Յակով Զելդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Յակով Զելդովիչ
բելառուս․՝ Якаў Зяльдовіч
ռուս.՝ Яков Зельдович
RUSMARKA-1827.jpg
Ծնվել է մարտի 8, 1914({{padleft:1914|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:8|2|0}})[1]
Մինսկ, Մինսկի վարչական շրջան, Ռուսական կայսրություն[2]
Մահացել է դեկտեմբերի 2, 1987({{padleft:1987|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:2|2|0}}) (73 տարեկանում)
Մոսկվա, ԽՍՀՄ
Գերեզման Նովոդեվիչյան գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ) Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ
Մոսկվայի պետական համալսարան
Գործունեության ոլորտ ֆիզիկական քիմիա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Լեոպոլդինա
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Տիրապետում է լեզուներին ռուսերեն[3]
Հայտնի աշակերտներ Rashid Sunyaev
Պարգևներ
Երեխա(ներ) Boris Yakovlevich Zel'dovich
Yakov Borisovich Zel'dovich Վիքիպահեստում

Յակով Բորիսի Զելդովիչ (բելառուս․՝ Якаў Барысавіч Зяльдовіч, ռուս.՝ Яков Борисович Зельдович, (1914, մարտի 8, Մինսկ - 1987, դեկտեմբերի 2, Մոսկվա), խորհրդային ֆիզիկոս-տեսաբան։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1958), սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ կիրառական մաթեմատիկայի ինստիտուտում, 1966 թվականից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ Զելդովիչը այրման, դետոնացման և հարվածային ալիքների տեսության հիմնադիրներից է։ Ունի ֆիզիկական քիմիային, աստղաֆիզիկային, միջուկային և տարրական մասնիկների ֆիզիկային վերաբերող աշխատանքներ։ Զելդովիչը ուրանի ճեղքման շղթայական ռեակցիայի ճշգրիտ հաշվարկի հեղինակներից է։ Յուլի Բ․ Խարիտոնի հետ համատեղ աշխատանքնևրը կարնոր նշանակություն են ունեցել միջուկային էներգիայի օգտագործման պրոբլեմների լուծման համար։ Զելդովիչին է պատկանում գերսառը նեյտրոններ «որսալու» գաղափարը (իրագործել է Ֆ․ Շապիրոն)։ Մշակել է աստղերի և աստղային համակարգերի զարգացման վերջնական փուլերի տեսությունը, առաջարկել տիեզերաբանական տեսությունների ստուգման փորձնական մեթոդներ։ 1970 թվականից եղել է Միջազգային աստղագիտական միության (ՄԱՄ) տիեզերաբանական նորաստեղծ հանձնաժողովի առաջին նախագահը։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լենինյան մրցանակ
  • ԽՍՀՄ պետական (4 անգամ) մրցանակներ
  • Կուրչատովի մեդալ (1977)
  • Ստալինի մրցանակ (1943, 1949, 1951, 1953)
  • Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1945,1964)
  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (1962)
  • 2001 թ. 11438 Զելդովիչ աստերոիդը անվանվել է նրա հիշատակին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Герштейн С․ С․ и др․, Яков Борисович Зельдович, «Успехи физических наук», 1974, т․ 112, вып․ 3 (ունի աշխատ, ցանկ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 681 CC-BY-SA-icon-80x15.png