Հանս Բետե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto Info sciences exactes.png
Հանս Բետե
գերմ.՝ Hans Albrecht Bethe
Hans Bethe.jpg
Ծնվել է հուլիսի 2, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4]
Ստրասբուրգ[5]
Մահացել է մարտի 6, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3][4] (98 տարեկանում)
Իթակա, Տոմպկինս շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Գերմանական ռայխ
Flag of the United States.svg Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Դավանանք աթեիզմ
Մասնագիտություն աստղագետ, ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, համալսարանի պրոֆեսոր և ֆիզիկոս տեսաբան
Հաստատություն(ներ) Թյուբինգենի համալսարան, Մանչեսթերի համալսարան, Կորնելի համալսարան և Մանհեթթենյան նախագիծ
Գործունեության ոլորտ ֆիզիկա
Անդամակցություն Լոնդոնի թագավորական ընկերություն, Լեոպոլդինա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[6], American Astronomical Society[6] և Ամերիկյան ֆիզիկական ընկերություն[6]
Ալմա մատեր Լյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան, Ֆրանկֆուրտի Գյոթեի անվան համալսարան և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ
Գիտական աստիճան դոկտորի աստիճան (1928)
Տիրապետում է լեզուներին անգլերեն[7]
Գիտական ղեկավար Առնոլդ Զոմմերֆելդ
Եղել է գիտական ղեկավար Ռոբերտ Մարշակ, Ջեֆրի Գոլդսթոուն, Ջ. Ջ. Սակուրաի, Ֆրենսիս Լոու, Ջոն Նեգելե, Միշել Բարանջեր և Րոման Ջակիվ
Պարգևներ
Հայր Ալբրեխտ Բետե
Ստորագրություն
Hans Bethe (signature).jpg
Hans Bethe Վիքիպահեստում

Հանս Ալբրեխտ Բետե (գերմ.՝ Hans Albrecht Bethe [ˈhans ˈalbʁɛçt ˈbeːtə], հուլիսի 2, 1906({{padleft:1906|4|0}}-{{padleft:7|2|0}}-{{padleft:2|2|0}})[1][2][3][4], Ստրասբուրգ[5] - մարտի 6, 2005({{padleft:2005|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:6|2|0}})[1][2][3][4], Իթակա, Տոմպկինս շրջան, Նյու Յորք, Ամերիկայի Միացյալ Նահանգներ)[10], գերմանացի միջուկային ֆիզիկոս, նաև ունի բացառիկ ներդրումներ աստղաֆիզիկայում, քվանտային էլեկտրադինամիկայում և պինդ մարմնի ֆիզիկայում, 1967 թվականին «Միջուկային ռեակցիաների տեսության բնագավառում իր ներդրումների, հատկապես աստղում առաջացող էներգիային առնչվող հայտնագործությունների համար» ստացել է ֆիզիկայի նոբելյան մրցանակ։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Կորնելի համալսարանում[11]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին գլխավորում էր Լոս Ալամոս Լաբորատորիայում նախագծվող միջուկային զենքի նախագծման տեսական բաժինը։ Ունեցել է առանցքային դեր ռադիոակտիվ տարրի կրիտիկական զանգվածը հաշվարկման և ներպայթման մեթոդի, որը օգտագործվեց «տրտոլ» և «գերմարդ» զենքերում, ստեղծման գործում։ Պատերազմից հետո Բետեն ունեցել է առանցքային դեր ջրածնային զենքի ստեղծման նախագծում, չնայած նրան, որ նա ի սկզբանե միացել էր նախագծին՝ նախագծի անհնարությունը ապացուցելու հույսով։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բետեն ծնվել է Ստրասբուրգում, որն այն ժամանակ Գերմանիայի կազմում էր, 1906 թվականի հուլիսի 3-ին։ Աննա (օրիորդական անունը՝ Կյուն) և Ալբրեխտ Բետեի, ով Ստրասբուրգի համալսարանում ֆիզիոլոգիայի պրիվատ-դոցենտ էր, միակ երեխան[12]։ Մայրը (Ստրասբուրգի համալսարանի պրոֆեսորներից մեկի աղջիկը) հրեա էր[13], նա հոր նման բողոքական է դաստիարակվել[14]։ Չնայած կրոնական անցյալին[15], հետագա կյանքում կրոնասեր չէր և իրեն համարում էր աթեիստ[16]։

Հանս Բետեն ծնողների հետ 12 տարեկանում

1912 թվականին Բետեի հայրը նշանակվում է Քիլի համալսարանում Ֆիզիոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր և տնօրեն, և ընտանիքի հետ տեղափոխվում ինստիտուտում տնօրենի տուն։ Նա սկզբում 8 հոգանոց խմբի հետ մասնավոր սովորում էր պրոֆեսիոնալ ուսուցչի մոտ[17]։ Ընտանիքը 1915 թվականին կրկին տեղափոխվում է, երբ հայրը դառնում է Մայնի Ֆրանկֆուրտի համալսարանում Ֆիզիոլոգիայի ինստիտուտի ղեկավար[14]։

Բետեն հաճախել է Մայնի Ֆրանկֆուրտի Գյոթե-գիմնազիան (Գերմանիա)։ Կրթությունը կիսատ է մնացել 1916 թվականին, երբ ախտորոշվել է տուբերկուլոզ և տեղափոխվել է Բադ Կրոյցնախ բուժվելու։ 1917 թվականին տեղական ռեալշուլե ((Realschule (գերմաներեն՝ [ʁeˈaːlʃuːlə])), միջնակարգ դպրոցի տեսակ Գերմանիայում, Շվեյցարիայում, Լիխտենշտեյնում և Էստոնիայում։ Եղել է նաև Խորվաթիայում (realna gimnazija), Ավստրիայում, Դանիայում և Նորվեգիայում (realskole), Շվեդիայում (realskola), Հունգարիայում (reáliskola), Սլովակիայում (realka) և Ռուսական Կայսրությունում (реальное училище)) հաճախելու համար բավականաչափ կազդուրվել էր, իսկ հաջորդ տարի տեղափոխվում է Օդենվալդշուլե (մասնավոր, համատեղ, գիշերօթիկ դպրոց)[18]։ Միջնակարգ կրթության վերջին երեք տարիներին՝ 1922-1924 թվականներին, վերադառնում է Գյոթե-գիմնազիա[19]։

Հանձնելով աբիտուրիենտը՝ 1924 թվականին ընդունվում է Ֆրանկֆուրտի համալսարան։ Որոշում է մասնագիտանալ քիմիայի բնագավառում։ Ֆիզիկայի ուսուցումը թույլ էր, չնայած Ֆրանկֆուրտում կային ականավոր մաթեմատիկոսներ, ինչպես օրինակ՝ Կարլ Լուդվիգ Սիգելը և Օտտո Սասը, Բետեն չի հավանում իրենց մոտեցումները, որոնք ներկայացնում էին մաթեմատիկան առանց հղում անելու այլ գիտություններին[20]։ Բետեն հասկանում է, որ նա վատ փորձարար է, որը փչացրել է իր լաբորատորիան վերարկուն՝ ծծմբական թթու թափելով վրան, իսկ բարձրագույն ֆիզիկան, որը դասավանդում էր Վալտեր Գերլախը, ավելի էր հետաքրքրում նրան։[20][21]։ 1925 թվականին Գերլախին փոխարինում է Կառլ Մայսները, որը Բետեյին խորհուրդ է տալիս տեղափոխվել տեսական ֆիզիկայի ավելի լավ դպրոց ունեցող համալսարան, մասնավորապես՝ Մյունխենի համալսարան, որտեղ նա կարող է սովորել Առնոլդ Զոմմերֆելդի մոտ[22][23]։

1926 թվականի ապրիլին Բետեն ընդունվում է Մյունխենի համալսարան, որտեղ Զոմմերֆիլդը նրան վերցնում է որպես ուսանող՝ Մայսների առաջարկով[24]։ Բետեն Զոմմերֆիլդի մոտ ուսումնասիրում է ֆիզիկայի դիֆերենցիալ հավասարումներ։ Քանի որ Զոմմերֆիլդն անվանի գիտնական էր, նա հաճախ ստանում է գիտական հետազոտությունների կրկնօրինակներ, որոնք նա պահում էր ամենշաբաթյա երեկոյան սեմինարներին քննարկելու համար։ Երբ Բետեն ժամանեց, Զոմմերֆիլդը նոր էր ստացել Էրվին Շրյոդինգերի ալիքային մեխանիկայի մասին աշխատությունները[25]։

Փիլիսոփայության դոկտորի թեզի համար Զոմմերֆիլդը Բետեյին առաջարկում է ուսումնասիրել բյուրեղներում էլեկտրոնների դիֆրակցիան։ Որպես սկիզբ՝ Զոմմերֆիլդն առաջարկում է բյուրեղներում ռենտգենակառուցվածքային վերլուծության վերաբերյալ Պաուլ Էվալդի 1914 թվականի աշխատությունը։ Բետեն հետագայում նշել է, որ ավելի մեծ ճշգրտության ձգտելու պատճառով իր հաշվարկներն անտեղի բարդ են դարձել[26]։ Վոլֆգանգ Պաուլիի հետ առաջին հանդիպման ժամանակ Պաուլին նրան ասել է՝ «Քո մասին Զոմմերֆիլդի հեքիաթներից հետո ես քեզանից շատ ավելին է սպասում, քան քո թեզը»[27], Բետեն հետագայում ասել է՝ «Ես ենթադրեցի, որ դա հաճոյախոսություն է»[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #118658662 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 SNAC
  5. 5,0 5,1 5,2 Бете Ханс Альбрехт / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  6. 6,0 6,1 6,2 NNDB — 2002.
  7. http://data.bnf.fr/ark:/12148/cb12275191v
  8. http://www.nobelprize.org/nobel_prizes/physics/laureates/1967/
  9. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  10. Lee S., Brown G. E. (2007)։ «Hans Albrecht Bethe. 2 July 1906 -- 6 March 2005: Elected ForMemRS 1957»։ Biographical Memoirs of Fellows of the Royal Society 53: 1։ doi:10.1098/rsbm.2007.0018 
  11. Available at www.JamesKeckCollectedWorks.org [1] are the class notes taken by one of his students at Cornell from the graduate courses on Nuclear Physics and on Applications of Quantum Mechanics he taught in the spring of 1947.
  12. Bernstein, 1980, էջ` 7
  13. Bernstein, 1980, էջ` 8
  14. 14,0 14,1 Schweber, 2012, էջեր` 32–34
  15. «Interview with Hans Bethe by Charles Weiner at Cornell University»։ American Institute of Physics։ November 17, 1967։ Վերցված է 25 April 2012։ «When asked by Charles Weiner if there was religion in his home, Bethe replied: "No. My father was, I think, slightly religious. I was taught to pray in the evening before going to bed, and I attended the Protestant religious instruction, which was given in the schools in Germany. I was also confirmed, and the instruction which I got in this connection got religion out of my system completely. It was never very strong before, and the confirmation had the consequence that I just didn't believe."» 
  16. Brian, 2001, էջ` 117
  17. Schweber, 2012, էջեր` 30–31
  18. Schweber, 2012, էջեր` 36–40
  19. Schweber, 2012, էջ` 45
  20. 20,0 20,1 Bernstein, 1980, էջեր` 11–12
  21. Schweber, 2012, էջեր` 70–73
  22. Bernstein, 1980, էջ` 13
  23. Schweber, 2012, էջ` 93
  24. Schweber, 2012, էջեր` 118–119
  25. Bernstein, 1980, էջեր` 15–16
  26. Bernstein, 1980, էջեր` 20–21
  27. 27,0 27,1 Schweber, 2012, էջ` 142

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Bernstein Jeremy (1980)։ Hans Bethe, Prophet of Energy։ New York: Basic Books։ ISBN 978-0-465-02903-7 
  • Bethe Hans A. (1991)։ The Road from Los Alamos։ New York: American Institute of Physics։ ISBN 978-0-88318-707-4 
  • Brian Denis (2001)։ The Voice Of Genius: Conversations With Nobel Scientists And Other Luminaries։ Cambridge, Massachusetts: Perseus Pub։ ISBN 978-0-7382-0447-5 
  • Brown Gerald E., Lee Sabine (2009)։ Hans Albrecht Bethe։ Biographical Memoirs։ Washington, D.C.: National Academy of Sciences 
  • Brown Gerald E., Lee Chang-Hwan, eds. (2006)։ Hans Bethe and his Physics։ New Jersey: World Scientific Publishing։ ISBN 9812566090 
  • Herken Gregg (2002)։ Brotherhood of the Bomb: The Tangled Lives and Loyalties of Robert Oppenheimer, Ernest Lawrence, and Edward Teller։ New York: Henry Holt and Company։ ISBN 0-8050-6588-1 
  • Hoddeson Lillian, Henriksen Paul W., Meade Roger A., Westfall Catherine L. (1993)։ Critical Assembly: A Technical History of Los Alamos During the Oppenheimer Years, 1943–1945։ New York: Cambridge University Press։ ISBN 0-521-44132-3։ OCLC 26764320 
  • Schweber Silvan S. (2000)։ In the Shadow of the Bomb: Bethe, Oppenheimer, and the Moral Responsibility of the Scientist։ Princeton: Princeton University Press։ ISBN 978-0-691-04989-2 
  • Schweber Silvan S. (2012)։ Nuclear Forces: The Making of the Physicist Hans Bethe։ Cambridge, Massachusetts: Harvard University Press։ ISBN 978-0-674-06587-1 
  • Szasz Ferenc Morton (1992)։ British Scientists and the Manhattan Project: the Los Alamos Years։ New York: St. Martin's Press։ ISBN 978-0-312-06167-8։ OCLC 23901666 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]