Հենրի Քենդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հենրի Քենդալ
Henry Way Kendall
Henry Kendall by Tom Frost crop.jpg
Ծնվել էդեկտեմբերի 9, 1926(1926-12-09)[1][2][3][4][5]
Բոստոն, ԱՄՆ
Մահացել էփետրվարի 15, 1999(1999-02-15)[1][2][3][4][5] (72 տարեկանում)
Ֆլորիդա, ԱՄՆ
վթար
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունֆիզիկոս, լեռնագնաց և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գործունեության ոլորտֆիզիկա
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[6], Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6] և ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
Ալմա մատերԱմհերստի քոլեջ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ, Դիրֆիլդի ակադեմիա, United States Merchant Marine Academy? և Ստենֆորդի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավարMartin Deutsch?
Եղել է գիտական ղեկավարArie Bodek?
Պարգևներֆիզիկայի Նոբելյան մրցանակ[7][8] Լեո Սիլարդի լեկցիաների մրցանակ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Պանոֆսկի մրցանակ[9] և Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամ
Henry Kendall Վիքիպահեստում

Հենրի Վեյ Քենդալ (անգլ.՝ Henry Way Kendall, դեկտեմբերի 9, 1926(1926-12-09)[1][2][3][4][5], Բոստոն, ԱՄՆ - փետրվարի 15, 1999(1999-02-15)[1][2][3][4][5], Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի ատոմային ֆիզիկոս, աշխատել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում։ 1990 թվականի Ֆիզիկայի Նոբելյան մրցանակի դափնեկիր, մրցանակը ստացել է Ջերոմ Ֆրիդմանի և Ռիչարդ Թեյլորի հետ համատեղ, «էլեկտրոնների պրոտոնների և կապված նեյտրոնների վրա խորը ոչառաձգական ցրման հեղափոխական հետազոտությունների համար, որոնք էական կարևորություն ունեն մասնիկների ֆիզիկայում քվարկային մոդելի մշակման համար»:

Ավարտել է Ամխերստի քոլեջը (բակալավրի աստիճան, 1950 թվական), փիլիսոփայության դոկտորի կոչում ստացել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում 1955 թվականին:

Հանդիսանում է Մտահոգված գիտնականների միության անդամ, և նրա նախագահն է 1974 թվականից մինչև մահը: Այս պաշտոնում հանդիսացել է «Մարդկության նախազգուշացման» (1992) կազմակերպիչը, որը ստորագրել են 1700 գիտնականներ, այդ թվում և այդ պահին ապրող Նոբելյան մրցանակակիրների մեծամասնությունը, որը նախազգուշացնում է՝ մարդիկ և բնությունը գտնվում են իրար հետ բախման հետագծի վրա: Հանդիսանում է նաև JASON-ի անդամ:

Քենդալը մահացել է բարդ արյունահոսությունից, Վակուլա Սփրինգս ազգային պարկում ջրասուզական արշավախմբի աշխատանքներին մասնակցելիս:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]