Հաբլի օրենք
Տիեզերագիտություն |
---|
Կառուցվածք |

Հաբլի օրենք, գալակտիկայի կարմիր շեղման և գալակտիկայից ունեցած հեռավորության միջև գծային կապով տրվող օրենք։ Ձևակերպել է Էդվին Հաբլը՝ 1929 թ․։ Տրվում է հետևյալ բանաձևով՝
որտեղ -գալակտիկայի կարմիր շեղումն է, -նրանից ունեցած հեռավորությունը,-համեմատականության գործակից է, որը անվանում են Հաբլի հաստատուն։ H0-ի միավորը Միավորների միջազգային համակարգում վ−1 է, սակայն ավելի հաճախ բերվում է (կմ/վ)/Մպկ տեսքով՝ այսպիսով տալով գալակտիկայի՝ 1 Մպկ հեռանալու արագությունը կմ/վ-ով։ H0-ի հակադարձ մեծությունը Հաբլի ժամանակն է։
Փոքր -երի գործում է հետևյալ առնչությունը
- ,
որտեղ գալակտիկայի տեսագծային արագությունն է, -ն՝ լույսի արագությունը։
Ըստ Հաբլի օրենքի՝
- Արտագալակտիկական տիեզերքում (10 մեգապարսեկ (Մպկ) կամ ավելի) դիտվող օբյեկտները ունեն դոպլերյան շեղում, որը բացատրվում է Երկրից հեռանալու հարաբերական արագությամբ,
- Երկրից հեռացող տարբեր գալակտիկաների դոպլերյան շեղումով չափվող արագությունը մի քանի հարյուր մեգապարսեկ հեռու գալակտիկաների համար մոտավորապես ուղիղ համեմատական է Երկրից ունեցած հեռավորությանը[1][2]
Հաբլի օրենքը համարվում է տիեզերքի ընդարձակման՝ դիտումներով առաջին փաստարկված հիմքը և այսօր մեծ պայթյունի օգտին ամենից շատ մեջբերվող վկայությունն է[3][4]։ Զուտ այս ընդարձակումոբ պայմանավորված աստղագիտական օբյեկտների շարժումը հայտնի է որպես հաբլյան լայնացում[5]։
Չնայած այս օրենքը լայնորեն վերագրվում է Էդվին Հաբլին, առաջին անգամ այն հարաբերականության ընդհանուր տեսության հավասարումներից արտածել է Ջորջ Լեմետրը 1927 թվականի հոդվածում, որտեղ առաջ է քաշում տիեզերքի ընդլայնման գաղափարը և գնահատում է ընդլայնման արագության մեծությունը, որն այժմ կոչվում է Հաբլի հաստատուն[3][6][7][8] Երկու տարի անց Էրվին Հաբլը հաստատեց այդ օրենքի գոյությունը և այժմ իր անունը կրող հաստատունի համար ավելի ճշգրիտ արժեք որոշեց։.[9] Հեռացող օբյեկտների արագությունները Հաբլը հաշվարկել է նրանց կարմիր շեղումներից, որոնցից շատերը ավելի վաղ չափել էր Վեստո Սլայֆերը 1917 թվականին[10][11][12][13]։
Տիեզերքի տարիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Օգտվելով Հաբլի օրենքից, կարելի է գնահատել տիեզերքի տարիքը՝
- ,
տեղադրելով -ի արժեքը -ի համար, կստանանք 13․798 միլիարդ տարի արժեքը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Riess, A. (September 1998)։ «Observational Evidence from Supernovae for an Accelerating Universe and a Cosmological Constant»։ The Astronomical Journal 116 (3): 1009–1038։ Bibcode:1998AJ....116.1009R։ arXiv:astro-ph/9805201։ doi:10.1086/300499
- ↑ Perlmutter, S. (June 1999)։ «Measurements of Omega and Lambda from 42 High-Redshift Supernovae»։ The Astrophysical Journal 517 (2): 565–586։ Bibcode:1999ApJ...517..565P։ arXiv:astro-ph/9812133։ doi:10.1086/307221
- ↑ 3,0 3,1 Overbye Dennis (փետրվարի 20, 2017)։ «Cosmos Controversy: The Universe Is Expanding, but How Fast?»։ New York Times։ Վերցված է 2017 թ․ փետրվարի 21
- ↑ Coles P., ed. (2001)։ Routledge Critical Dictionary of the New Cosmology։ Routledge։ էջ 202։ ISBN 0-203-16457-1
- ↑ «Hubble Flow»։ The Swinburne Astronomy Online Encyclopedia of Astronomy։ Swinburne University of Technology։ Վերցված է 2013 թ․ մայիսի 14
- ↑ Lemaître G. (1927)։ «Un univers homogène de masse constante et de rayon croissant rendant compte de la vitesse radiale des nébuleuses extra-galactiques»։ Annales de la Société Scientifique de Bruxelles A (47): 49–59։ Bibcode:1927ASSB...47...49L Partially translated in Lemaître G. (1931)։ «Expansion of the universe, A homogeneous universe of constant mass and increasing radius accounting for the radial velocity of extra-galactic nebulae»։ Monthly Notices of the Royal Astronomical Society 91: 483–490։ Bibcode:1931MNRAS..91..483L։ doi:10.1093/mnras/91.5.483
- ↑ Livio M. (2011)։ «Lost in translation: Mystery of the missing text solved»։ Nature 479 (7372): 171։ Bibcode:2011Natur.479..171L։ PMID 22071745։ doi:10.1038/479171a
- ↑ Livio M., Riess A. (2013)։ «Measuring the Hubble constant»։ Physics Today 66 (10): 41։ Bibcode:2013PhT....66j..41L։ doi:10.1063/PT.3.2148
- ↑ Hubble E. (1929)։ «A relation between distance and radial velocity among extra-galactic nebulae»։ Proceedings of the National Academy of Sciences 15 (3): 168–73։ Bibcode:1929PNAS...15..168H։ PMC 522427։ PMID 16577160։ doi:10.1073/pnas.15.3.168։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-30-ին։ Վերցված է 2017-07-24
- ↑ Slipher V.M. (1917)։ «Radial velocity observations of spiral nebulae»։ The Observatory 40: 304–306
- ↑ Longair M. S. (2006)։ The Cosmic Century։ Cambridge University Press։ էջ 109։ ISBN 0-521-47436-1
- ↑ Nussbaumer Harry (2013)։ 'Slipher's redshifts as support for de Sitter's model and the discovery of the dynamic universe' In Origins of the Expanding Universe: 1912-1932։ Astronomical Society of the Pacific։ էջեր 25–38Physics ArXiv preprint
- ↑ O'Raifeartaigh Cormac (2013)։ The Contribution of V.M. Slipher to the discovery of the expanding universe in 'Origins of the Expanding Universe'։ Astronomical Society of the Pacific։ էջեր 49–62Physics ArXiv preprint