. http://www.teachastronomy.com/astropedia/article/Precision-Cosmology
  4. Bennett C.L. (2013)։ Nine-Year Wilkinson Microwave Anisotropy Probe (WMAP) Observations: Final Maps and Results 
  5. «Cosmic Detectives»։ European Space Agency։ ապրիլի 2, 2013։ Վերցված է 2013-04-15 
  6. http://cosmo.labrate.ru/cambrige/bb_history.html