Ռենտգենակառուցվածքային վերլուծություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենտգենակառուցվածքային վերլուծություն, ռենտգենյան ճառագայթների միջոցով նյութի կառուցվածքի ուսումնասիրության մեթոդներ։ Ռենտգենակառուցվածքային վերլուծություն, նեյտրոնոգրաֆիայի և էլեկտրոնագրաֆիայի հետ մեկտեղ, դիֆրակցիոն մեթոդ Է՝ հիմնված նյութի Էլեկտրոնների հետ ռենտգենյան ճառագայթման փոխազդեցության վրա, որի հետևանքով առաջանում է դիֆրակցիա ռենտգենյան ճառագայթների։ Դիֆրակցիոն պատկերը կախված է ռենտգենյան ճառագայթների ալիքի երկարությունից և հետազոտվող նյութում Էլեկտրոնների բաշխման օրինաչափությունից։ Ատոմային կառուցվածքային հետազոտման համար կիրառում են ~1A ալիքի երկարության (ատոմի չափերի կարգի) ճառագայթում։ Ռենտգենակառուցվածքային վերլուծության մեթոդներով ուսումնասիրում են մետաղները, համաձուլվածքները, միներալները, օրգանական և անօրգանական միացությունները, պոլիմերները, ամորֆ նյութերը, հեղուկներն ու գազերը, սպիտակուցների, նուկլեինաթթուների մոլեկուլները և այլն։ Ռենտգենակառուցվածքային վերլուծություն առավել մեծ հաջողությամբ կիրառվում է բյուրեղային մարմինների կառուցվածքը հետազոտելիս, քանի որ բյուրեղներն ունեն խիստ պարբերական կազմություն և ռենտգենյան ճառագայթների համար բնական դիֆրակցիոն ցանց և այլն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։