Վալ Ֆիտչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալ Ֆիտչ
անգլ.՝ Val Logsdon Fitch
Val Fitch.jpg
Ծնվել է մարտի 10, 1923(1923-03-10)[1][2]
Merriman, Չերի շրջան, Նեբրասկա, ԱՄՆ
Մահացել է փետրվարի 5, 2015(2015-02-05)[1] (91 տարեկանում)
Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
Քաղաքացիություն Flag of the United States.svg ԱՄՆ
Դավանանք Apostasy in Catholicism
Մասնագիտություն ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ) Փրինսթոնի համալսարան
Գործունեության ոլորտ տարրական մասնիկների ֆիզիկա
Անդամակցություն ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[3] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[3]
Ալմա մատեր ՄաքԳիլի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան և Chadron State College
Գիտական աստիճան փիլիսոփայության դոկտոր
Գիտական ղեկավար Լեո Ջեյմս Ռեյնուոթեր
Պարգևներ ֆիզիկայի Նոբելյան մրցանակ[4][5] Ջոն Պրայս Ուեթերիլի մեդալ Ազգային գիտական մեդալ և Fellow of the American Physical Society
Val Logsdon Fitch Վիքիպահեստում

Վալ Լոգսդեն Ֆիտչ (անգլ.՝ Val Logsdon Fitch, մարտի 10, 1923(1923-03-10)[1][2], Merriman, Չերի շրջան, Նեբրասկա, ԱՄՆ - փետրվարի 5, 2015(2015-02-05)[1], Փրինսթոն, Մերսեր շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկացի ֆիզիկոս, 1980 թվականի ֆիզիկայի ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր։

Նոբելյան մրցանակի է արժանացել համատեղ Ջեյմս Կրոնինի հետ՝ «К-մեզոնների չեզոք տրոհումներում սիմետրիայի հիմնարար սկզբունքների խախտման բացահայտման համար»։ Մասնավորապես, նրանք, գնահատելով կաոնների տրոհումը, ցույց տվեցին, որ հակադարձ ընթացող ռեակցիան չի կրկնում սկզբնական ռեակցիայի ճանապարհը, ինչը նշանակում է, որ ներատոմային մասնիկների փոխազդեցությունները չեզոք չեն ժամանակի հանդեպ։ Այսպիսով բացահայտվեց CP-խախտման երևույթը[6][7][8][9]։

Հանդիսանում է Փրինսթոնի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, ինչպես նաև ԱՄՆ Գիտությունների ակադեմիայի անդամ (1966 թվականից): Արժանացել է «Էռնստ Լոուրենսի մրցանակին» (1968) և «ԱՄՆ գիտության ազգային մեդալին» (1993):

Ավարտել է Մակգիլի համալսարանը 1948 թվականին, ստանալով բակալավրի կոչում: Փիլիսոփայության դոկտորի կոչումը ֆիզիկայի ասպարեզում ստացել է 1954 թվականին Կոլումբիայի համալսարանում: Այդ թվականից սկսած սկսել է դասավանդել Փրինսթոնի համալսարանում, 1976 թվականից 1981 թվականները ղեկավարել է այդ համալսարանի ֆիզիկայի ամբիոնը, 1987 թվականից ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում համալսարանում: 1970 թվականից 1973 թվականները հանդիսանում է ԱՄՆ Նախագահի գիտությունների մասով խորհրդատու կոմիտեի անդամ:

Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացում մարդկությանը» փաստաթուղթը 1992 թվականին:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 NNDB — 2002.
  4. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1980/
  5. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  6. Harrison Theresa (August 2014)։ «Anniversary: CP violation’s early days»։ CERN Courier 54 (6): 21–22 
  7. Harrison Paul (November 2014)։ «Anniversary: CP violation: past, present and future»։ CERN Courier 54 (9): 32–34 
  8. Ellis John (October 1999)։ «Why does CP violation matter to the universe?»։ CERN Courier 39 (8): 24–26 
  9. Bauer Gerry (June 1999)։ «In hot pursuit of CP violation»։ CERN Courier 39 (5): 22–25 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]