Լև Լանդաու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Լև Լանդաու
Лев Ландау
Landau.jpg
Ծնվել է հունվարի 9 (22), 1908
Բաքու[1]
Մահացել է ապրիլի 1, 1968({{padleft:1968|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:1|2|0}})[1] (60 տարեկանում)
Մոսկվա[1]
Գերեզման Նովոդեվիչյե գերեզմանոց
Քաղաքացիություն Flag of Russia.svg Ռուսաստանի կայսրություն
Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություն ֆիզիկոս[2][3][4][1], հեղինակ և գյուտարար
Հաստատություն(ներ) Խարկովի ազգային համալսարան, Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ և Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Թագավորական նիդեռլանդական արվեստների և գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի համալսարան, Ա. Ֆ. Իոֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտ և Բաքվի պետական համալսարան
Գիտական աստիճան ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավար Նիլս Բոր
Պարգևներ Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ, Ստալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, «Պատվո նշան» շքանշան, Մաքս Պլանկի անվան մեդալ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանքան, Ֆրից Լոնդոնի հուշամրցանակ և Լենինի շքանշան
Մայր Լյուբով Գարկավի-Լանդաու
Lev Landau Վիքիպահեստում

Լև Դավիդովիչ Լանդաու (ռուս.՝ Лев Давидович Ландау, 1908թ. հունվարի 22 - 1968թ. ապրիլի 1), ծագումով հրեա նշանավոր խորհրդային ֆիզիկոս-տեսաբան, գիտական դպրոցի հիմնադիր, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի անդամ (1946-ից), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1954), Նոբելյան մրցանակի դափնեկիր (1962)։ Նրա ձեռքբերումները ներառում են գերհոսունության տեսությունը, դիամագնիսականության քվանտային տեսությունը, երկրորդ կարգի փուլային անցումների տեսությունը, գերհաղորդականության Գինզբուրգ-Լանդաուի տեսությունը, խտության մատրիցի գաղափարի ներմուծումը ինչպես նաև որոշ ֆունդամենտալ ձեռքբերումներ քվանտային էլեկտրադինամիկայում։ 1962 թ. նա արժանացել է նոբելյան մրցանակի քվանտային հեղուկների բնագավառում կատարած հիմնարար աշխատանքների` հատկապես հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսությունը ստեղծելու համար։

Կենսագրություն[խմբագրել]

Կրթություն[խմբագրել]

1916-1920 թթ. Լանդաուն սովորել է Բաքվի գիմնազիայում։ 1920 թ.-ին ընդունվել է Բաքվի տնտեսագիտական տեխնիկումը և երկու տարի անց ավարտել այն։ 1922 թ.-ին ընդունվել է Ադրբեջանի պետական համալսարանի միաժամանակ երկու ֆակուլտետ` ֆիզիկամաթեմատիկական և քիմիական։ 1924 թ.-ին տեղափոխվել է Լենինգրադի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը։ Հենց այստեղ էլ 1926 թ.-ին հրատարակել է իր առաջին գիտական աշխատանքը` «Երկատոմ մոլեկուլների սպեկտրների տեսության վերաբերյալ»։ 1927 թ.-ի հունվարի 20-ին ավարտել է համալսարանը և նույն թվականին ընդունվել Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրան։ Այստեղ նա ներգրավվեց Յ. Ի. Ֆրենկելի ղեկավարած տեսաբանների խմբի մեջ։ Լանդաուից բացի խմբի մեջ մտան նաև Վ. Ա. Ֆոկը, Դ. Դ. Իվանենկոն և Մ. Պ. Բրոնշտեյնը։ 1927 թ.-ի ընթացքում «Ճառագայթումով արգելակման պրոբլեմը» աշխատության շրջանակներում ներմուծել է խտության մատրիցի գաղափարը։ Հարկ է նշել, որ 1927 թ.-ին խտության մատրիցի գաղափարը Լանդաուից անկախ մտցրել է նաև Ջոն Նեյմանը(անգլ.՝ John von Neumann), ով արել է դա ավելի համակարգված, որի պատճառով խտության մատրիցի գաղափարի ներմուծումը հաճախ կապվում է Նեյմանի հետ։ 1928թ. Մոսկվայում տեղի ունեցավ ֆիզիկոսների 6-րդ համագումարը, որին մասնակցում էին նաև բազմաթիվ լեգենդար ֆիզիկոսներ արտասահմանից։ Այս Համագումարի ընթացքում Լանդաուն ունեցավ երեք ելույթ` «Քվանտային վիճակագրության հիմունքները», «Պատճառականության սկզբունքը ժամանակակից ֆիզիկայում» և «Մագնիսական էլեկտրոնը ալիքային մեխանիկայում» թեմաներով, որոնցից վերջինը լրիվ ինքնուրույն աշխատանք էր` առանց հեղինակակցի։ Հանրագումարից հետո Լանդաուն, որպես Լենինգրադի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի լավագույն ասպիրանտներից մեկը, 1929 թ.-ի հոկտեմբերին լուսժողկոմատի ուղեգրով մեկնեց արտասահմանյան գործուղման, որի շրջանակներում եղել է Բեռլինում, Լայպցիգում, Գյոտինգենում, Կոպենհագենում, Քեմբրիջում, Ցյուրիխում և մասնակցել է հայտնի ֆիզիկոսներ Բորնի, Հայզենբերգի, Պաուլիի, Դիրակի և Բորի սեմինարներին։ Գործուղման ընթացքում մեկ անգամ հնարավորություն ունեցավ հանդիպել և զրուցել Ա. Էյնշտեյնի հետ։ Նրանց զրույցի հիմնական թեման էր անորոշությունների առնչությունը։ 1930 թ.-ին, ոգեշնչված Վ. Պաուլիի 1924թ.-ի հոգվածում հայտնաբերած թերությամբ, Լանդաուն տպագրեց «Մետաղների դիամագնիսականությունը» հոդվածը[5]։ Այս աշխատանքում նա ցույց տվեց, որ մագնիսական դաշտում էլեկտրոնի շարժումը քվանտանում է, որի հետևանքով էլեկտրոնային գազը ձեռք է բերում դիամագնիսական հատկություններ։ Այսպես ծնվեց «Լանդաուի դիամագնիսականությունը»։ 1930 թ.-ին` Քեմբրիջում եղած ժամանակ, Լանդաուն ծանոթացավ իր հայրենակից Պ. Լ. Կապիցայի հետ, ով 1921 թ.-ից աշխատում էր կավենդիշյան լաբորատորիայում` Է. Ռեզերֆորդի մոտ։

Պարգևներ[խմբագրել]

  • 1946 թ. - ՍՍՀՄ պետական մրցանակ։
  • 1954 թ. - սոցիալական աշխատանքի հերոս։
  • 1960 թ. - Մաքս Պլանկի անվան մեդալ:
  • 1962 թ. ապրիլ - լենինյան մրցանակ Լանդաուին և Ե. Մ. Լիֆշիցին` «Տեսական ֆիզիկա» հատորյակների համար։
  • 1962 թ. - նոբելյան մրցանակ հեղուկ հելիում II-ի գերհոսունության մաթեմատիկական տեսության ստեղծման համար։

Գրականություն[խմբագրել]

  • Մայա Բեսարաբ - «Էջեր Լանդաուի կյանքից», Հայաստան Հրատարակչություն, Երևան 1976
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Հղումներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Record #118569066 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 11-ին 2014:
  2. http://www.worldatlas.com/webimage/countrys/europe/russia/rufamous2.htm
  3. http://www.nndb.com/honors/051/000111715/
  4. http://www.nndb.com/cemetery/732/000208108/
  5. L.D. Landau (1930)։ «Diamagnetismus der metalle»։ Zeitschrift für Physik, vol. 64, issue 9-10։