Նորման Ֆոսթեր Ռամզեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նորման Ֆոսթեր Ռամզեյ
անգլ.՝ Norman Foster Ramsey, Jr.
Ծնվել էօգոստոսի 27, 1915(1915-08-27)[1][2][3][…]
Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6]
Մահացել էնոյեմբերի 4, 2011(2011-11-04)[7][8][9][…] (96 տարեկան)
Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ
Բնակության վայր(եր)Բոստոն
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11][12]
Մասնագիտությունֆիզիկոս, համալսարանի դասախոս և միջուկային ֆիզիկոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան[13], Միչիգանի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Կարնեգիի գիտության ինստիտուտ և Ուրբանա-Շամպեյնի Իլինոյսի համալսարան[14]
Գործունեության ոլորտՄիջուկային ֆիզիկա[15]
ԱնդամակցությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[16], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[17][18], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[17][19] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[17]
Ալմա մատերՔեմբրիջի համալսարան (1937)[13], Լիվենվորթի ավագ դպրոց (1930) և Կոլումբիայի համալսարան (1940)
Գիտական աստիճանԲակալավր[20] (1937) և Բակալավր (1935)
Տիրապետում է լեզուներինանգլերեն[21][15]
Գիտական ղեկավարԻզիդոր Այզեկ Ռաբի[22]
Եղել է գիտական ղեկավարՈւիլյամ Նիրենբերգ[23], Noel Robert Corngold?[24], Norton Hintz?[24], Ramon Brewster Hoff?[24], Roger Allen Hegstrom?[24] և Reuven Opher?[25]
Պարգևներ

Գուգենհայմի կրթաթոշակ

[26]
ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[27][28]

Ռամֆորդի մրցանակ

[29]

IEEE պատվո մեդալ

[30]

Էստրեդի մեդալ

[31]
Ազգային գիտական մեդալ

Դիրաքի արծաթե մեդալ տեսական ֆիզիկայի բնագավառում ունեցած հաջողությունների համար

[32]

Լազերային գիտության համար Այնշտայնի մրցանակ

Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ

Ատոմային կամ մակերևույթային ֆիզիկայում Դևիսոն-Գերմերի մրցանակ

[33]

Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր

[34]

Իզիդոր Այզեկ Ռաբիի մրցանակ

[35]

Էռնեստ Օռլանդո Լոուրենսի մրցանակ

[36]
և

Վաններ Բուշի մրցանակ

[37]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
ՀայրNorman F. Ramsey?
 Norman Foster Ramsey Վիքիպահեստում

Նորման Ֆոսթեր Ռամզեյ (օգոստոսի 27, 1915(1915-08-27)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ[4][5][6] - նոյեմբերի 4, 2011(2011-11-04)[7][8][9][…], Միդլսեքս շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի Ֆիզիկոս, որը 1989 թվականին ստացել է Ֆիզիկայի Նոբելյան մրցանակ՝ «Անջատված տատանակի դաշտերի մեթոդի հայտնագործման, ջրածնային մազերներում և այլ ատոմային ժամացույցներում դրա օգտագործման համար»։ Կարիերայի մեծ մասի ընթացքում եղել է Հարվարդի համալսարանի ֆիզիկայի պրոֆեսոր, բայց ունի որոշ պաշտոններ այնպիսի կառավարական և միջազգային գործակալություններում ինչպիսիք են ՆԱՏՕ-ն և Միացյալ Նահանգների Ատոմային էներգիայի հանձնաժողովը։ Օգնել է Միացյալ Նահանգների Էներգիայի նախարարության Բրուքհավենի ազգային լաբորատորիան և Ֆերմիլաբը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նորման Ֆոսթեր Ռամզեյը ծնվել է Կոլումբիայի շրջանի Վաշինգտոն քաղաքում 1915 թվականի օգոստոսի 27-ին՝ Կանզասի համալսարանի դասախոս Մինա Բաուեր Ռամզեյի և Նորման Ֆոսթեր Ռամզեյի ընտանիքում[38]։ Հայրը՝ Նորման Ֆոսթեր Ռամզեյը, 1905 թվականին ավարտել է ԱՄՆ Ռազմական ակադեմիան և սպա է եղել ԱՄՆ բանակում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հասնելով բրիգադի գեներալի կոչման (Ռոք Այլենդ արսենալի հրամանատար)[39]։ Հոր զինվորական աշխատանքի պատճառով ընտանիքը անընդհատ տեղափոխվել է[40], ինչի արդյունքում նա մի քանի դասարան բաց է թողել՝ ավարտելով 15 տարեկանում (Լիվենվորթի ավագ դպրոց)[38]։

Ռամզեյի ծնողները հույս ունեին, որ նա կգնա ԱՄՆ Ռազմական ակադեմիա, սակայն չի ընդունվել չափազանց երիտասար լինելու պատճառով (15 տարեկան)։ Կանզասի համալսարանից կրթաթոշակ է ստացել, սակայն 1930 թվականին նշանակվել է Նյու Յորքում գտնվող Գովերնորս կզղում[38][41]։ Այդ պատճառով Ռամզեյը Կոլումբիայի համալսարան (ճարտարապետության բաժին) է ընդունվել 1931 թվականին։ Որոշ ժամանակ անց հետաքրքրվել է մաթեմատիկայով և փոխել բաժինը։ 1935 թվականին Կոմումբիայի համալսարանից ստացել է բակալավրի աստիճան, սակայն արդեն սկսել էր հետաքրքրվել ֆիզիկայով[38][42]։ Կոմլումբիայի համալսարանից Քեմբրիջի համալսարանում սովորելու կրթաթոշակ ստանալով (Kellett Fellowship[Ն 1])՝ ընդունվել է Քեմբրիջի համալսարան, որտեղ Կավենդիշի լաբորատորիայում սովորել է ֆիզիկա՝ Էռնեստ Ռեզերֆորդի և Մորիս Գոլդհաբերի ղեկավարության ներքո, ինչպես նաև ծանոթացել հայտնի ֆիզիկոսների հետ, ինչպիսիք են՝ Էդուարդ Վիկտոր Էփլթոն, Մաքս Բոռն, Էդվարդ Բուլարդ, Ջեյմս Չադվիկ, Ջոն Կոկրոֆտ, Պոլ Դիրակ, Արթուր Էդինգտոն, Ռալֆ Ֆաուլեր, Մարկ Օլիֆանթ և Ջոզեֆ Ջոն Թոմսոն[38]։ Քեմբրիջում քվանտային մեխանիկա անցնելու համար հանձնել է թրայփոս[Ն 2], որի արդյունքում նա Քեմբրիջի համալսարանից ստացել է երկրորդ բակալավրի աստիճանը[45]։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Kellett Fellowships»-ը Կոմլումբիայի համալսարանի ուսանողներին Քեմբրիջի կամ Օքսֆորդի համալսարանում մեկ կամ երկու տարի սովորելու ֆինանսավորում է տրամադրում[43]։
  2. Քեմբրիջի համալսարանում թրայփոսը (անգլ.՝ Tripos, /ˈtrpɒs/ ( )) քննություն է, որը որակավորում է բակալավրի աստիճանի համար[44]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Norman Ramsey dies at 96; Nobel winner's work led to MRI machines // Los Angeles TimesLA: 2011. — ISSN 0458-3035; 2165-1736
  5. 5,0 5,1 5,2 Wineland D. Norman Ramsey (1915-2011). // Nature / M. SkipperNPG, Springer Science+Business Media, 2011. — Vol. 480, Iss. 7376. — P. 182. — ISSN 1476-4687; 0028-0836doi:10.1038/480182APMID:22158235
  6. 6,0 6,1 6,2 Physicist's research led to the atomic clock and a Nobel prize // The Sydney Morning HeraldSydney: Fairfax Media, 2011. — ISSN 0312-6315
  7. 7,0 7,1 7,2 Norman Ramsey Dies at 96; Work Led to the Atomic Clock // The New York Times / J. KahnManhattan, NYC: New York Times Company, A. G. Sulzberger, 2011. — ISSN 0362-4331; 1553-8095; 1542-667X
  8. 8,0 8,1 8,2 Week ending Saturday, November 5, 2011
  9. 9,0 9,1 9,2 http://www.britannica.com/EBchecked/topic/490885/Norman-Foster-Ramsey
  10. http://www.nndb.com/org/290/000161804/
  11. http://www.nndb.com/org/504/000127123/
  12. http://www.nndb.com/people/028/000099728/
  13. 13,0 13,1 Norman Foster Ramsey, Jr. // Harvard GazetteHarvard University, 2015. — ISSN 0364-7692
  14. 1940
  15. 15,0 15,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  16. https://www.academie-sciences.fr/archivage_site/academie/membre/Ramsey_Norman.htm
  17. 17,0 17,1 17,2 Notable Names Database — 2002.
  18. https://search.amphilsoc.org/memhist/search?creator=Ramsey&title=&subject=&subdiv=&mem=&year=&year-max=&dead=&keyword=&smode=advanced
  19. https://www.aaas.org/fellows/historic
  20. http://news.harvard.edu/gazette/story/2015/07/norman-foster-ramsey-jr/
  21. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  22. Mathematics Genealogy Project — 1997.
  23. https://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1989/ramsey-bio.html
  24. 24,0 24,1 24,2 24,3 Mathematics Genealogy Project — 1997.
  25. https://www.ictp-saifr.org/reuven/
  26. National Military Establishments and the Advancement of Science and Technology: Studies in 20th Century History
  27. The Nobel Prize in Physics 1989Nobel Foundation.
  28. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  29. https://www.amacad.org/rumford-prize-recipients
  30. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/moh-rl.pdf
  31. https://www.aapt.org/Programs/awards/oersted.cfm
  32. https://web.archive.org/web/20180322130304/http://www.science.unsw.edu.au/alumni/dirac-lecture-series
  33. Davisson-Germer Prize in Atomic or Surface PhysicsAPS.
  34. https://www.harvard.edu/on-campus/commencement/honorary-degrees
  35. https://ieee-uffc.org/award/i-i-rabi-award#recipients
  36. https://science.osti.gov/lawrence/Award-Laureates
  37. Vannevar Bush Award RecipientsNational Science Board.
  38. 38,0 38,1 38,2 38,3 38,4 «Norman F. Ramsey – Autobiography». The Nobel Foundation. Վերցված է 2013 թ․ հունիսի 13-ին.
  39. Cullum, 1950, էջ 101
  40. Cullum, 1930, էջեր 669-670
  41. Cullum, 1940, էջեր 167-168
  42. «Norman F. Ramsey». Soylent Communications. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.
  43. «Kellett Fellowships». {{cite web}}: Text "Undergraduate Research and Fellowships" ignored (օգնություն)
  44. «The Jargon | Queens' College». Queens' College, Cambridge. Վերցված է 2015 թ․ ապրիլի 6-ին.
  45. «Norman F. Ramsey, an oral history conducted in 1991 by John Bryant». IEEE History Center. Վերցված է 2013 թ․ հունիսի 11-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նորման Ֆոսթեր Ռամզեյ» հոդվածին։