Դեյվիդ Լի (ֆիզիկոս)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Դեյվիդ Լի
David Morris Lee
Nobel Laureate David Morris Lee in 2007.jpg
Ծնվել էհունվարի 20, 1931(1931-01-20)[1][2][3] (88 տարեկան)
Rye, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Տեխասի A&M համալսարան, Կորնելի համալսարան և Ֆլորիդայի համալսարան
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[4] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[4]
Ալմա մատերՀարվարդի համալսարան, Եյլի համալսարան և Կոնեկտիկուտի համալսարան
Եղել է գիտական ղեկավարԴուգլաս Օշերոֆ
ՊարգևներԳուգենհայմի կրթաթոշակ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[5][6] Օլիվեր Է. Բաքլիի խտացված նյութի ֆիզիկայի մրցանակ Ուիլբուր Քրոսի մեդալ և Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ
Կայքlassp.cornell.edu/lassp_data/dmlee.html
David Lee (physicist) Վիքիպահեստում

Դեյվիդ Մորիս Լի (ֆիզիկոս) (անգլ.՝ David Morris Lee, հունվարի 20, 1931(1931-01-20)[1][2][3], Rye, Վեստչեստեր շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, աշխատել է Քոռնելի համալսարանում։ 1996 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր: Մրցանակը ստացել է համատեղ Ռոբերտ Ռիչարդսոնի և Դուգլաս Օշերոֆի հետ, «Հելիում-3գերհոսունության հայտնաբերման համար»:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիի ծնողները ներգաղթյալներ էին Անգլիայից և Լիտվայից: Նա ավարտել է Հարվարդի համալսարանը 1952 թվականին, որից հետո ծառայել է զինված ուժերում: Մագիստրոսի կոչումը ստացել է Կոնեկտիկուտի համալսարանում, իսկ դոկտորի կոչումը 1955 թվականին Ելի համալսարանում: Ելի համալսարանում նա աշխատում էր Հենրի Ֆեյրբանկի ղեկավարության տակ: Այնուհետև նա դարձավ Քոռնելի համալսարանի պրոֆեսոր, որտեղ էլ աշխատում է մինչ այս պահը: Դեյվիդ Լին ամուսնացած է ունի երկու որդի:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին, համատեղ Քոռնելի համալսարանի պրոֆեսոր Ռիչարդսոնի և ասպիրանտ Օշերովի հետ հրապարակել է հելիում-3 իզոտոպի գերհոսունության մասին աշխատություն, որի համար 1996 թվականին նրան շնորհվել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ: Լին նաև աշխատել է, համատեղ Ջեք Ֆրիդի հետ, սպին-բևեռացված ատոմար ջրածնի գազում ատոմային սպինի ալիքների հայտնաբերման վրա: 2006 թվականի դրությամբ Լիի խումբը աշխատում էր հելիումի հավելումով պինդ մարմինների հետազոտություններով:

1976 թվականին Լիին շնորհվել է բրիտանական ֆիզիկայի ինստիտուտի սեր Ֆրենսիս Սիմոնի մրցանակ:

1981 թվականին Լին համատեղ Դ. Օշերովի և Ռ. Ռիչարդսոնի հետ ստացել է ամերիկյան ֆիզիկայի ընկերության Օլիվեր Բաքլիի մրցանակ 3He-ի գերհոսունության մասին աշխատության համար:

Լին հանդիսանում է ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիա և ԱՄՆ արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]