Յուրգեն Էյլերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Յուրգեն Էյլերս
Jürgen Ehlers
Juergen Ehlers.jpg
Ծնվել է դեկտեմբերի 29, 1929({{padleft:1929|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:29|2|0}})[1]
Համբուրգ, Վայմարյան Հանրապետություն
Մահացել է մայիսի 20, 2008({{padleft:2008|4|0}}-{{padleft:5|2|0}}-{{padleft:20|2|0}})[1] (78 տարեկանում)
Պոտսդամ, Գերմանիա
Քաղաքացիություն Flag of Germany.svg Գերմանիա
Մասնագիտություն ֆիզիկոս, աստղաֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան
Անդամակցություն Լեոպոլդինա, Բավարիական գիտությունների ակադեմիա, Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիա և Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիա
Ալմա մատեր Հանբուրգի համալսարան
Գիտական աստիճան դոկտորի աստիճան[1]
Տիրապետում է լեզուներին գերմաներեն
Գիտական ղեկավար Պասկալ Յորդան
Ինչով է հայտնի Ընդհանուր հարաբերականության տեսություն
Մաթեմատիկական ֆիզիկա
Պարգևներ Մաքս Պլանկի անվան մեդալ (2002)

Յուրգեն Էյլերս (գերմ.՝ Jürgen Ehlers [ˈjʏʁɡŋ̩ ˈeːlɐs], դեկտեմբերի 29, 1929մայիսի 20, 2008) Գերմանացի ֆիզիկոս, ով մեծ ներդրում է ունեցել Ալբերտ Այնշտայնի՝ ընդհանուր հարաբերականության տեսության պարզաբանման գործում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրգեն Էյլերսը ծնվել է Համբուրգում։ Հաճախել է հանրակրթական դպրոց (1936-19491945-1955 թթ. Համբուրգի համալսարանում ուսումնասիրել է ֆիզիկա, մաթեմատիկա և փիլիսոփայություն։ 1955 թ. ձմռանը նա հանձնել է ավագ դպրոցի ուսուցչի քննությունները, բայց ուսուցիչ դառնալու փոխարեն միանում է Պասկալ Յորդանի հետազոտական խմբին, ով դարձավ իր գիտական թեզի ղեկավարը։ Էյլերի դոկտորական աշխատանքը վերաբերում էր Այնշտայնի դաշտի հավասարումների լուծման կառուցմանը և բնութագրությանը։ Էյլերը ֆիզիկայի դոկտորի կոչում ստացավ 1958 թ. Համբուրգի համալսարանում[2]։

Նախքան Էյլերսի գալուստը Յորդանի հետազոտական խմբի հետազոտոությունները նվիրված էին ընդհանոր հարաբերականության սկալյար-թենզոր ձեվափոխությանը, որ ապագայում հայտնի դարձավ որպես Յորդան-Բրանս-Դիկեի տեսություն։ Տեսություը տարբերվում էր ընդհանուր հարաբերականության տեսությունից, որտեղ գրավիտացիոն հաստատունը դաշից կախված փոխվում էր։ Էյլերսը նպաստեց Այնշտայնի սկզբնական տեսության կառուցվածքի և ներկայացման վրա խմբի կենտրոնացմանը[3]։ Հետազոտական խմբի մեջ էին նաև Վոլֆգանգ Կունդը, Ռաիներ Կ. Սաչսը և Մանֆրեդ Տրուպերը[4]։ Խումբը Համբուրգի աստղադիտարանում սերտ աշխատանքային հարաբերությունների մեջ էր Օտտո Հեքմաննի և իր աշակերտ Էնգլբերտ Շուքինգի հետ։ Խմբի համաժողովներին հյուրերի ցանկում ընդգրկված էին՝ Վոլֆգանգ Պաուլին, Ջոշուա Գոլդբերգը և Փիթեր Բերգմաննը[5]։

1961 թվականից՝ պրոֆեսորի կոչում ստանալուց հետո զբաղեցրել է դասախոսական և հետազոտական պաշտոններ գերմանիայում և ամերիկայի միացյալ նահանգներում։ Մասնավորապես Կիելի, Սիրաքյուսի և Համբուրգի համալսարաններում։ 1964-1965 թթ. եղել է Տեխասի Դալաս քաղաքի համալսարանում։ 1965-1971 թթ. Տեխասի Աուստին քաղաքի համալսարանում զբաղեցրել է տարբեր պաշտոններ Ալֆրեդ Շիլդի գլխավորած հետազոտական խմբում։

Մյունխեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թ. Մաքս Պլանկի անվան Մյունխենի ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ինստիտուտից ստացավ հրավեր՝ ղեկավարելու գրավիտացիոն տեսության ֆակուլտետը[6]։ Էյլերին հրավիրել էր Լուդվիգ Բիերմաննը, ով այդ ժամանակ ինստիտուտի ղեկավարն էր։ Երբ 1971 թվականին Էյլերսը սկսեց աշխատել վերոհիշյալ ինստիտուտում նա նաև դարձավ Լյուդվիգ Մաքսիմիլիանի անվան Մյունխենի համալսարանի պրոֆեսոր։ 1991 թ. մարտին համալսարանը բաժանվեց երկու մասի՝ Մաքս Պլանկի անվան Ֆիզիկայի ինստիտուտ և Մաքս Պլանկի անվան աստղաֆիզիկայի ինստիտուտ։ Որտեղ էլ տեղափոխվեց Էյլերսի ֆակուլտետը[7]։ Շուրջ 24 տարվա պաշտոնավարման ընթացքում հետազորական խմբին ի թիվս այլոց մաս են կազմել՝ Գարի Գիբբոնսը, Ջոն Ստյուարտը, Բերնդ Շմիդտը, Դեմետրիոս Քրիստոդուլուը և Բրանդոն Քարթերը[8]։

Պոտսդամ[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թ. հունիսի 9-ին Մաքս Պլանկի գիտական ընկերությունը որոշեց Պոտսդամում բացել Մաքս Պլանկի անվան գրավիտացիոն ֆիզիկայի ինստիտուտ։ Սակայն ինստիտուտը սկսեց գործել 1995 թ. ապրիլի 1-ից, որը մինչև 1998 թվականը ղեկավարեց Յուրգեն Էյլերսը[9]։ Ղեկավարել է «Ընդհանուր հարաբերականության մաթեմատիկան և սկզբունքները» հետազոտական խումբը ինչպես նաև ինստիտուտում ստեղծել գրավիտացիոն ալիքների հետազոտության բաժին[10], որը ղեկավարում էր Բեռնարդ Ֆ. Շուտցը։

Էյլերսը շարունակեց աշխատել ինստիտուտում մինչև իր մահը՝ 2008 թ. մայիսի 20[11]։ Նա ամուսնացած էր Անիտա Էյլերսի հետ, նրանք ունեին չորս երեխա և հինգ թոռ[12]։

Գիտական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էյլերսի հետազոտությունները վերաբերում էին ընդհանուր հարաբերականության տեսությանը, մասնավորապես, զգալի ներդրում է ունեցել տիեզերագիտության, գրավիտացիոն ոսպնյակների տեսության և գրավիտացիոն ալիքների տեսության զարգացման գործում։ Նրա հիմնական նպատակն էր խիստ ապացույցները փորձարարական ենթադրություններից առանձնացնելով հստակեցնել ընդհանուր հարաբերականության մաթեմատիկական տեսքը և հետևանքները[13]։

Ճշգրիտ լուծումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր գիտական թեզի համար Էյլերսը անդրադարձավ մի հարցի, որը իր ամբողջ կյանքի հետազոտություննների պատճառը դարձավ։ Նա փորձում էր գտնել Այնշտայնի հավասարումների ճշգրիտ լուծում, տիեզերքի մոդելավորումը համապատասխանեցնել ընդհանուր հարաբերականության օրենքներին, որոնք հիմնական մաթեմատիկական բանաձևերով՝ միանշանակ արտահայտելու համար բավականին պարզ են։ Այս ճշգրիտ լուծումները ֆիզիկական իրավիճակների ընդհանուր-ռելյատիվիստական մոդելները կառուցելու գործում առանցքային դեր են խաղում։ Սակայն ընդհանուր հարաբերականությունը լիովին կովարիանտ տեսություն է՝ դրա օրենքները նույնն են անկախ տրված իրավիճակը նկարագրելու համար ընտրված կոորդինատներից։ Ողղակի հետևանքն է նրան, որ երկու ըստ երևույթին, երկու տարբեր ճշգրիտ լուծումներ կարող են համապատասխանել տիեզերքի նույն մոդելին պաչզապես տարբեր կոորդինատներով։ Էյլերսը փնտրում էր ճշգրիտ լուծումները ինվարիանտորեն բնութագրելու համար հարմար ձև, այսինքն, այնպես, որ այն կախված չլինի կոորդինատների ընտրությունից։ Այս անելու համար նա ուսումնասիրում էր հայտնի ճշգրիտ հավասարումների ներքին երկրաչափական հատկությունները նկարագրելու ձևը[14]։

1960-ականերին գիտական թեզին հետևեց մի շարք թերթերի հրատարակություն, որոնցից մեկը հրատարակվեց Համբուրգի խմբի իր գործընկերների հետ համատեղ, որը ապագայում հայտնի դարձավ որպես «Համբուրգի աստվածաշունչ»[15]։ Առաջին թերթը, որը գրվել է Կունդի և Յորդանի հետ, Այնշտայնի դաշտի հավասարումների ճշգրիտ լուծումները համակարգված բնութագրելու մասին ճառ էր։ Վերլուծությունները ներկայացնելիս օգտագործվել են դիֆերենցիալ երկրաչափության հասկացություններից ինչպես օրինակ՝ Ուայլի թենզորի Պետրովի դասակարգումը (այսինք՝ Ռիմանի թենզորի այն մասերը, որոնք բնութագրում էն տարածաժամանակի կորությունը և կաշկանդված չեն Այնշտայնի հավասարումներով), իզոմեր խմբերը և կոնֆորմ ձևափոխությունները։ Այս աշխատանքները ներառում էին գրավիտացիոն ալիքների բարզ դասի՝ pp-ալիքների առաջին սահմանումն ու դասակարգումը[16]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թ. դարձել է Բեռլին-Բրանդենբուրգի գիտությունների ակադեմիաի, 1972-ին Մայնցի գիտությունների և գրականության ակադեմիայի, 1975-ին Լեապոլդի անվան գիտությունների ակադեմիայի, 1979-ին Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամ[17]։1995-1998 թթ. ղեկավարել է Ընդհանուր հարաբերականության և գրավիտացիայի միջազգային ընկերությունը[18]։ 2002 թ. ֆիզիկայի գերմանական միության կողմից արժանացել է Մաքս Պլանկի անվան մեդալին, 2005 թ. Պավիաի համալսարանի ոսկե՝ Վոլտա մեդալին և 2007 թ. Պրահայի Կարլի համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի մեդալին։[19]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #121317374 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. The dissertation is Ehlers 1957
    cf. Ellis 2009
    .
  3. Schücking, Engelbert (2006), «Jürgen Ehlers», in Schmidt, Bernd G., Einstein's Field Equations and Their Physical Implications, Springer, pp. V–VI, ISBN 3-540-67073-4 
  4. As described in Ellis & Krasiński 2007 and Sachs 2009 .
  5. Ellis 2009
  6. Henning & Kazemi 2011 , p. 472
  7. Henning & Kazemi 2011 , p. 634
  8. As described in Breuer 2008
  9. Henning & Kazemi 2011 , p. 737
  10. Henning & Kazemi 2011 , p. 676
  11. See p. 520 in the Max Planck Society's annual report for 2000, Jahrbuch 2000, Max-Planck-Gesellschaft, 2000, http://www.mpg.de/english/illustrationsDocumentation/documentation/jahrbuch/2000/index.html . Time as emeritus and death cf. Braun 2008 .
  12. Huisken, Nicolai & Schutz 2009 , English version online as Huisken, Nicolai & Schutz 2008
  13. Schücking 2000
  14. B. Schmidt, Preface to Schmidt 2000
  15. Ellis 2009 , p. 2180
  16. A later version of this paper is Ehlers & Kundt 1962 . For an assessment, see J. Bicak, p. 14f. in Schmidt 2000
  17. Berlin: Huisken, Nicolai & Schutz 2009
    initial membership date in brief note on p.35 of the same publication. Mainz
    p. 13 of Lütjen-Drecoll 2008
    . Leopoldina: listed as member on Mitgliederverzeichnis, Deutsche Akademie der Naturforscher Leopoldina, http://www.leopoldina.org/de/mitglieder/mitgliederverzeichnis/member/3228/, վերցված է 20012-05-28  (in German, English translation of title: Members list). Bavarian Academy: Trümper 2009 .
  18. GRG Society History, International Society on General Relativity and Gravitation, http://www.isgrg.org/history.php, վերցված է 2013 թ․ մայիսի 28 .
  19. Max Planck Medal: Press release about the 2002 awards, Physikalische Spitzenleistung, Deutsche Physikalische Gesellschaft, դեկտեմբերի 17, 2001, http://www.dpg-physik.de/presse/pressemit/2001/dpg-pm-2001-024.html, վերցված է 2008-05-27  (in German, English translation of title: Top achievement in physics), and Rogalla 2001 . Volta Medal: «Namen: Prof. Dr. Jürgen Ehlers», Berliner Zeitung, մայիսի 18, 2005, http://www.berliner-zeitung.de/archiv/namen,10810590,10285232.html, վերցված է 2008-05-27  (in German) and «Medaille für Golmer Forscher», Märkische Allgemeine Zeitung, մայիսի 19, 2005, http://www.maerkischeallgemeine.de/mazarchiv/detail.php?article_id=843958  (in German, English translation of title: Medal for researcher from Golm). Charles University Medal: Trümper 2009 , p. 154.