Օուեն Ուիլանս Ռիչարդսոն
Օուեն Ուիլանս Ռիչարդսոն (անգլ.՝ Owen Willans Richardson, ապրիլի 26, 1879[1][2][3][…], Դյուսբերի, Կիրկլիս, Արևմտյան Յորքշիր, Միացյալ Թագավորություն[4] - փետրվարի 15, 1959[4][1][2][…], Ալթոն, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆիզիկոս, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1913)։
1900 թվականին ավարտել է Քեմբրիջի համալսարանը։ 1900-1906 թվականներին աշխատել է Կավենդիշի լաբորատորիայում։ 1906-1913 թվականներին՝ Փրինսթոնի համալսարանի պրոֆեսոր։ 1914 թվականից աշխատել է Լոնդոնի համալսարանում (1914-1924 թվականներին՝ պրոֆեսոր, 1924-1944 թվականներին՝ ֆիզիկական հետազոտությունների ղեկավար, 1944 թվականից՝ պատվավոր պրոֆեսոր)։ Աշխատանքները վերաբերում են հիմնականում ջերմաէլեկտրոնային էմիսիային։ 1901 թվականին գտել է ջերմաէլեկտրոնային էմիսիայի հոսանքի խտության կախումը մետաղի մակերևույթի ջերմաստիճանից։ Զբաղվել է նաև ֆոտոէլեկտրական երևույթի, քիմիական ազդակների ներգործությամբ էլեկտրոնների էմիսիայի ուսումնասիրությամբ, մագնիսականության, քվանտային տեսության, սպեկտրոսկոպիայի, ռենտգենյան ճառագայթների ֆիզիկայի հարցերով։ 1928 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- 1 2 3 4 Ричардсон Оуэн Уилланс // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ Notable Names Database — 2002.
- 1 2 3 4 Mathematics Genealogy Project — 1997.
- ↑ Identifiants et Référentiels (ֆր.) — ABES, 2011.
- ↑ The Nobel Prize in Physics 1928 — Nobel Foundation.
- ↑ Table showing prize amounts — Nobel Foundation, 2019.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օուեն Ուիլանս Ռիչարդսոն» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 668)։ |
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Փետրվարի 15 մահեր
- 1959 մահեր
- Միացյալ Թագավորությունում մահացածներ
- Միացյալ Թագավորությունում թաղվածներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Ամերիկյան փիլիսոփայական ընկերության անդամներ
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Լոնդոնի համալսարանի շրջանավարտներ
- Թագավորական շքանշանով պարգևատրվածներ
- Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Նոբելյան մրցանակի դափնեկիրներ
- 20-րդ դարի ֆիզիկոսներ
- Ամերիկացի ֆիզիկոսներ
- Անգլիացի գիտնականներ
- Անգլիացի նոբելյան մրցանակակիրներ
- Անգլիացի պրոֆեսորներ
- Անգլիացի ֆիզիկոսներ
- Բրիտանացի նոբելյան մրցանակակիրներ
- Տեսական ֆիզիկոսներ
- Քեմբրիջի համալսարանի շրջանավարտներ
- Ֆիզիկոսներ այբբենական կարգով