Եվգենի Լիֆշից
Եվգենի Լիֆշից ռուս.՝ Евгений Михайлович Лифшиц | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 8 (21), 1915[1] Խարկով, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հոկտեմբերի 29, 1985[1][2] (70 տարեկան) Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հրեա |
Մասնագիտություն | ֆիզիկոս, ակադեմիկոս, համալսարանի դասախոս և ոչ գեղարվեստական գրող |
Հաստատություն(ներ) | Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ և Ֆիզիկական խնդիրների ինստիտուտ[4] |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա, պինդ մարմնի ֆիզիկա[5], Տիեզերագիտություն[5] և գրավիտացիա |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Խարկովի պոլիտեխնիկական ինստիտուտ (1934)[2] և Խարկովի ֆիզիկայի և տեխնոլոգիայի ինստիտուտ (1933)[2] |
Կոչում | ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1939) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն[1] |
Գիտական ղեկավար | Լև Լանդաու |
Պարգևներ |
Եվգենի Միխաիլովիչ Լիֆշից (ռուս.՝ Евге́ний Миха́йлович Ли́фшиц, փետրվարի 8 (21), 1915[1], Խարկով, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 29, 1985[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ)՝ խորհրդային ֆիզիկոս-գիտնական, ակադեմիկոս (1979 թ., ԽՍՀՄ ԳԱ-ի թղթակից-անդամ, 1966 թ.), գիտական շրջանակը՝ պինդ մարմնի ֆիզիկա, տիեզերածնություն, գրավիտացիայի տեսություն։ Լենինյան մրցանակի դափնեկիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Խարկովում։ Իլյա Միխայլովիչ Լիֆշիցի եղբայրն է։ Լիֆշից եղբայրները ծնվել և դատիարակվել են խարկովյան հայտնի բժիշկ-օնկոլոգ Միխայիլ Իլյիչ Լիֆշիցի ընտանիքում։ Բազմաթիվ մարդկանց կարծիքով հանդիսանում է Լև Լանդաուի ընկերը[9][10], որի հետ նա շփվում էր ամեն օր։ Գոյություն ունեն նաև այլ կարծիքներ, ըստ որոնց Լիֆշիցին տրվել է բացասկան գնահատական ինչպես համամարդկային առումով, այնպես էլ Լանդաուի հետ հարաբերությունների մեջ[11][12]։
Եվգենի Լիֆշիցը հանդիսանում է Տեսական ֆիզիկայի Լանդաուի և Լիֆշիցի կուրսի համահեղինակ (1962 թ.): Լև Լանդաուի հետ համատեղ կառուցել է դոմենների և ֆեռոմագնիսների տեսությունը և դուրս է բերել մագնիսական մոմենտի շարժման հավասարումները (Լանդաու-Լիֆշիցի հավասարումներ, 1935 թ.): Փուլային անցումների տեսության մեջ չափանիշ է հաստատել, որը թույլ է տվել տալ II տիպի բոլոր հնարավոր անցումների ամբողջական դասակարգումը։ Մշակել է խտացված մարմինների միջև գործող մոլեկուլային ուժերի տեսությունը (1954 թ.): Կառուցել է լայնացող Տիեզերքում անկայունության տեսությունը (1946 թ.): Իսահակ Մարկովիչ Խալատնիկովի և Վլադիմիր Ալեքսեևիչ Բելինսկու հետ գտել է Այնշթայնի հավասարումների, ժամանակի առանձնահատկություններով, ընդհանուր տիեզերածնական լուծումներ (1970-1972 թթ.): Ստալինյան մրցանակի դափնեկիր է՝ (1954 թ.) ԽՍՀՄ ատոմային պրոեկտի հաշվարկներում մասնակցության համար։
Գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնում շատ տարիներ է նվիրել «Փորձարարական և տեսական ֆիզիկայի ամսագրին» (գլխավոր խմբագիրը՝ Պյոտր Կապիցա)։ Պրակտիկորեն, 30 տարվա ընթացքում, մինչ իր մահը, ամսագրի հիմնական խմբագիրն էր։ Ամուսնացած է եղել Ելենա Բերեզովսկայայի (1937-1976 թթ.) և Զինաիդա Գորոբեցի (1976-1985 թթ.) հետ։ Որդին Միխայիլ Բերեզովսկին է։
Մահացել է 1985 թվականի հոկտեմբերի 29-ին Մոսկվայում և թաղված է Կունցևոյի գերեզմանատանը[13]։
Հիմնական տարեթվեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խարկովի պոլիտեխնիկի շրջանավարտ (1934 թ.)
- ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (1934 թ., ՈւԽՊԻ)
- ֆիզիկո-մաթեմատիկական գիտությունների թեկնածու (1939 թ., ԼՊԻ)
- 1939 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ Ֆիզիկական պրոբլեմների ինստիտուտում, Մոսկվա (Հայրենական Մեծ Պատերազմի տարիներին ՖՊԻ-ի բոլոր աշխատակիցների հետ աշխատել է Կազանում)
- 1947-1950 թվականներին աշխատել է ՄՊՀ ՖՏֆ-ում տեսական ֆիզիկայի ամբիոնում
- 01.07.1966 թ.-ից ԽՍՀՄ ԳԱ-ի թղթակից անդամ - Ընդհանուր և կիրառական ֆիզիկայի բաժանմունք (փորձարարական և տեսական ֆիզիկա)
- ԽՍՀՄ ԳԱ-ի Լև Լանդաուի անվան մրցանակ (1974 թ.)
- 15.03.1979 թ.-ից ԽՍՀՄ ԳԱ-ի ակադեմիկոս- Ընդհանուր ֆիզիկայի և աստղագիտության բաժանմունք (ֆիզիկա, աստղագիտություն)
- Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ (1982 թ.)
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժամանակակից պատմաբանները չեն եկել միասնական կարծիքի այն մասին, որ հանդիսանում է Եվգենի Լիֆշիցը Լև Լանդաուի համահեղինակը տեսական ֆիզիկայի կուրսի գրելու մեջ, թե եղել է միայն նրա քարտուղարը, «Ակադեմիկ Լանդաու։ Ինչպես ենք մենք ապրել» գրքում համահեղինակության կարծիքը հաստատել է Լև Լանդաուի կինը՝ Կորա Դրոբցևը։ Կուրսի ավարտը և հրատարակումը շարունակվել է նաև առանց Լանդաուի մասնակցության (նրա հիվանդությունից և 1968 թվականին մահից հետո)։ Մինչ կյանքի վերջին օրերը Լիֆշիցը շարունակել է աշխատել «տեսական ֆիզիայի կուրսի» խմբագրման և հրատարակման վրա։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լանդաուի և Լիֆշիցի տեսական ֆիզիկայի կուրս
- Լանդաու-Լիֆշիցի հավասարումները մագնիսականության մեջ
- Լանդաու-Լիֆշիցի հավասարումները էլեկտրադինամիկայում
- Բելիսկու-Խալատնիկովի-Լիֆշիցի սինգուլյարություն
- Լիֆշից-Սելեզնովի տեսություն (Լիֆշից-Սելեզնովի փոփոխականներ)
- Խորավա-Լիֆշիցի գրավիտացիա
- Կազիմիր-Լիֆշիցի ուժեր
- Լիֆշից-Խալատնիկովի պարամետր
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ https://books.google.cat/books?id=TyTwkmk_3twC&pg=PA11 — P. 11.
- ↑ 5,0 5,1 Czech National Authority Database
- ↑ 6,0 6,1 https://doi.org/10.1098/rsbm.1990.0035 — P. 348.
- ↑ https://books.google.cat/books?id=TyTwkmk_3twC&pg=PA13 — P. 13.
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 218.
- ↑ Ученые — Знай Наших — Центральный Еврейский Ресурс
- ↑ В. Л. Гинзбург]]. Памяти Льва Давидовича Ландау
- ↑ Журнал «Самиздат». Ландау Игорь. Подлинный Ландау?!!
- ↑ Ландау-Дробанцева К. Как мы жили. Воспоминания. — М.: Захаров, 2009—480 с.
- ↑ Могила Е. М. Лифшица на Кунцевском кладбище
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Геннадий Горелик. Как рождался «Курс теоретической физики»
- Геннадий Горелик. Ландау + Лифшиц = … Ландафшиц // «Знание — сила», 2002 год, № 2
- Памяти Игоря Ландау (1946—2011)
|
- Փետրվարի 21 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Խարկով քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 29 մահեր
- 1985 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Խարկովի ֆիզիկո-տեխնիկական ինստիտուտի աշխատակիցներ
- Խորհրդային ֆիզիկոսներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- ԽՍՀՄ ԳԱ իսկական անդամներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտորներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային ակադեմիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ